Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1312-20.12.2011-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-411-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումն իրականացնում են խնամակալության եւ հոգաբարձության մարմինները` Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանված կարգով»: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1.Անհրաժեշտությունը

Սույն նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներով:

Նախագծով առաջարկող փոփոխության նպատակն է բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման գործառույթը ամրագրել օրենքով

2.Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայում հանրապետությունում գործում է երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը` համայնքային մակարդակում` խնամակալության հոգաբարձության մարմինները, մարզային մակարդակում` մարզպետարանների, իսկ Երեւանում Երեւանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները եւ Ազգային մակարդակում` Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը:

Ընտանեկան օրենսգրքի համաձայն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտման, հաշվառման, նրանց տեղավորման հիմնական գործառույթները վերապահված են խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին, սակայն բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումն որեւէ օրենքում ամրագրված չէ, որն իրավական առումով առաջացնում է խոչընդոտներ:

3.Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով առաջարկվում է`

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում ներառել նաեւ վերը նշված լրացումը:

Որպես իրավական հիմք ամրագրել Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների, առանց ծնողական խնամքի մնացած բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանի տրամադրաման համար իրականացվող, հաշվառման գործառույթը:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.Ակնկալվող արդյունքը

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում տվյալ լրացումը կկարգավորի հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի ամբողջական պատկերը: