Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-491-Ն, 26 դեկտեմբերի 2002թ.) 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «տարածքը,» բառից հետո ավելացնել`
«բացառությամբ 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակարան բնակելի շենքերում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված բնակարանների,» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Գույքահարկի մասին» (ՀՕ-491-Ն, 26 դեկտեմբերի 2002թ.) Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվում է կատարել լրացում` ազատելով գույքահարկի վճարումից 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակարան բնակելի շենքերում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված բնակարանները:
Վթարային բնակարանների բնակիչները ոչ միայն ապրում են անվտանգության եւ կոմունալ-կենցաղային տարրական նորմերի բացակայության պայմաններում, այլ նույնիսկ ի վիճակի չեն գրավադրել իրենց գույքը, խնդիրներ են ունենում բնակարանների օտարման հարցում եւ չեն կարողանում իրականացնել այլ գործարքներ:
Հետեւաբար, նման շենքերի բնակարաններից գույքահարկի գանձումը գտնում ենք անարդար եւ աննպատակահարմար: