Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1321-29.12.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  137.4-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենսգրքի 150.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 150.2 Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի օգտագործման կարգի խախտումը

1. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կողային առուները ոռոգման նպատակով oգտագործելը կամ  օտարման շերտում շինարարական կամ կենցաղային աղբ թողնելը կամ թափելը (բացառությամբ տրանսպորտային միջոցի վարորդի կամ ուղեւորի կողմից ընթացքի ժամանակ իրեր կամ առարկաներ թափելու )`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի  երեսունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով սահմանված նվազագույն աշխատավարձի  տասնապատիկի չափով:

 2. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների հողային պաստառը, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքը կամ ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող այլ կառույցները վնաuելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուպատիկի  չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի    հիսունապատիկի չափով:

3. Ընդհանուր oգտագործման պետական  ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ինքնակամ (առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի) ճանապարհային կահավորանքի միջոցներ տեղադրելը կամ փոփոխելը, գծանշումներ կատարելը կամ  փոփոխելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի  հիսունապատիկի   չափով:

4. Ընդհանուր oգտագործման պետական  ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ինքնակամ պլակատներ, ցուցանակներ,  ազդագրեր կամ այլ առարկաների   տեղակայելը, որոնք պարունակում են  ճանապարհային նշանների կամ գովազդի տարրեր

առաջացնում են տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով հիսունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի  երեսունապատիկի  չափով:

5. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակների) մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանաջները (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերի)  խախտելը ՝

առաջացնում են տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի  չափով:

6. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գավազդային վահանակների պահպանմանը, անվատանգ շահագործմանը ներկայացվող տեխնիկական պահանջները չպահպանելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի  չափով

7. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին շինարարական աշխատանքներ կատարելիս աշխատանքի կատարման վայրը տեսանելի պաստառով եւ համապատասխան  ճանապարհային կահավորանքի տարրերով, իսկ  օրվա մութ ժամերին ու անբավարար տեսանելիության պայմաններում նաեւ լրացուցիչ ազդանշանային լուսավորությամբ չկահավորելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

8. Սույն հոդվածով  նախատեuված արարքները վարչական տույժի  նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 3. Օրենսգրքի  150.6-րդ հոդվածի՝

1. վերնագրից «ցուցանակների, գովազդային վահանակների տեղադրումը»  բառերը , իսկ տեքստից «ցուցանակների, գովազդային վահանակների տեղադրումը, կողնակների վրա ապրանքներ վաճառելը» բառերը հանել.

2. սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հիսունապատիկի չափով, իսկ հանրապետական կամ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 150. 10-րդ եւ  150.11-րդ հոդվածներով.

«Հոդված 150.10 Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները  ոռոգման առուներով, կապի,  էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, դրանց տեղադրման եւ վերատեղադրման կարգի խախտումը

1. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները առանց պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցնելու  ոռոգման առուներով, կապի,  էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ  երկաթուղային գծերով հատելը,  օտարման շերտում դրանց տեղադրելը կամ  վերատեղադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ ` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային  նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի չափով.

2. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները  ոռոգման առուներով, կապի,  էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, կամ երկաթուղային գծերով հատման,  օտարման շերտում դրանց տեղադրման կամ  վերատեղադրման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի կամ տեխնիկական պայմանների խախտումը

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային  նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի  հիսունապատիկի չափով,

4. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից եւ լուսավորումից որեւէ հաղորդակցուղու  տեղադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում`  միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրհիսունապատիկի չափով, իսկ  հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով սահմանված նվազագույն աշխատավարձի   հարյուրապատիկի չափով:

5. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի  սահմաններում հողային (շինարարական)  աշխատանքների կատարման հետեւանքով վնասված հողապաստառի, ճանապարհային կահավորանքի, տեխնոլոգիական կապի նախկին տեսքը չվերականգնելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` երկուհարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի  չափով:

6. Սույն հոդվածում  նախատեuված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը `

առաջացնում են տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 150.11 Երթեւեկությունը   սահմանափակելը կամ դադարեցնելը `

Առանց օրենքով սահմանված հիմքերի  (ապօրինի) երթեւեկությունը   սահմանափակելը կամ դադարեցնելը `

առաջացնում են տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` երկուհարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի   չափով:

Հոդված 5. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, 150.5-րդ հոդվածը եւ 227.1-րդ հոդվածը  ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6. Օրենսգրքի 244.9-րդ հոդվածի 1-ին մասը «56-58-րդ» թվերից հետո լրացնել «150.2-րդ հոդվածով (միայն Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային  ճանապարհների մաս հանդիսացող հատվածների  մասով), 150.10-150.11-րդ հոդվածներով (միայն Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային  ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով) » բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի  244.13-րդ հոդվածում «137.1-137.4 հոդվածներով» բառերը փոխարինել  «137.1-137.3-րդ  եւ 150.1-150.11-րդ հոդվածներով (բացառությամբ Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային  ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով)» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն օրենքի նախագծի նպատակն է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքից բխող` ճանապարհային տնտեսության  ոլորտին առնչվող բոլոր ոչ իրավաչափ գործողությունների համար համաչափ վարչական պատասխանատվության սահմանումը:

2. Կարգավորման  ենթակա  հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքով պարտականություններ նախատեսող ոչ բոլոր իրավական նորմերի խախտման համար է նախատեսված վարչական պատասխանատվություն` արդյուքնում   տվյալ  արարքի կատարումը իրավական հետեւանքներ չի առաջացնում եւ իրավախախտում կատարած անձը մնում է անպատիժ: Բացի այդ, քննարկվող ոլորտում զանցանքների  կատարված համար նախատեսված ոչ մեծ վարչական տուգանքները   խթան են հանդիսանում  նոր կամ կրկին իրավախախտում կատարելու համար:

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ճանապարահային տնտեսության ոլորտում իրավախախտումների կանխարգելումը:

4. Կարգավորման նպատակը

Սույն նախագծի կարգավորման նպատակն է ` ճանապարհային տնտեսության ոլորտում կատարված իրավախախտումների համար վարչական պատասխանատվության սահմանումը:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է երկաթուղու ոլորտում մեծ փորձ ունեցող փորձագետների հետ համատեղ:

6.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունման արդյունքում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքից բխող բոլոր պարտականությունների չկատարման համար կսահմանվի վարչական պատասխանատվություն` ինչը թույլ կտա վարչական պատասխանատվության ենթարկել քննարկվող ոլորտում իրավախախտում կատարած անձանց` կանխելով այլ անձանց կողմից նմանատիպ իրավախախտման կատարումը: