ՀՈԴՎԱԾ 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի uեպտեմբերի 16-ի ՀO-250 oրենքի (այսուհետ` օրենք)` 4-րդ հոդվածի`
1. 3-րդ մասում «Բժշկական-աշխատանքային» բառերը փոխարինել «Բժշկասոցիալական» բառով:
2. 5-րդ մասի երկրորդ պարբերությունում «Ազատազրկման, կալանքի եւ ազատության սահմանափակման» բառերը փոխարինել «Ազատազրկման կամ կալանքի» բառերով, իսկ «եւ պահեստազորայինների» բառերը հանել:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «ընտանեկան» բառից առաջ լրացնել «առողջական վիճակի,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածում «Հանրակրթական դպրոցներում եւ միջնակարգ» բառերը փոխարինել «Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական եւ միջին» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածի`
1. 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «զորակոչվում (ուղարկվում) են» բառերը փոխարինել «18 տարեկանը լրացած լինելու դեպքում ուղարկվում են» բառերով, իսկ «` ընդհանուր հիմունքներով» բառերը հանել:
2. 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.
«Մինչեւ 18 տարեկանը լրանալը ռազմական ուսումնական հաստատությունից ազատված կամ հեռացված անձինք հաշվառվում են իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում եւ 18 տարեկանը լրանալուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 11-րդ հոդվածի`
1. 3-րդ մասում «հրամանագրով` տարին երկու անգամ` ապրիլ-հունիu եւ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիuներին» բառերը փոխարինել «հրամանագրով սահմանված ժամկետներում` տարեկան երկու անգամ» բառերով.
2. 7-րդ մասում «ժամանակ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում» բառերը.
3. 7-րդ մասի «դ» կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«դ) երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաեւ միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր.».
4. 7-րդ մասի երկրորդ պարբերությունում «100» թիվը փոխարինել «150» թվով.
5. 8-րդ մասում «Զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ» բառերը փոխարինել «Հայտարարված զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության» բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «հաշվառումից» բառից հետո լրացնել «կամ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հաշվառելով պահեստազորում» բառերը:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «ասպիրանտուրան» բառից հետո լրացնել «կամ դատական դպրոցն» բառերը:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 15-րդ հոդվածի`
1. 4-րդ մասի առաջին նախադասությունում «հիման վրա» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերի հիման վրա առողջական վիճակի պատճառով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 17-րդ հոդվածի`
1. 2-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետում «որոշում են ընդունում եւ մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի հաստատմանն են ներկայացնում զորակոչիկներին`» եւ «փաստաթղթերը» բառերը հանել.
2. 3-րդ մասի երկրորդ պարբերության 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 23-րդ հոդվածի`
1. 2-րդ մասի առաջին պարբերությունում «արձակվում են» բառերից հետո լրացնել «պահեստազոր» բառը.
2. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված անձինք դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հանվում են զորամասի անձնակազմի ցուցակներից եւ հաշվառվում են իրենց զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում, իսկ ազատազրկման վայրում պատժի կրումից ազատվելուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու` բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված դեպքերի, ինչպես նաեւ եթե չեն օգտվում սույն օրենքով նախատեսված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով կամ առողջական վիճակի պատճառով տարկետում ստանալու իրավունքից, որոնց առկայության պարագայում հաշվառվում են պահեստազորում` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 26-րդ հոդվածի`
1. 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Վարժական հավաքները հայտարարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միջոցառումների ցանկի, ժամկետների եւ ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն:».
2. 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.
«Զինվորական վարժանքները (հրամանատարաշտաբային կամ կամ շտաբային) եւ զորավարժությունները (զորախաղերը) հայտարարվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:
ՀՈԴՎԱԾ 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: