Armenian ARMSCII Armenian
Կ-0843-02.04.2019,31.05.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 64-րդ հոդվածում «անունները (անվանումները)» բառերը փոխարինել «համապատասխանաբար անունը, ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում` նաեւ հայրանունը (այսուհետ`անուն) կամ  անվանումը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում եւ 406-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում «դատավորի անունը» բառերը փոխարինել «դատավորի անունը եւ ազգանունը» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: