Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի` «14. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 2-րդ կետով.
2. | Ռիսկի 3-րդ եւ 4-րդ դասերում դասակարգված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության գործընթացներ | ԿՄ | Բ | - | Փ | - | - | Հ | Վ |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջի հետ, որտեղ որպես լիցենզավորման ենթակա գործունեություններ սահմանվել են միայն ռիսկի 3-րդ եւ 4-րդ դասերին պատկանող գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության գործընթացները: Վերջիններիս լիցենզավորումը նպատակ ունի պաշտպանելու սպառողների իրավունքները, ինչպես նաեւ հսկելու անձանց կյանքին, առողջությանը, բնության ժառանգության պահպանությանը վտանգավոր սպառնալիքով հղի ԳՁՕ-ի գործածությամբ զբաղվողների գործունեություն եւ բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ ենթակետով սահմանված նպատակներից:
Մասնավորապես. սահմանելով անհրաժեշտ պայմաններն ու պահանջները` կապահովվեն ԳՁՕ-ների գործածությամբ զբաղվող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության անվտանգ իրականացման նախադրյալները, այդ թվում.
- մասնագետների որակավորմանը ներկայացվող պահանջները,
-ԳՁՕ ստանալու, փորձարկելու, բազմացնելու, պահելու, ոչնչացնելու գործունեության տեսակների անվտանգ իրականացման համար աշխատատարածքին, մեկուսացման միջոցառումներին, տեխնիկա-տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացվող պահանջները եւ պայմանները,
-ԳՁՕ-ները ներմուծելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու համար համապատասխան փոխադրամիջոցներին, մեկուսացման հնարավորություններին, փաթեթավորմանը, պիտակավորմանը ներկայացվող պայմանները եւ պահանջները: