Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1313-22.12.2011-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մաuը ուժը կորցրած ճանաչելու մասին:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող  oրվանից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1. Անհրաժեշտությունը.

  Ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 08.12.2010 թվականի 02/14.4/15643-10 եւ 05.09.2011 թվականի 02/14.7/14714-11 հանձնարարականներով:

2. Ընթացիկ վիճակը եւ խնդիրները.

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից միջազգային փորձի /մասնավորապես Վրաստանի/ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վրաստանում թմրամոլությամբ հիվանդների` մասնագիտական գործունեության տեսակներով զբաղվելը սահմանափակող ցանկ գոյություն չունի եւ ներկայումս միայն տարվում են աշխատանքներ նշված խնդիրը կանոնակարգելու ուղղությամբ, իսկ  մի շարք պետությունների իրավական դաշտի դիտարկումների արդյունքում եւս պարզվել է, որ ուսումնասիրված պետություններից եւ ոչ մեկում թմրամոլությամբ հիվանդների մասնագիտական գործունեության տեսակներով զբաղվելը սահմանափակող միասնական ցանկ սահմանված չէ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծով նախատեսվում է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը`   թմրամոլությամբ հիվանդ անձանց համար առանձին տեuակների մաuնագիտական եւ առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեության ցանկը ՀՀ կառավարությանը սահմանելուն, ուժը կորցրած ճանաչել:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության իրավական ապահովման բաժնի կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում  թմրամոլությամբ հիվանդ անձանց  մասնագիտական եւ առավել վտանգի աղբյուր հանդիսացող գործունեության հետ կապված հարցերը կկանոնակարգվեն ոչ թե առանձին ցանկում ընդգրկված անձանց համար, որը միգուցե սպառիչ չլինի, այլ կկանոնակարգվեն «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 41-ի 2-րդ մասով սահմանված դրույթներով` քաղաքացիների առողջության, նրանց իրավունքների եւ oրինական շահերի պահպանման, երկրի պաշտպանության ապահովման եւ անվտանգության նպատակով նշված մարմինների պաշտոնատար անձինք եւ իրավաբանական անձանց ղեկավարները, oրենuդրությամբ uահմանված կարգով, իրենց լիազորությունների շրջանակներում, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ազդեցության տակ գտնվող անձանց կազատեն մաuնագիտական ցանկացած տիպի գործունեության եւ առավել վտանգի աղբյուրի հետ կապված աշխատանքի կատարումից: