Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀO-85-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ նախադասությունը «կարգապահության,» բառից հետո լրացնել «այդ թվում`» բառերով, իսկ «եւ ողջույն տալու» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, խրախուuի արժանիներին եւ պատաuխանատվության ենթարկի կարգազանցներին» բառերը, իսկ 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ոչ արդարացնող հիմքերով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատված ոստիկանության ծառայողները կարող են տվյալ արարքի համար ենթարկվել կարգապահական պատասխանատվության:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում «նրան փոխարինող տեղակալը» բառերը փոխարինել «նրա տեղակալները` իրենց սպասարկման ոլորտում կատարված կարգապահական խախտումների դեպքերով (բացառությամբ գլխավոր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ)»:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 16.1-րդ հոդվածով.
«Հոդված 16.1. Քրեական հետապնդում իրականացնելու եւ ծառայողական քննության ժամանակահատվածում նոր պաշտոնի նշանակվելու եւ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու արգելքը
1. Ոստիկանության ծառայողը, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, մինչեւ քրեական հետապնդումը դադարեցնելը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:
2. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մինչեւ նրա նկատմամբ կատարվող ծառայողական քննության ավարտը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:»:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի «ա» կետը «պատգամավորի» բառից հետո լրացնել «, Մարդու իրավունքների պաշտպանի» բառերով:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն» բառերով, իսկ 3-րդ նախադասությունը հանել:
Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի`
1. 1-ին մասի «ա» կետում «Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության» բառերով.
2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «զ» կետով.
«զ) եթե ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին հաղորդումը (դիմումը) միաժամանակ հասցեագրված է ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության դատախազությանը կամ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը:».
3. 4-րդ մասում «դատախազություն» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն» բառերով:
Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ.1» կետով.
«բ.1) ծառայողական քննություն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման եւ հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ.»:
Հոդված 12. Օրենքի 10-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ»:
Հոդված 13. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Բողոքարկման վարույթն իրականացնում է ոստիկանության պետի լիազորած ստորաբաժանումը` ծառայողական քննության նյութերի հիման վրա:
3. Ոստիկանության ծառայողը ծառայողական քննության արդյունքները բողոքարկում է առանց իր ղեկավարների համաձայնությունը ստանալու:»:
Հոդված 14. Օրենքի 42-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածի`
1. 1-ին մասից հանել «, իuկ uույն oրենքի 42-րդ հոդվածով նախատեuված դեպքերում` նաեւ իրավական փորձագիտական եզրակացությունը,» բառերը.
2. 2-րդ մասից հանել «եւ իրավական փորձագիտական եզրակացությունը հաստատած ոստիկանության իրավասու ծառայության ղեկավարի» բառերը.
3. 3-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 43.1 հոդվածով.
«Հոդված 43.1. Որոշումների ընդունումը կարգապահական հանձնաժողովի կողմից
1. Կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը մինչեւ համապատասխան որոշում ընդունելու համար ծառայողական քննություն նշանակող անձին ներկայացնելը քննության են առնվում ոստիկանության կարգապահական հանձնաժողովում:
2. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը կաշկանդված չէ ծառայողական քննության նյութերով եւ կարող է ծառայողական քննություն իրականացնող անձից սեփական նախաձեռնությամբ պահանջել լրացուցիչ մեղադրական փաստական տվյալներ, ինչպես նաեւ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կրկին անգամ լսել այլ անձանց բացատրությունները, հետազոտել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի կողմից լրացուցիչ ներկայացված փաստական տվյալները:
3. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ինչպես նաեւ նրա ղեկավարներն ունեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովում լսվելու իրավունք:
4. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը պարտավոր է պարզել հետեւյալ փաստական հանգամանքները`
ա) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ոստիկանության ծառայողը.
բ) այդ արարքը համապատասխանում է արդյոք «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգապահական կոպիտ խախտումների հատկանիշներին.
գ) ապացուցված է արդյոք ոստիկանության ծառայողի կողմից այդ արարքը կատարելը.
դ) ապացուցված է արդյոք ոստիկանության ծառայողի մեղավորությունը տվյալ կարգապահական խախտումը կատարելու մեջ.
ե) ինչ կարգապահական տույժ պետք է նշանակվի կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի նկատմամբ:
5. Պարզված փաստական հանգամանքների հիման վրա ոստիկանության կարգապահական հանձնաժողովը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը`
ա) միջնորդել ոստիկանության պետին` ոստիկանության ծառայողին ենթարկելու կարգապահական պատասխանատվության.
բ) ազատել կարգապահական պատասխանատվությունից, եթե առկա են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հանգամանքները.
գ) միջնորդել ոստիկանության պետին` դադարեցնելու ծառայողական քննությունը, եթե առկա են սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերով նախատեսված հանգամանքները:
6. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմավորման կարգը եւ աշխատակարգը սահմանում է ոստիկանության պետը:
7. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել պետական այլ մարմինների, ինչպես նաեւ հասարակական միավորումների ներկայացուցիչներ:»:
Հոդված 17. Օրենքի 44-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 18.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: