Armenian ARMSCII Armenian
Կ-13303-03.02.2012-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ հոդվածի 4-րդ մասի հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած չափով, իuկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված չափի քuանապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «կենսաթոշակ» բառից հետո լրացնել «(բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Զինծառայողները ենթակա են ծառայողական պարտականություններ, մարտական հերթապահություն ու հատուկ առաջադրանք կատարելու եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության:».

2) 3-րդ մասը «գումարների» բառից հետո լրացնել «չափերը,» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: