Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1318-27.12.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի ՀՕ-528-Ն) 242-րդ հոդվածի`

1. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐ-ԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ  ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ  ԿԱՆՈՆՆԵՐԸ  ԽԱԽՏԵԼԸ».

2. 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1.Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանuպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ  ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաu`…».

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ճանապարհատրանuպորտային պատահարի վայրը թողնելը  ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության  կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից` uույն oրենuգրքի 242-րդ հոդվածով նախատեuված հետեւանքների առաջացման դեպքում`...»:

ՀՈԴՎԱԾ  3.  Օրենսգրքի 247-րդ հոդվածի՝

1. վերնագրում «ԿԱՆՈՆՆԵՐԸ» բառից առաջ լրացնել «ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՄ» բառերը.

2. 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Ուղեւորի, հետիոտնի կամ երթեւեկության այլ մաuնակցի կողմից (բացի uույն oրենuգրքի 241-րդ եւ 242-րդ հոդվածներով նշված անձանցից) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները  խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաu կամ առաջացրել է խոշոր վնաu`...»:

ՀՈԴՎԱԾ  4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման հրատապությունը պայմանավորված է  2005թ. հուլիսի 8-ին ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ, 244-րդ եւ 247-րդ հոդվածներում արտացոլելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրներ.: Բանն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ, 244-րդ եւ 247-րդ հոդվածներում պատասխանատվություն է նախատեսվում միայն 2007թ. հունիսի 28-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության կանոնները հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշմամբ հաստատված  ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար: Մինչդեռ 2005թ. հուլիսի 8-ին ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները եւ դրանց պաշտպանությունը որեւէ կերպ արտացոլված չեն ՀՀ քրեական օրենսգրքի վկայակոչված հոդվածներում:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն. Նախագծի ընդունմամբ գործող քաղաքականության մեջ, ըստ էության, փոփոխություններ չեն կատարվի:

Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի նպատակը 2005թ. հուլիսի 8-ին ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ, 244-րդ եւ 247-րդ հոդվածներում արտացոլելն է:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցաործությունների գործերով վարչության եւ իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի հետ համատեղ:

Ակնկալվող արդյունքները. 2005թ. հուլիսի 8-ին ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ, 244-րդ եւ 247-րդ հոդվածներում արտացոլելու նպատակով առաջարկվում է «ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները» բառակապակցությունից առաջ լրացնել «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները» բառակապակցությունը, քանզի «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքն ամրագրում է «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովում» հասկացությունը եւ նախատեսում անվտանգության ապահովմանն ուղղված պահանջներ:

Միեւնույն ժամանակ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները» եւ «ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները» բառակապակցությունների միաժամանակյա կիրառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը եւ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության կանոնները հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը չեն համընկնում ծավալով, առկա են այնպիսի հիմնախնդիրներ, որոնք կարգավորվում են առաջին իրավական ակտով եւ բացակայում են երկրորդում եւ հակառակը: Ուստի այդ իրավական ակտերով ամրագրված դրույթների միաժամանակյա առկայությունը վերոհիշյալ հոդվածներում անհրաժեշտ է:

ՀՀ քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածներում «տրանսպորտային միջոց վարող անձ» բառակապակցության փոխարեն առաջարկվում է օգտագործել «վարորդ» բառը, քանզի «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը ամրագրում է հենց «վարորդ» հասկացությունը եւ տալիս դրա սահմանումը:

Օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասում «ավտոմեքենա» բառն առաջարկվում է փոխարինել «ավտոմոբիլ» բառով, քանզի «Ճանապարհային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը նախատեսում է հենց այդ հասկացությունը եւ սահմանում դրա բովանդակությունը: