Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1732-04.06.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերիի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) «տրանսպորտային միջոց» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ էլեկտրամոբիլներով» բառերը.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ վիճակը եւ առկա խնդիրները

Համաշխարհային ավտոմոբիլաշինությունում ներքին այրման շարժիչով աշխատող ավտոմոբիլներից այլընտրանքային վառելիքով աշխատող ավտոմոբիլներին՝ մասնավորապես արագ տեմպերով էլեկտրոմոբիլներին անցումը, անհրաժեշտություն է առաջացրել հաշվի առնելով նման տրանսպորտային միջոցների շահագործման եւ սպասարկման առանձնահատկությունները, պահանջները կատարել համապատասխան օրենսդրական կարգավորումներ, որոնք կօգնեն դրանց վարորդներին ավելի հեշտ իրականացնել դրանց սպասարկումը, կողմնորոշվել ավտոճանապարհներին ու կխթանեն էկոլոգիապես մաքուր այս տրանսպորտի տարածմանը Հայաստանի Հանրապետությունում:

Օրենսդրությունում «էլեկտրամոբիլ» հասկացության բացակայության պատճառով դրանց հետ փաստացի առնչվող մարմինները, կազմակերպություններ եւ անձինք ստիպված են լինում գտնել այլընտրանքային ու իրարից տարբերվող ձեւակերպումներ, ինչը կարող է հետագայում լրացուցիչ խնդիրներ առաջացնել օրենսդրության միատեսակ կիրառման հետ կապված: Ավելին, հասկացության բացակայությունը արգելակում է ոլորտի օրենսդրության զարգացումը:

Օրենսդրական կարգավորումների բացակայությունը բերում է դաշտում իրավական անորոշության եւ տեխնիկական բարդությունների, ինչը չի խթանում պոտենցիալ հնարավորություններ ունեցող սուբյեկտների կողմից դրանց ձեռքբերմանը: Այս իրավիճակը չի նպաստում առկա արտոնությունների լիարժեք կիրառմանը, մասնավորապես ՀՀ կառավարության 17 հունվարի 2019 թվականի N 13-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:

Ի դեպ Հայաստանի Հանրապետությունում էլոկտրամոբիլների մասով առկա են նաեւ հետեւյալ արտոնությունները՝

ՀՀ հարկային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հիբրիդային եւ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները, այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով, ազատվում են մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից:

Ավտոկայանատեղի համար սահմանված տեղական վճարի գծով Երեւան քաղաքի ավագանու 2017 թվականի փետրվարի 14-ի N 675-Ն որոշմամբ՝ որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող եւ բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցիների սեփականտերերին տրամադրվել է արտոնություն՝ազատելով ավտոկայանատեղի համար սահմանված տեղական վճարից: Արտոնությունը օրենսդրության սահմանված կարգով Երեւան քաղաքի ավագանու որոշումներով երկարաձգվում է յուրաքանչյուր օրացույցային տարվա համար(2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 90 Ն որոշմամբ 2018թ. համար եւ 2018թ-ի N 44 որոշմամբ 2019 թ-ի համար ):

ՀՀ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում 2019թ-ի փետրվար ամսվա դրությամբ էլեկտրամոբիլների թիվը 18-Ն է, ինչը անթույլատրելի փոքր քանակ է:

Դեռեւս 2017թ-ից ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից մշակվում է նախագծերի փաթեթ, որը նախատեսում է ծավալուն բարեփոխումներ ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման բնագավառում, որում նախատեսված է «էլոկտրամոբիլի» հասկացության ներդրումը, սակայն ծավալի հետ կապված նախագծերի այդ փաթեթի փաստացի ընդունամն ժամկետն անորոշ է, մինչդեռ նախատեսված արտոնությունները նախատեսված են որոշակի ժամկետներով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է օրենքում խմբագրել մեխանիկական տրանսպորտային միջոց հասկացությունը եւ լրացնել նոր՝ էլեկտրամոբիլ հասկացությամբ, դրանց ձեւակերպումների հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության դիրքորոշումները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է «Հայ-ամերիկյան բարեկամություն» հասարակական կազմակեպության հետ համատեղ՝ «Կանաչ ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանականերում :

4. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող փոփոխությունը եւ լրացումը՝

Կապահովի օրենսդրությունում էլեկտրամոբիլի հասկացության միատեսակ կիրառումը.


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝սույն գրությանը կցվում են.

1) օրենքի նախագիծը.

2) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3) տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը եւ լրացումը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Լիլիթ Մակունցը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ թերթ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑ /052/

ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆ /060/