Armenian ARMSCII Armenian
Կ-1323-09.01.2012-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի  Հանրապետության  ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաuտանի Հանրապետության  2005 թվականի ապրիլի 11-ի ՀO-85-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ նախադասությունը «կարգապահության,» բառից հետո լրացնել «այդ թվում`» բառերով, իսկ նույն նախադասությունից հանել «եւ ողջույն տալու» բառերը:

Հոդված 2. Օրենքի  6-րդ  հոդվածի  1-ին  մասից  հանել «, խրախուuի  արժանիներին  եւ  պատաuխանատվության  ենթարկի կարգազանցներին» բառերը, իսկ 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոչ արդարացնող հիմքերով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատված ոստիկանության ծառայողները կարող են տվյալ արարքի համար ենթարկվել կարգապահական պատասխանատվության:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի «նրան փոխարինող տեղակալը» բառերը փոխարինել «նրա տեղակալները` իրենց սպասարկման ոլորտում կատարված կարգապահական խախտումների դեպքերով (բացառությամբ գլխավոր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ)» բառերով:

Հոդված  6. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.

«Հոդված 16.1. Քրեական հետապնդում իրականացնելու եւ ծառայողական քննության ժամանակահատվածում  նոր պաշտոնի նշանակվելու եւ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու արգելքը

1. Ոստիկանության ծառայողը, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, մինչեւ քրեական հետապնդումը դադարեցնելը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:

2. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մինչեւ իր նկատմամբ կատարվող ծառայողական քննության ավարտը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:»:

Հոդված  8. Օրենքի 18-րդ հոդվածի «ա» կետը «պատգամավորի,» բառից հետո լրացնել «Մարդու իրավունքների պաշտպանի,» բառերով:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության «Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն» բառերով, իսկ երրորդ նախադասությունը հանել:

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ա» կետի «Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության» բառերով.

2)  1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) եթե ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին հաղորդումը (դիմումը) միաժամանակ հասցեագրված է ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության դատախազությանը կամ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը:».

3) 4-րդ մասի «դատախազություն» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն» բառերով:

Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ.1» կետով.

«բ.1) ծառայողական քննություն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման եւ հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ.»:

Հոդված 12. Օրենքի 10-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ»:

Հոդված 13. Օրենքի 41-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Բողոքարկման վարույթն իրականացնում է ոստիկանության պետի լիազորած ստորաբաժանումը` ծառայողական քննության նյութերի հիման վրա:

3. Ոստիկանության ծառայողը ծառայողական քննության արդյունքները բողոքարկում է առանց իր ղեկավարների համաձայնությունը ստանալու:»:

Հոդված 14. Օրենքի 42-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «, իuկ uույն oրենքի 42-րդ հոդվածով նախատեuված դեպքերում` նաեւ իրավական փորձագիտական եզրակացությունը,» բառերը.

2) 2-րդ մասից հանել «եւ իրավական փորձագիտական եզրակացությունը հաստատած ոստիկանության իրավասու ծառայության ղեկավարի» բառերը.

3) 3-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43.1-ին հոդվածով.

«Հոդված 43.1. Որոշումների ընդունումը կարգապահական հանձնաժողովի կողմից

1. Կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը մինչեւ համապատասխան որոշում ընդունելու համար ծառայողական քննություն նշանակող անձին ներկայացնելը քննության են առնվում ոստիկանության կարգապահական հանձնաժողովում:

2. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը կաշկանդված չէ ծառայողական քննության նյութերով եւ կարող է ծառայողական քննություն իրականացնող անձից սեփական նախաձեռնությամբ պահանջել լրացուցիչ մեղադրական փաստական տվյալներ, ինչպես նաեւ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կրկին լսել այլ անձանց բացատրությունները, հետազոտել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի` լրացուցիչ ներկայացրած փաստական տվյալները:

3. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ինչպես նաեւ նրա ղեկավարներն ունեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովում լսվելու իրավունք:

4. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը պարտավոր է պարզել հետեւյալ փաստական հանգամանքները.

ա) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ոստիկանության ծառայողը.

բ) այդ արարքը համապատասխանում է արդյոք «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգապահական կոպիտ խախտումների հատկանիշներին.

գ) ապացուցված է արդյոք ոստիկանության ծառայողի կողմից այդ արարքը կատարելը.

դ) ապացուցված է արդյոք ոստիկանության ծառայողի մեղավորությունը տվյալ կարգապահական խախտումը կատարելու մեջ.

ե) ինչ կարգապահական տույժ պետք է նշանակվի կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի նկատմամբ:

5. Պարզված փաստական հանգամանքների հիման վրա ոստիկանության կարգապահական հանձնաժողովը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.

ա) միջնորդել ոստիկանության պետին` ոստիկանության ծառայողին ենթարկելու կարգապահական պատասխանատվության.

բ) ազատել կարգապահական պատասխանատվությունից, եթե առկա են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հանգամանքները.

գ) միջնորդել ոստիկանության պետին` դադարեցնելու ծառայողական քննությունը, եթե առկա են սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերով նախատեսված հանգամանքները:

6. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում, բացի ոստիկանության ծառայողներից, ընդգրկվում են նաեւ պետական այլ մարմինների, ինչպես նաեւ հասարակական միավորումների ներկայացուցիչներ: Ընդ որում, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված ոստիկանության ծառայողների թիվը չի կարող գերազանցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսը:

7. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կողմից կայացվող որոշումները հրապարակային են:

8. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը եւ աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 17. Օրենքի 44-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ  oրը:

2. Օրենքի 43.1-ին հոդվածի 8-րդ մասով նախատեսված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում: