Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-13202-29.12.2011-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենuգիրքը /այսուհետ` օրենսգիրք/ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.7-րդ հոդվածով.

«Հոդված 47.7. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանները խախտելը

1. Հայաuտանի Հանրապետության օրենքով uահմանած` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:

2. Uույն հոդվածով նախատեuված արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչեւ չորսհազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածում «45-47.4-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «45-47.4-րդ եւ 47.7-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել «հարազատ» հասկացությունը, ինչը իրավական որոշակիություն կմտցնի Օրենքում, քանի որ ներկա խմբագրությամբ Օրենքում գործածվում է «հարազատ» հասկացությունը, սակայն սահմանված չէ դրա բովանդակությունը:

Օրենքը նախատեսում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը: Սույն ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթերի, ինչպես նաեւ միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է, որ այս իրավունքի ծագումը պետք է պայմանավորված լինի այն անձանց ծնող դառանալու հնարավորության անհրաժեշտությամբ, ովքեր զրկված են դրանից` բացառապես առողջական պատճառներով: Հետեւաբար, այս իրավունքի կիրառումը թույլատրելի է միայն այս կատեգորիայի անձանց նկատմամբ: Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ էթիկական եւ բարոյական պահանջներով, քանի որ առողջական խնդիրներից բացի, այլ պատճառները չեն կարող հիմք լինել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքն իրացնելու համար:

Օրենքը` որպես վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների տարատեսակ, նախատեսում է նաեւ փոխնակ մայրության ինստիտուտը: Նախագծում իրացվել են այսպես կոչված «կոմերցիոն» փոխնակ մայրության իրավահարաբերությունների կարգավորման համար էական համարվող եւ այս ոլորտում աշխարհի փորձառու երկրների օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված մի շարք դրույթներ: Այսպես, աշխարհի զարգացած այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նիդերլանդները, վաղուց օրենսդրորեն կարգավորված են «կոմերցիոն» փոխնակ մայրության հետ կապված հարցերը: Առաջադեմ աշխարհը գնացել է երեք բացառությունների ճանապարհով, ի մասնավորի`

ա/ արգելվում է փոխնակ մայրության ծառայություններ գովազդելը տեղեկատվության տարածման որեւէ ձեւով,

բ/ արգելվում է կոմերցիոն նպատակներով փոխնակ մայրության ծառայություններ առաջարկելու որեւէ  ձեւով միջնորդություն անելը,

գ/ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձի (ամուսինների) կողմից  փոխնակ մորը կարող են փոխհատուցվել միայն փոխնակ մոր հղիության, ծննդաբերության, մինչեւ երեխային պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահը փոխնակ մոր կողմից երեխային խնամելու եւ դրանցից ածանցյալ ողջամիտ ծախսերը:

Օրենքը սահմանում է փոխնակ մորը վերաբերող մի շարք պահանջներ, մասնավորապես` տարիքի վերին եւ ներքին ցենզ, առողջական վիճակ: Այս շարքում, սակայն սահմանված չէ երեխային հանձնելու փոխնակ մոր հոգեբանական պատրաստվածության խնդիրը: Որպես փոխնակ մայր հանդես եկող կինը առնվազն մեկ անգամ արդեն իսկ պետք է ծննդաբերած լինի, ինչը հնարավորություն կստեղծի ապագա փոխնակ մորը գնահատելու երեխային հանձնելու հոգեբանական իր պատրաստվածությունը: Սահմանվում է նաեւ, որ փոխնակ մայրը չի կարող միաժամանակ լինել նաեւ ձեւաբջջի դոնոր:

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանների խախտման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն, ինչը վտանգում է դրանց անշեղ իրականացումը: Խնդրի կարգավորման նպատակով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվում է սահմանել համապատասխան պատասխանատվություն:

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը չի նախատեսում երեխայի սերման փաստի հաստատումը այն ծնողներից (ծնողից), ովքեր օրենքով սահմանված կարգով օգտվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից` արհեստական սերմնավորում կամ արհեստական բեղմնավորում եւ սաղմի ներպատվաստում եւ (կամ) պտղի հասունացում այլ կնոջ (փոխնակ մոր) միջոցով, ինչը չի բխում վերարտադրողական իրավունքի իրացման եւ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման էությունից եւ բովանդակությունից: Նախագծերի փաթեթը լուծում է նաեւ այս խնդիրը: