Հոդված 1.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 90.1 -րդ հոդվածով`.
«Հոդված 90.1 Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կանոնները խախտելը:
Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներն ապօրինաբար ստանալը, փորձարկելը, բազմացնելը, պահելը, ոչնչացնելը կամ վնասազերծելը, կապազերծելը, շուկայահանելը, ներմուծելը, արտահանելը եւ տարանցիկ փոխադրելը, ինչպես նաեւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները ապօրինաբար շուկայահանելը, պահելը, ոչնչացնելը, ներմուծելը, արտահանելը եւ տարանցիկ փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրեսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունն առաջացել է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծի 34-րդ հոդվածի պահանջից, համաձայն որի օրենքի դրույթները խախտողները կրում են պատասխանատվություն` ինչի վերաբերյալ նշված օրենսգրքում համապատասխան դրույթներ չեն սահմանված: