Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1236 -րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «ձյունագնաց» բառը փոխարինել «քվադրոցիկլ (մոտոամենագնաց), ձյունաճահճագնաց կամ ձյունագնաց» բառերով:
Հոդված 2. Օրենuգրքի 1246 -րդ հոդվածում`
1) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները չկատարելը կամ խախտելը կամ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որի հետեւանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով անձի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով:
3. Ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդի` օրենքով սահմանված պարտականությունները չկատարելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:».
2) 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման
1. Անհրաժեշտությունը
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաեւ օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ եւ հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար: Մասնավորապես.
1) «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում`
- մի շարք հասկացություններ հստակ չեն եւ չեն համապատասխանում ներկայիս պահանջներին, իսկ որոշ հասկացություններ ընդհանրապես սահմանված չեն,
- հստակ սահմանված չեն տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը,
- տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը` համարանիշերը հանելու միջոցով արգելելու ընթացակարգը բավականին բարդ է եւ դժվար իրականացվող, ինչի պատճառով գործնականում գրեթե չի կիրառվում,
- ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների պարտականությունները հստակ սահմանված չեն, բացի այդ, առկա է հակասություն ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ, ինչի արդյունքում նույնիսկ շատ նվազ նյութական հետեւանքներով ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո (հատկապես` Երեւան քաղաքում) վարորդները ստիպված են լինում բավականին երկար սպասել պատահարի վայրում` առաջանելով խցանումներ,
- վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաեւ վարորդական վկայականի (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն,
- մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, ինչպես նաեւ դրանք վարելու համար վարորդական վկայական ունենալու պահանջ սահմանված չէ: Այսինքն, ըստ էության, մոպեդները հաշվառման համարանիշեր չունենալու պատճառով դուրս են մնում երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով օգտագործվող սարքերի տեսադաշտից, ինչպես նաեւ չկա որեւէ վերահսկողություն մոպեդ վարող անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կանոններին տիրապետելու հանգամանքի նկատմամբ,
- հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները հստակ չեն, սահմանված չէ, թե մինչեւ 14 տարեկան անձը որտեղ եւ ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ,
- հեծանվորդների ու մոպեդների վարորդների եւ լծասայլերի (լծասահնակների) երթեւեկության, ինչպես նաեւ բեռնակիր եւ հեծկան կենդանիներին եւ անասուններին քշելու վերաբերյալ մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն.
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի որոշ դրույթներ (մասնավորապես` հասկացություններ) չեն համապատասխանում ներկայիս պահանջներին,
- նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի համար նախատեսված վարչական պատասխանատվությունը ենթադրում է վարչական վարույթի իրականացում, ինչի արդյունքում իրավասու մարմինը ստիպված է լինում ինչպես պատահարի վայրում, այնպես էլ` գործի քննության ընթացքում կատարել լրացուցիչ գործողություններ, որոնք այնուհետեւ կատարվում են նաեւ ապահովագրական ընկերությունների կողմից, ինչը եւս անուղղակիորեն նպաստում է խցանումների առաջացմանը.
3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք հասկացություններ («ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր», «գրանցման վկայական») չեն համապատասխանում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին:
4) «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում առկա են որոշ դրույթներ, որոնք անհրաժեշտ է համապատասխանեցնել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով եւ ՎԻՎ օրենսգրքով նախատեսված կարգավորումներին:
3.Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նշված խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է գործող օրենքներում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով.
1) «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում`
- սահմանված հասկացությունները հստակեցնել եւ համապատասխանեցնել ներկայիս պահանջներին, ինչպես նաեւ սահմանել նոր հասկացություններ,
- առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը,
- տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը` համարանիշերը հանելու միջոցով արգելելու ընթացակարգի փոխարեն նախատեսել շահագործումը` հաշվառման վկայագիրը վերցնելու միջոցով արգելելու ընթացակարգ,
- հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները,
- կարգավորել վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաեւ վարորդական վկայականի (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները,
- սահմանել մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլ վարորդական վկայական ունենալու պահանջ,
- հստակեցնել հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները` սահմանելով, թե մինչեւ 14 տարեկան անձը որտեղ եւ ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ,
- կարգավորել հեծանվորդների ու մոպեդների վարորդների եւ լծասայլերի (լծասահնակների) երթեւեկության, ինչպես նաեւ բեռնակիր եւ հեծկան կենդանիներին եւ անասուններին քշելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները.
- Օրենքի 13.1. հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հստակեցնելով այն անձանց շրջանակը, ով իրավասու կլինի օգտվելու համապատասխան տեղեկատվական բազաներից: Համանման մոտեցում <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասում օրենսդիրը ցուցաբերել է անշարժ գույքի գրանցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրման առումով, ինչը շարժական գույքի համեմատությամբ ունի առավել ինտրուզիվ նշանակություն:
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի`
- 123.6-րդ հոդվածում ձյունագնացից բացի նախատեսել նաեւ քվադրոցիկլը (մոտոամենագնացը) եւ ձյունաճահճագնացը, քանի որ դրանք եւս հանդիսանում են արտաճանապարհային փոխադրամիջոցներ եւ դրանց շահագործումն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով եւս արգելված է,
- 124.6-րդ հոդվածի 2-4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ` հանելով նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի գործերով վարույթին վերաբերող դրույթներ սահմանող 5-րդ եւ 6-րդ մասերը.
3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 17-րդ, 17.1-ին, 25-րդ, 26-րդ կետերում եւ 20-րդ հոդվածի 1-ին կետում օգտագործվող «ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր», «գրանցման վկայական» հասկացությունները համապատասխանեցնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին: Օրենքի 31-րդ հոդվածում կատարվող փոփոխությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից:
4)«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 3-րդ եւ 5-րդ հոդվածներում առկա դրույթները համապատասխանեցվում են «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով եւ ՎԻՎ օրենսգրքով նախատեսված կարգավորումներին:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության « կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Օրենքների նախագծերի ընդունմամբ ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթեւեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
16 մայիսի 2019 թվականի N 576 - Ա
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2019 թ. մայիսի 21 Երեւան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 576-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |