Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13191-28.12.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 44-րդ, 45-րդ, 46-րդ, 47-րդ կետերով.
 
«44.  Ավտոբուսներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ տրանսպորտային միջոցի հաշվառման համար տարեկան`
 
բազային տուրքի 5-ապատիկի չափով
45. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարաներ փոխադրելու թույլտվություն տալու համար
 
բազային տուրքի10-ապատիկի չափով
46.  Հայաստանի Հանրապետության բեռնափոխադողներին Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի անդամ պետությունների միջեւ անսահմանափակ քանակով երթեր կատարելու իրավունք տալու համար`
 
ա) 6 շաբաթ ժամկետով
 
բազային տուրքի 5-ապատիկի չափով
բ) 1 տարի ժամկետով
 
բազային տուրքի 20-ապատիկի չափով
47.  Հայաստանի Հանրապետության  բեռնափոխադրողներին  ավտոմոբիլային փոխադրումների մասին միջազգային համաձայնագրերով սահմանված մեկանգամյա փոխադրման իրավունք տալու համար բազային տուրքի 5-ապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից։
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտներում առկա օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներն իրականացվում են «Տրանսպորտի մասին» եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին համապատասխան, որոնք սակայն ամբողջովին չեն կարգավորում համակարգում առկա իրավահարաբերությունները: Բացի այդ, կանոնակարգված չի նաեւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների (ուսանողական, պատվերով) ոլորտը, որտեղ առկա են օրենսդրական լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Օրենսդրական փաթեթը մշակվել է ոլորտում իրականացվող քաղաքականության վերլուծության հիման վրա, որի արդյունքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բեռնափոխադրումներին եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներին վերաբերող  հոդվածներում: Ներկայումս որեւէ իրավական ակտով կանոնակարգված չեն ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները, որոնք փաստացի իրականացվում են Հայաստանի  Հանրապետությունում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Օրենքների ընդունումը բարձրացնելու է բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ոլորտի անվտանգությունը, կանոնակարգելու է ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ (ուսանողական, պատվերով) իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեությունը, սահմանվելու են ներհանրապետական բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողների եւ նրանց ծառայություններից օգտվողների փոխհարաբերությունները: Սահմանվում են ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները, որոնք նախատեսվում է իրականացնել տրանսպորտի ոլորտի լիազոր մարմնի հետ համաձայնեցված կարգով, այդ փոխադրումներն իրականացնելու համար սահմանվում են հստակ պահանջներ:

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները ըստ փոխադրվող բեռի տեսակի ավելի են հստակեցվում: Սահմանվում են բեռների բեռնման, բեռնաթափման եւ փոխադրման պայմանները, բեռնափոխադրումների փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրենքի նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ավելացում, ինչպես նաեւ  բեռնափոխադրումների եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների կանոնակարգում եւ ոլորտների պետական կարգավորում ու վերահսկողություն: Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է ավտոբուսներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրավական կարգավորում` ելնելով փոխադրումների անվտանգության բարձրացման անհրաժեշտությունից: Նախատեսվում է անբարեխիղճ փոխադրողների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացում, որը կբերի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումների բնագավառում փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունների բարեխիղճ եւ որակով կատարմանը: