Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1214-22.07.2011,27.01.2012-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի uեպտեմբերի 16-ի ՀO-250 oրենքի (այսուհետ` օրենք)` 4-րդ հոդվածի`

1. 3-րդ մասում «Բժշկական-աշխատանքային» բառերը փոխարինել «Բժշկասոցիալական» բառով:

2. 5-րդ մասի երկրորդ պարբերությունում «Ազատազրկման, կալանքի եւ ազատության սահմանափակման» բառերը փոխարինել «Ազատազրկման կամ կալանքի» բառերով, իսկ «եւ պահեստազորայինների» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «ընտանեկան» բառից առաջ լրացնել «առողջական վիճակի,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածում «Հանրակրթական դպրոցներում եւ միջնակարգ» բառերը փոխարինել «Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական եւ միջին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «զորակոչվում (ուղարկվում) են» բառերը փոխարինել «18 տարեկանը լրացած լինելու դեպքում ուղարկվում են» բառերով, իսկ «` ընդհանուր հիմունքներով» բառերը հանել:

2. 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Մինչեւ 18 տարեկանը լրանալը ռազմական ուսումնական հաստատությունից ազատված կամ հեռացված անձինք հաշվառվում են իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում եւ 18 տարեկանը լրանալուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 11-րդ հոդվածի`

1. 3-րդ մասում «հրամանագրով` տարին երկու անգամ` ապրիլ-հունիu եւ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիuներին» բառերը փոխարինել «հրամանագրով սահմանված ժամկետներում` տարեկան երկու անգամ» բառերով.

2. 7-րդ մասում «ժամանակ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում» բառերը.

3. 7-րդ մասի «դ» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«դ) երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաեւ միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր.».

4. 7-րդ մասի երկրորդ պարբերությունում «100» թիվը փոխարինել «150» թվով.

5. 8-րդ մասում «Զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ» բառերը փոխարինել «Հայտարարված զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «հաշվառումից» բառից հետո լրացնել «կամ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հաշվառելով պահեստազորում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «ասպիրանտուրան» բառից հետո լրացնել «կամ դատական դպրոցն» բառերը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 15-րդ հոդվածի`

1. 4-րդ մասի առաջին նախադասությունում «հիման վրա» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերի հիման վրա առողջական վիճակի պատճառով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 17-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետում «որոշում են ընդունում եւ մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի հաստատմանն են ներկայացնում զորակոչիկներին`» եւ «փաստաթղթերը» բառերը հանել.

2. 3-րդ մասի երկրորդ պարբերության 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 23-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի առաջին պարբերությունում «արձակվում են» բառերից հետո լրացնել «պահեստազոր» բառը.

2. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված անձինք դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հանվում են զորամասի անձնակազմի ցուցակներից եւ հաշվառվում են իրենց զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում, իսկ ազատազրկման վայրում պատժի կրումից ազատվելուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու` բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված դեպքերի, ինչպես նաեւ եթե չեն օգտվում սույն օրենքով նախատեսված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով կամ առողջական վիճակի պատճառով տարկետում ստանալու իրավունքից, որոնց առկայության պարագայում հաշվառվում են պահեստազորում` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 26-րդ հոդվածի`

1. 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Վարժական հավաքները հայտարարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միջոցառումների ցանկի, ժամկետների եւ ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն:».

2. 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Զինվորական վարժանքները (հրամանատարաշտաբային կամ կամ շտաբային) եւ զորավարժությունները (զորախաղերը) հայտարարվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:

ՀՈԴՎԱԾ 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է զորակոչային եւ պահեստազորային համակարգի կատարելագործման նկատառումներով` զինված ուժերում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին համապատասխան կարգավորելու անհրաժեշտությամբ:

2.  Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Քաղաքացիներին զինվորական հաշվառումից հանելու հիմքերի ցանկում նախատեսվում էր ազատազրկման դատապարտված անձանց եւս հանել զինվորական հաշվառումից, ինչը որոշակի խոչընդոտներ է հարուցում նրանց անձնագրավորման, ինչպես նաեւ հետագա զինհաշվառման կազմակերպման հարցում: Օրենքի կիրառման ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել ռազմաուսումնական հաստատություններից հեռացված քաղաքացիների զորակոչի կազմակերպման, զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ ծառայելու արտոնությունների, առողջական վիճակի պատճառով տարկետումների տրամադրման, զինվորական ծառայության ընթացքում, ինչպես նաեւ ազատազրկման ձեւով պատիժ կրելուց հետո զինծառայողների առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչելու եւ այդ հիմքով պահեստազորում հաշվառելու, պահեստազորում հաշվառված անձանց բժշկական վերափորձաքննության ենթարկելու գործընթացում: Օրենքը չի նախատեսում նաեւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների եւ զորավարժությունների հայտարարման կարգը: Միաժամանակ, ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի կողմից առաջարկ է ներկայացվել զորակոչիկներին ուսման կապակցությամբ եւ ընտանեկան դրության բերումով տարկետումների տրամադրման գործառույթը մարզային զորակոչային հանձնաժողովների իրավասություններից փոխանցել տեղական զորակոչային հանձնաժողովների իրավասությանը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Զորակոչի արդյունավետության բարձրացում, զինված ուժերը ֆիզիկապես առողջ զորակոչիկներով համալրում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, տեղական զորակոչային հանձնաժողովների դերի եւ պատասխանատվության բարձրացում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցվում են գործող օրենսդրության պահանջներին, մասնավորապես օրենքում օգտագործվող «ազատության սահմանափակման» հասկացությունը ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված չէ, իսկ «կալանք» հասկացությունն օգտագործվում է որպես պատժի տեսակ, որի կապակցությամբ կատարվում է համապատասխան հստակեցում, ապահովվում է ազատազրկման դատապարտված անձանց զինվորական հաշվառման իրականացումը, հստակեցվում են ռազմաուսումնական հաստատություններից հեռացված կամ ազատված անձանց զորակոչման եւ հետագա ծառայությունը շարունակելու ուղարկելու կարգը, բնակության վայրին մոտ զորամասում ծառայելու արտոնություն ունեցող քաղաքացիների շրջանակը, ՀՀ կրթական համակարգի` հանրակրթական դպրոցներում 12-ամյա ուսուցման եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու եւ դրանց ընդունելությանը մասնակցելու ժամկետները հաշվի առնելով փոփոխվում է զորակոչի եւ զորացրման հայտարարման կարգը` նախատեսելով, որ այն իրականացվում է ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում, բնակության վայրին մոտ գտնվող զորամասի տեղակայման հեռավորությունը փոխարինվում է մինչեւ 150 կիլոմետրով, քանի որ նշված արտոնությունից օգտվող զորակոչիկների թվաքանակը բավականին մեծացել է, դրա հիմնական բեռն ընկնում է Երեւան քաղաքից զորակոչվող անձանց վրա եւ մեծ դժվարություններ են առաջանում Երեւանից մինչեւ 100կմ տեղակայված զորամասերում նշված արտոնությունից օգտվող զորակոչիկների տեղավորման խնդրում, ինչպես նաեւ զորամասերի մարտունակության ապահովման հարցում, նախագծով հստակեցվում է նաեւ զորակոչի, ինչպես նաեւ պարտադիր զինծառայության ընթացքում առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու դեպքում պահեստազորում հաշվառվելու եւ պահեստազորում հաշվառվելուց հետո բժշկական վերափորձաքննության կարգը, զորակոչիկներին ուսման կապակցությամբ եւ ընտանեկան դրության բերումով տարկետումների տրամադրման գործառույթը վերապահվում է տեղական զորակոչային հանձնաժողովներին, կարգավորվում են զինծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված անձանց կողմից պատժի կրումից ազատվելուց հետո հետագա ծառայությունը շարունակելու ուղարկելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների եւ զորավարժությունների հայտարարման հետ կապված հարաբերությունները, քանի որ օրենքը հստակ չէր նախատեսում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված անձանց  պատժի կրումից ազատվելուց հետո հետագա զինծառայության ուղարկելու որոշում կայացնելիս նրանց առողջական վիճակի փորձաքննության, ինչպես նաեւ ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ձեռք բերելու դեպքում պահեստազորում հաշվառելու կարգը, ինչպես նաեւ չէր հստակեցվում է, թե ով է հայտարարում վարժական հավաքները, զինվորական վարժանքները եւ զորավարժությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծի մշակմանը ներգրավվել են ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչությունը, ՀՀ զինկոմիսարիատը:

Նախագծի մշակման աշխատանքներին մասնակցել են`

Սեդրակ Սեդրակյանը եւ Սասուն Սիմոնյանը` ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունից,

Գագիկ Ղուլյանը` ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչությունից,

Գագիկ Հարությունյանը` ՀՀ զինվորական կոմիսարիատից

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կբարձրանա զորակոչի արդյունավետությունը, կնպաստի զինված ուժերը ֆիզիկապես առողջ զորակոչիկներով համալրելու գործընթացին, կնվազեցվեն որոշակի կոռուպցիոն ռիսկեր, կապահովվի տեղական զորակոչային հանձնաժողովների դերի եւ պատասխանատվության բարձրացումը, կկարգավորվեն որոշակի կատեգորիայի քաղաքացիների զորակոչի, վարժական զինվորական վարժանքների եւ զորավարժությունների հայտարարման կարգի հետ կապված հարաբերությունները:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկա