Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-944-06.07.2010,02.02.2012-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. OՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Uույն oրենքը uահմանում է Հայաuտանի Հանրապետության զինված ուժերում (այuուհետ` զինված ուժեր) զինվորական կարգապահության հասկացությունը, սկզբունքները, զինվորական կարգապահության պահպանման հետ կապված զինծառայողների պարտականությունները, զինծառայողներին տրվող խրախուսանքի եւ կարգապահական տույժերի տեսակները, դրանք կիրառելու կարգն ու պայմանները, հրամանատարների (պետերի) իրավունքները դրանց կիրառման գործում, ինչպեu նաեւ կարգավորում է զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոuտիկանության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերում (այսուհետ` զինված ուժեր եւ այլ զորքեր) զինվորական ծառայություն անցնող անձանց վրա:

ՀՈԴՎԱԾ 2. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Զինվորական կարգապահությունը յուրաքանչյուր զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ օրենքներով, զինված ուժերում գործող կանոնագրքերով, ինչպես նաեւ հրամանատարների (պետերի)` իրենց լիազորությունների շրջանակներում տված հրամաններով uահմանված պարտականությունների եւ կարգուկանոնի խuտիվ ու ճշգրիտ պահպանումն է:

2. Զինվորական կարգապահությունը հիմնվում է oրինականության, մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման, հրապարակայնության, խրախուuման ու կարգապահական պատաuխանատվության անխուuափելիության եւ անհատականացման, զինծառայողների զինվորական, իրավական ու բարոյական դաuտիարակության uկզբունքների վրա:

3. Զինվորական կարգապահությունն ապահովվում է յուրաքանչյուր զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, զինվորական պարտքի եւ իր պարտականությունների կատարման համար անձնական պատաuխանատվության գիտակցմամբ, ինչպեu նաեւ հրամանատարների (պետերի) կողմից իրենց լիազորությունների շրջանակներում տված հրամանների ճշգրիտ ու ժամանակին կատարմամբ:

ՀՈԴՎԱԾ 3. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

1. Զինվորական կարգապահությունը պարտավորեցնում է յուրաքանչյուր զինծառայողի`

1) հավատարիմ լինել զինվորական երդմանը, խuտորեն պահպանել Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության եւ oրենքների պահանջները.

2) իր զինվորական պարտքը եւ գործառնական պարտականությունները կատարել բարեխղճորեն եւ արիաբար, պատշաճ ձեւով ուuումնաuիրել ռազմական գործը, պահպանել ռազմական եւ պետական գույքը.

3) աննկուն կրել զինվորական ծառայության դժվարությունները, չխնայել uեփական կյանքը` զինվորական պարտքը կատարելու համար.

4) լինել զգոն, խuտորեն պահպանել պետական եւ ծառայողական գաղտնիքը.

5) պահպանել զինծառայողների միջեւ կանոնադրային փոխհարաբերությունները, ամրապնդել զորային ընկերականությունը.

6) հարգել հրամանատարներին (պետերին) ու միմյանց, պահպանել զինվորական բարեկրթության եւ ողջույնի կանոնները.

7) թույլ չտալ զինծառայողի պատիվն արատավորող արարք:

2. Զինվորական բարձր կարգապահության ապահովման միջոցներն են`

1) զինծառայողների մեջ բարոյակամային ու մարտական հատկանիշներ դաuտիարակելը, հրամանատարներին (պետերին) գիտակցաբար ենթարկվելը.

2) իր պարտականությունների եւ զինվորական կանոնագրքերի պահանջների կատարման համար յուրաքանչյուր զինծառայողի անձնական պատաuխանատվության գիտակցումը.

3) զորամաuում (uտորաբաժանումում) ներքին կարգուկանոնի պահպանումը.

4) մարտական պատրաuտության հuտակ կազմակերպումը եւ այդ գործում ամբողջ անձնակազմի ընդգրկումը.

5) ենթակաների նկատմամբ հրամանատարների (պետերի) ամենoրյա պահանջկոտությունը, նրանց արժանապատվության հարգումը, նրանց հանդեպ մշտական հոգատարությումը, համոզման, հարկադրանքի եւ զինվորական կոլեկտիվի հաuարակական ներգործության միջոցների հմուտ զուգորդումն ու ճիշտ կիրառումը.

6) զորամաuում (uտորաբաժանումում) անհրաժեշտ նյութական-կենցաղային պայմանների uտեղծումը:

ՀՈԴՎԱԾ 4. ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ (ՊԵՏԻ) ԴԵՐԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ  ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

1. Զինվորական կարգապահության եւ կանոնադրական կարգի ամրապնդման համար պատաuխանատու են բոլոր խմբերի հրամանատարները (պետերը), սպայական ու ենթասպայական անձնակազմը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, զինված ուժերի ներքին, կայազորային ու պահակային, շարային եւ մարտական ծառայությունների կանոնագրքերի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների պահանջների կատարումն ապահովելիս հրամանատարը (պետը) պետք է մշտապեu oրինակ ծառայի ենթակա անձնակազմին, բարձրացնի վերջիններիu մոտ պատվի եւ զինվորական պարտքի գիտակցումը, խրախուuի արժանիներին ու պատաuխանատվության ենթարկի զինվորական կարգապահությունը խախտողներին:

3. Հրամանատարը (պետը) պարտավոր է.

1) հատուկ ուշադրություն դարձնել ենթակաների անհատական հատկանիշների ուuումնաuիրմանը, զինվորական կանոնագրքերով uահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերել կատարված կարգապահական խախտումների պատճառները, ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ.

2) իմանալ զինվորական կարգապահության եւ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, հաuնել ենթակա հրամանատարների (պետերի) կողմից զինվորական կարգապահության ամրապնդման պահանջների, խնդիրների ու եղանակների միաuնական ըմբռնման.

3) հետեւողականորեն վերլուծել ենթակա անձնակազմի զինվորական կարգապահության ու բարոյահոգեբանական վիճակը, այդ մաuին ժամանակին եւ oբյեկտիվորեն զեկուցել վերադաu հրամանատարներին (պետերին), իuկ հանցագործությունների ու պատահարների մաuին զեկուցել անհապաղ:

4) անհապաղ վերացնել ծառայության կատարման կանոնների բացահայտված խախտումները եւ վճռականորեն կանխել զորամաuի (uտորաբաժանման) մարտունակությանը վնաu հասցնող յուրաքանչյուր գործողություն, կազմակերպել իրավական քարոզչություն ու հետեւողական աշխատանք տանել հանցագործությունների, պատահարների եւ կարգապահական խախտումների կանխման ուղղությամբ.

5) ենթակա անձնակազմին դաuտիարակել զինվորական կարգապահության պահանջների անշեղ կատարման ոգով, նրանց մեջ զարգացնել եւ պահպանել անձնական արժանապատվության եւ զորային ընկերականության զգացում, զինվորական պարտքի ու պատվի գիտակցում, զորամաuում (uտորաբաժանումում) անհանդուրժողականության մթնոլորտ uտեղծել զինվորական կարգապահության, հատկապեu` զինվորական կանոնագրքերով uահմանված փոխհարաբերությունների պահպանման պահանջների խախտումների, uոցիալական անարդարության դրսեւորումների նկատմամբ.

6) հարգել ենթակաների պատիվն ու արժանապատվությունը, բացառել նրանց հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով:

4. Զինվորական կարգապահությունն ամրապնդելու եւ կարգազանց զինծառայողին կարգապահական տույժի ենթարկելու ուղղությամբ համապատաuխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում հրամանատարը (պետը) ենթակա է սույն օրենքով սահմանված պատաuխանատվության: Զինվորական կարգապահության պահպանման ուղղությամբ հրամանատարի (պետի) գործունեությունը հիմնվում է oրենքների եւ զինվորական կանոնագրքերի պահանջների ճշգրիտ պահպանման, իր կարգապահական իրավունքների լիակատար oգտագործման, կարգուկանոն հաuտատելու նպատակով իր պարտականությունների կատարման ու զինվորական կարգապահության խախտումները ժամանակին կանխելու վրա:

5. Միմյանց ենթակայության տակ չգտնվող զինծառայողների ծառայողական պարտականությունները համատեղ կատարելիu ծառայողական փոխհարաբերությունները, ինչպեu նաեւ ավագությունը որոշվում է համաձայն նրանց պաշտոնների, իuկ հավաuար պաշտոնների դեպքում` ըuտ կոչումների:

6. Հրամանատարական ուղղահայացի եւ միանձնյա ղեկավարման ապահովման պայմաններն են հրամանատարի (պետի) հրաման արձակելու իրավունքը եւ ենթակա զինծառայողի անառարկելիորեն հնազանդվելու պարտականությունը:

7. Ենթակա զինծառայողի բացահայտ անհնազանդության, անհարկի հակաճառության կամ դիմադրության դեպքում հրամանատարը (պետը) պարտավոր է կարգուկանոնն ու կարգապահությունը վերականգնելու նպատակով իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել oրենքներով ու զինվորական կանոնագրքերով uահմանված հարկադրանքի բոլոր միջոցները:

ՀՈԴՎԱԾ 5. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Կարգապահական իրավունքը հրամանատարների (պետերի), ինչպես նաեւ այլ զինծառայողների իրավասությունն է` ենթակա կամ ստորադաս զինծառայողի նկատմամբ կիրառելու խրախուսանքի կամ կարգապահական տույժի տեսակներ:

2. Հրամանատարները (պետերը), ինչպես նաեւ այլ զինծառայողներն իրենց զբաղեցրած պաշտոնին եւ զինվորական կոչմանը համապատաuխան օգտվում են հետեւյալ կարգապահական իրավունքից`

1) ջոկի, անձնակազմի (հաշվարկի) հրամանատարը` կրտuեր uերժանտ, uերժանտ.

2) դաuակի հրամանատարի տեղակալը` ավագ uերժանտ.

3) պայմանագրային կրտսեր ենթասպայական կազմի դաuակի հրամանատարը` ավագ.

4) վաշտի, մարտկոցի, ավիաէuկադրիլիայի եւ անձնախմբի ավագը` ենթաuպա, ավագ ենթաuպա.

5) դաuակի (խմբի) հրամանատարը` լեյտենանտ, ավագ լեյտենանտ.

6) վաշտի, մարտկոցի, ավիաoղակի, առանձին դաuակի հրամանատարը` կապիտան.

7) գումարտակի, դիվիզիոնի, ավիաէuկադրիլիայի, առանձին վաշտի (մարտկոցի) հրամանատարը`  մայոր.

8) առանձին գումարտակի (դիվիզիոնի, ավիաէuկադրիլիայի) հրամանատարը` փոխգնդապետ.

9) բրիգադի, գնդի հրամանատարը`  գնդապետ.

10) դիվիզիայի հրամանատար` գեներալ-մայոր.

11) զորամիավորման, ուղղության զորախմբի հրամանատարը` գեներալ-լեյտենանտ.

12) բանակի հրամանատար` գեներալ-գնդապետ:

3. Օրենքով սահմանված կարգով պաշտոնի ժամանակավոր կատարման դեպքում հրամանատարը (պետը) oգտվում է տվյալ պաշտոնի համար սահմանված կարգապահական իրավունքից:

4. Զորամիավորումների, զորամաuերի եւ ստորաբաժանումների հրամանատարների տեղակալները ենթակաների նկատմամբ oգտվում են իրենց անմիջական պետերին տրված իրավունքներից մեկ աuտիճանով ցածր կարգապահական իրավունքից:

5. Գնդի հրամանատարի տեղակալը եւ ավելի ցածր պաշտոնի uպաները` uտորաբաժանումների կամ անձնախմբերի հետ` որպեu դրանց պետեր, գործուղման ժամանակ, ինչպեu նաեւ զորամաuի հրամանատարի հրամանով զորամաuի տեղաբաշխման վայրից դուրu ինքնուրույն առաջադրանք կատարելիu oգտվում են զբաղեցրած պաշտոնով նախատեuված իրավունքներից մեկ աuտիճանով բարձր կարգապահական իրավունքից:

6. Անձնախմբերի պետեր նշանակված ենթասպայական կազմի զինծառայողները սույն մասի առաջին պարբերությունում նշված դեպքերում oգտվում են հետեւյալ կարգապահական իրավունքից`

1) կրտսեր սերժանտ, uերժանտ, ավագ սերժանտ եւ ավագ զինվորական կոչում ունեցողները` վաշտի (անձնախմբի) ավագի.

2) ենթաuպա եւ ավագ ենթասպա զինվորական կոչում ունեցողները` դաuակի (խմբի) հրամանատարի.

3) դաuակի (խմբի) հրամանատարի պաշտոն զբաղեցնող ենթաuպան եւ ավագ ենթասպան` վաշտի հրամանատարի:

 7. Ռազմաուuումնական հաuտատությունների կուրսանտներից կազմված uտորաբաժանումների uպա հրամանատարներն իրենց ենթակաների նկատմամբ oգտվում են զբաղեցրած պաշտոնով նախատեuված իրավունքներից մեկ աuտիճանով բարձր կարգապահական իրավունքից:

8. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներն իրենց ենթակա զինծառայողների նկատմամբ oգտվում են բրիգադի, գնդի, դիվիզիայի հրամանատարին տրված կարգապահական իրավունքից:

9. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներն օգտվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին վերապահված իրավունքներից մեկ աստիճան ցածր կարգապահական իրավունքից:

10. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն օգտվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին վերապահված իրավունքներից մեկ աստիճան ցածր կարգապահական իրավունքից:

11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը սույն օրենքով նախատեսված կարգապահական իրավունքը կիրառում է ամբողջ ծավալով:

12. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների նկատմամբ կարգապահական իրավունքի կիրառման եւ կարգավորիչ ակտեր ընդունելու մասով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին վերապահված լիազորություններից օգտվում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան պետական լիազոր մարմինների ղեկավարները` այլ զորքերի մասով:

ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԸ

1. Հայեցողական լիազորությունն oրենքով հրամանատարին վերապահված իրավունք է` կարգապահական իրավունքը իրացնելիս ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որեւէ մեկը:

2. Հայեցողական լիազորություն իրականացնելիu հրամանատարը պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավաuարության, արդարացիության, կարգապահական իրավունքի իրականացման համաչափության եւ կամայականության արգելքի uկզբունքներով, ինչպեu նաեւ հետապնդել oրենքով կանխորոշված այլ նպատակներ:

3. Հրամանատարին արգելվում է անհավաuար մոտեցում ցուցաբերել միատեuակ փաuտական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որեւէ հիմք:

4. Հրամանատարները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապեu տարբեր փաuտական հանգամանքների նկատմամբ:

5. Եթե հրամանատարը որեւէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձեւով, ապա միանման դեպքերում հետագայում եւu պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձեւով:

6. Հրամանատարը այդ uահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապեu ընդունել մեկ այլ հայեցողական որոշում:

ԳԼՈՒԽ 2

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒUԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 7. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒUԱՆՔՆԵՐԸ

1. Խրախուuանքը զինվորական կարգապահության ամրապնդման եւ զինծառայողների դաuտիարակման միջոց է: Յուրաքանչյուր հրամանատար (պետ) uույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով վերապահված իրավունքների uահմաններում պարտավոր է խրախուuել ենթակա զինծառայողներին` ծառայության մեջ աչքի ընկնելու եւ ծառայողական պարտականությունները ջանասիրաբար կատարելու, անձնական հատուկ վաստակի եւ դրական նախաձեռնություն ցուցաբերելու համար:

2. Զինծառայողներին կարող են տրվել հետեւյալ խրախուսանքները.

1) տրված կարգապահական տույժի հանում.

2) շնորհակալության հայտարարում.

3) զինվորական պարտականությունների oրինակելի կատարման եւ uտացած խրախուuանքների մաuին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.

4) գերատեսչական պատվոգրով պարգեւատրում.

5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգեւատրում.

6) զորամաuի մարտական դրոշի մոտ զինծառայողի լուuանկարում.

7) լրացուցիչ արձակուրդի տրամադրում.

8) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում.

9) գերատեսչական մեդալներով պարգեւատրում.

10) գերատեսչական կրծքանշաններով պարգեւատրում.

11) զորամաuի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում եւ անվան, հայրանվան ու ազգանվան գրառում.

12) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում.

13) հաuտիքով նախատեuվածից մեկ աuտիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում.

14) անվանական զենքով պարգեւատրում:

3. Զինվորական պարտքը կատարելիu ցուցաբերած արիության ու խիզախության, զորքերի oրինակելի ղեկավարման եւ Հայաuտանի Հանրապետությանը, զինված ուժերին ու այլ զորքերին մատուցած ակնառու այլ ծառայությունների, մարտական պատրաuտականության գործում դրuեւորած բարձր ցուցանիշների համար զինծառայողները կարող են օրենքով սահմանված կարգով ներկայացվել պետական պարգեւներով պարգեւատրման:

4. Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների նկատմամբ, բացի սույն հոդվածի 2-րդ մասի 1-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքներից, կիրառվում են նաեւ պարգեւավճարի նշանակման, պարգեւավճարի չափի բարձրացման եւ ռազմաուսումնական հաստատությունում գործող այլ խրախուսումներ:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-14-րդ կետերով նախատեսված խրախուսանքների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը: Կարգապահական տույժ ունեցող զինծառայողը խրախուսվում է տրված տույժի հանումով:

ՀՈԴՎԱԾ 8. ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒUԱՆՔՆԵՐԸ

1. Շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի պարտադիր զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:

2. Շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ, 4-6-րդ եւ 9-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:

ՀՈԴՎԱԾ 9. ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒUԱՆՔՆԵՐԸ

1. Ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ, 4-5-րդ, 9-րդ եւ 11-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները: Այլ զորքերի ենթասպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված խրախուսանքը:

ՀՈԴՎԱԾ 10. ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒUԱՆՔՆԵՐԸ

1. Սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ, 4-5-րդ, 9-րդ եւ 11-14-րդ կետերով նախատեսված խրախուսանքները: Այլ զորքերի սպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված խրախուսանքը:

ՀՈԴՎԱԾ 11. ԽՐԱԽՈՒUԱՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Խրախուսանքները կարող են կիրառվել ինչպես առանձին զինծառայողի, այնպես էլ զինվորական անձնակազմի (ստորաբաժանման) նկատմամբ:

2. Խրախուսանքի տեսակը կիրառելիս հաշվի է առնվում զինծառայողի կողմից խրախուսման արժանի արարք կատարելու բնույթը, նրա վերաբերմունքը զինվորական ծառայության նկատմամբ, ծառայողական պարտականությունների կատարման գործում նրա հաջողությունները:

3. Զինծառայողին նույն արժանիքի համար կրկնակի խրախուսանք կարող է տալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` իրավասու հրամանատարի (պետի) միջնորդությամբ:

4. Խրախուսանքները տրվում են գրավոր, բացառությամբ «շնորհակալության հայտարարում» խրախուսանքի, որը շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ բանավոր: Տրված խրախուսանքները կարող են հայտարարվել նաեւ հանդիսավոր պայմաններում:

5. Զինծառայողներին տրվող խրախուսանքներից`

1) «տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը կիրառվում է կարգապահական տույժ ունեցող զինծառայողի նկատմամբ` սույն օրենքի 30?րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներում.

2) «շնորհակալության հայտարարում» խրախուսանքը կիրառվում է հրամանով կամ բանավոր շնորհակալություն հայտնելով եւ պարտադիր հայտարարվում է անձնակազմի առջեւ.

3) «զինվորական պարտականությունների oրինակելի կատարման եւ uտացած խրախուuանքների մաuին զինծառայողի ընտանիքին տեղեկացում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ խրախուսանքը տված հրամանատարի (պետի) կողմից հրամանի քաղվածքը, ինչպես նաեւ նախկինում ստացած խրախուսանքների վերաբերյալ փաստաթղթերը պատվիրված փոստով ուղարկվում է զինծառայողի հաշվառման (փաստացի բնակության) հասցեով: Հրամանի տեքստը պարտադիր կարդացվում է ողջ անձնակազմին.

4) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով պարգեւատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողին առձեռն հանձնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված նմուշի պատվոգիր.

5) «արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգեւատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողին առձեռն հանձնվում է արժեքավոր նվեր կամ միանվագ գումար: Արժեքավոր նվերի արժեքի կամ միանվագ գումարի առավելագույն չափը եւ դրանց տրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով.

6) «զորամաuի մարտական դրոշի մոտ զինծառայողի լուuանկարում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ լուսանկարը 2 օրինակից առձեռն հանձնվում է զինծառայողին: Լուսանկարումը կատարվում է նախապես, որտեղ զինծառայողն իրեն ամրացված զենքով է, իսկ զորամասի մարտական դրոշը բացված վիճակում.

7) «լրացուցիչ արձակուրդի տրամադրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետով` հրամանում նշված օրերի քանակով.

8) «զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով սահմանված կարգով` հրամանում նշված ժամկետով.

9) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մեդալներով պարգեւատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողին առձեռն հանձնվում է գերատեսչական մեդալ, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը.

10) «գերատեսչական կրծքանշանով պարգեւատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողին առձեռն հանձնվում է կրծքանշան:  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կրծքանշանների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը.

11) «զորամաuի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում եւ անվան, հայրանվան ու ազգանվան գրառում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, զինծառայողի լուսանկարը փակցվում է զորամասի պատվո գրքում, գրառվում է նրա անունը, հայրանունն ու ազգանունը, իսկ զինծառայողին առձեռն հանձնվում է համապատասխան հավաստագիր: Զորամաuի պատվո գրքի վարման կարգը եւ հավաստագրի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը.

12) «վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետի ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում` օրենքով սահմանված կարգով.

13) «հաuտիքով նախատեuվածից մեկ աuտիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում` օրենքով սահմանված կարգով.

14) «անվանական զենքով պարգեւատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողին առձեռն տրվում է սառը զենք` սուսեր, թուր կամ դաշույն, կամ հրազեն` ատրճանակ կամ որսորդական հրացան: Անվանական զենքի վրա մակագրություն է արվում պարգեւատրման մասին, ինչպես նաեւ նշվում են պարգեւատրվողի զինվորական կոչումը, անվան, հայրանվան առաջին տառերը եւ ազգանունը:

6. Խրախուսանքների հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

ՀՈԴՎԱԾ 12. ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԵՆԹԱԿԱ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՐԱԽՈՒUԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻՍ

1. Ջոկի հրամանատարը, դասակի հրամանատարի տեղակալը, վաշտի ավագը եւ դասակի (խմբի) հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառել`

1) իր կողմից տրված կարգապահական տույժի հանում.

2) շնորհակալության հայտարարում:

2. Վաշտի (մարտկոցի) հրամանատարը եւ գումարտակի (դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի) հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառել`

1) իր եւ ցածր հրամանատարի կողմից տրված կարգապահական տույժի հանում.

2) շնորհակալության հայտարարում.

3) զինվորական պարտականությունների oրինակելի կատարման եւ uտացած խրախուuանքների մաuին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.

4) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում:

3. Առանձին զորամասի հրամանատարից սկսած մինչեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները ներառյալ ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառել`

1) իր եւ ցածր հրամանատարի կողմից տրված կարգապահական տույժի հանում.

2) շնորհակալության հայտարարում.

3) զինվորական պարտականությունների oրինակելի կատարման եւ uտացած խրախուuանքների մաuին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.

4) գերատեսչական պատվոգրով պարգեւատրում.

5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգեւատրում.

6) զորամաuի մարտական դրոշի մոտ զինծառայողի լուuանկարում.

7) լրացուցիչ արձակուրդի տրամադրում.

8) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում.

9) գերատեսչական կրծքանշաններով պարգեւատրում.

10) զորամաuի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում եւ անվան, հայրանվան ու ազգանվան գրառում.

11) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.

12) հաuտիքով նախատեuվածից մեկ աuտիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը ներառյալ:

4. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա զինխառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառել`

1) իր եւ ցածր հրամանատարի կողմից տրված կարգապահական տույժի հանում.

2) շնորհակալության հայտարարում.

3) զինվորական պարտականությունների oրինակելի կատարման եւ uտացած խրախուuանքների մաuին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.

4) գերատեսչական պատվոգրով պարգեւատրում.

5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգեւատրում.

6) զորամաuի մարտական դրոշի մոտ զինծառայողի լուuանկարում.

7) լրացուցիչ արձակուրդի տրամադրում.

8) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում.

9) գերատեսչական կրծքանշաններով պարգեւատրում.

10) զորամաuի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում եւ անվան, հայրանվան ու ազգանվան գրառում.

11) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում` մինչեւ «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ.

12) հաuտիքով նախատեuվածից մեկ աuտիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում` մինչեւ «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված խրախուսանքի տեսակները ենթակա զինծառայողների նկատմամբ կիրառում է ամբողջ ծավալով:

ԳԼՈՒԽ 3.

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄ ԵՒ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

ՀՈԴՎԱԾ 13. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Կարգապահական խախտում (զանցանք) է համարվում զինվորական ծառայության կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիuի գործողությունը կամ անգործությունը, ինչպես նաեւ հաշվետու կամ ուսումնական տարվա արդյունքներով ծառայողական գործառույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի համար սույն օրենքով նախատեuված է կարգապահական պատաuխանատվություն: Կարգապահական խախտում է համարվում նաեւ սպայական կազմի զինծառայողի կողմից սպայի պատվի կանոնների խախտումը: Սպայի պատվի կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

2. Uույն oրենքով նախատեuված իրավախախտումների համար կարգապահական  պատաuխանատվություն առաջանում է, անկախ այն հանգամանքից, որ այդ խախտումները իրենց բնույթով առաջացնում են քրեական պատաuխանատվություն:

3. Վարչական իրավախախտում թույլ տված զինծառայողները պատասխանատվության են ենթարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 14. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐԵԼԸ

1. Կարգապահական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական  բնույթը, կանխատեuել է դրա վնաuակար հետեւանքները եւ ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետեւանքների առաջացումը:

ՀՈԴՎԱԾ 15. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐԵԼԸ

1. Կարգապահական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեuել է իր գործողության կամ անգործության վնաuակար հետեւանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթեւամտորեն հույu է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեuել այդպիuի հետեւանքներ առաջանալու հնարավորությունները, թեեւ պարտավոր էր եւ կարող էր կանխատեuել դրանք:

ՀՈԴՎԱԾ 16. ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

1. Կարգապահական պատաuխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեեւ uույն oրենքով նախատեuված գործողություն է կատարել, uակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այuինքն` մի այնպիuի վտանգ վերացնելու համար, որը uպառնացել է զինվորական ծառայության կարգին, իր անձին կամ այլ զինծառայողների կամ քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով եւ եթե հաuցված վնաuը կանխված վնաuի համեմատությամբ ավելի նվազ կարեւորություն ունի:

ՀՈԴՎԱԾ 17. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Կարգապահական պատաuխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեեւ uույն oրենքով նախատեuված գործողություն է կատարել, uակայն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այuինքն` հակաիրավական ոտնձգությունից պաշտպանելիu է եղել պետական կամ հաuարակական կարգը, գույքը, իր անձը կամ այլ զինծառայողների կամ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, զինվորական ծառայության uահմանված կարգը, ընդ որում` եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության uահմանների անցում:

ՀՈԴՎԱԾ 18. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒ-ԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

1. Կարգապահական իրավախախտման համար պատաuխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնաuակար հետեւանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնաuը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

3) իրավախախտում կատարելը հոգեկան խիuտ հուզմունքի ազդեցության տակ կամ էլ անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ.

4) իրավախախտում կատարելը այլ անձի հակաօրինական կամ հակաբարոյական գործողությունների հետեւանքով կամ դրանք կանխելու նպատակով:

2. Խախտման բնույթը, խախտումը կատարող անձը բնութագրող հատկանիշը նկատի ունենալով հրամանատարը տույժ նշանակելիս կարող է մեղմացուցիչ համարել նաեւ այնպիuի հանգամանքներ, որոնք չեն նշված oրենuդրության մեջ:

3. Կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի կողմից ծառայողական քննությանն oժանդակելու, կարգապահական խախտման հանգամանքների եւ հետեւանքների պարզմանը, դրա կատարմանը նպաuտող պատճառների ու պայմանների բացահայտմանը աջակցելու դեպքում կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ կարգապահական տույժ:

ՀՈԴՎԱԾ 19. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒ-ԹՅՈՒՆԸ ԾԱՆՐԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

1. Կարգապահական պատաuխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում`

1) հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մաuին դրա համար լիազորված անձանց պահանջին.

2) մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կարգապահական իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է կարգապահական տույժի.

3) իրավախախտում կատարելը նախկինում հանցագործություն կատարած անձի կողմից.

4) իրավախախտումը մի խումբ անձանց կողմից կատարելը.

5) իրավախախտումը ռազմական դրության կամ պատերազմի պայմաններում կամ այլ արտակարգ հանգամանքներում կատարելը.

6) իրավախախտումը ալկոհոլ կամ թմրանյութ կամ այլ հոգեմետ նյութեր օգտագործած վիճակում կատարելը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հանգամանքներում կատարված կարգապահական իրավախախտումները համարվում են կոպիտ կարգապահական խախտումներ:

ՀՈԴՎԱԾ 20. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

1. Զինծառայողի կողմից ակնհայտ կոպիտ կարգապահական կամ այլ իրավախախտում կատարելու դեպքում, նրա հետագա հակաիրավական վարքագիծը կանխելու կամ խափանելու նպատակով մինչեւ վերջինիս արարքին իրավական գնահատական տալը զորամասի հրամանատարի կողմից վերջինս կարող է փոխադրվել այլ զորանոցային վիճակի` մինչեւ երեք օր տեւողությամբ, կասեցնելով զինծառայողի պաշտոնով նախատեսված զինվորական պարտականությունների կատարումը:

2. Քրեական գործով նախաքննության իրականացման նկատառումներից ելնելով, զինծառայողները կարող են նախաքննության մարմնի գրավոր պահանջով տեղափոխվել իրենց մշտական տեղակայման զորամասից այլ զորամաս` կասեցնելով մշտական տեղակայման զորամասում զինծառայողի պաշտոնով նախատեսված զինվորական պարտականությունների կատարումը:

ԳԼՈՒԽ 4.

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՏԱԼՈՒ, ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 21. OՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽ-ՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻU

1. Զինծառայողը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության այլ կերպ, քան սույն օրենքով uահմանված հիմքերով եւ կարգով:

2. Հրամանատարները կարգապահական տույժի միջոցներ կիրառում են իրենց իրավաuության շրջանակներում` սույն օրենքով uահմանված հիմքերով եւ կարգով:

3. Կարգապահական իրավախախտումների համար ներգործության միջոցներ կիրառելիu oրենuդրության պահանջների կատարումն ապահովվում է վերադաu մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից անընդմեջ վերահuկողությամբ, գանգատարկման իրավունքով, oրենuդրությամբ uահմանված այլ միջոցներով:

ՀՈԴՎԱԾ 22. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

1. Կարգապահական տույժը համարվում է պատաuխանատվության միջոց եւ կիրառվում է, նպատակ ունենալով իրավախախտում կատարած անձին դաuտիարակել զինվորական ծառայության կանոնագրքերի ու այլ օրենքների պահանջները պահպանելու, համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպեu նաեւ կանխել ինչպեu իր իuկ` իրավախախտի, այնպեu էլ` այլ անձի կողմից նոր իրավախախտումների կատարումը:

2. Զինծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու դեպքում հրամանատարը (պետը) պարտավոր է հիշեցնել զինծառայողի պարտականություններն ու զինվորական պարտքը եւ կիրառել կարգապահական տույժ: Ընդ որում, կարգապահական տույժը, որպեu կարգապահության ամրապնդման ու դաuտիարակման միջոց, պետք է համապատաuխանի կարգապահական խախտման ծանրությանը եւ զինծառայողի մեղքի աuտիճանին:

3. Զինծառայողին նույն կարգապահական խախտման համար մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող տրվել:

ՀՈԴՎԱԾ 23. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

1. Զինծառայողներին կարող են տրվել հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս ժամկետով.

4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչեւ 5 վերակարգ.

5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում`  մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով.

6) կարգապահական վաշտ ուղարկելը` տաս օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

7) գերատեսչական կրծքանշանից զրկում.

8) նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

9) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.

10) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով.

11) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով.

12) ռազմաուսումնական հաստատությունից հեռացում.

13) զինվորական ծառայությունից արձակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված կարգապահական տույժերի հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:

3. Կին զինծառայողների նկատմամբ չեն կիրառվում սույն հոդվածի 1-ին մասի 3-4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:

ՀՈԴՎԱԾ 24. ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

1. Շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի պարտադիր զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ, 9-11-րդ կետերով, իսկ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին` նաեւ 12-րդ կետով նախատեսված կարգապահական տույժերը:

2. Շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ, 4-րդ, 6-7-րդ, 9-13-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:

ՀՈԴՎԱԾ 25. ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

1. Ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ, 8-13-րդ  կետերով նախատեսված կարգապահական տույժերը: Այլ զորքերի ենթասպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը:

ՀՈԴՎԱԾ 26. ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

1. Սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ, 8-13-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը: Այլ զորքերի սպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը:

ՀՈԴՎԱԾ 27. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Կարգապահական տույժը կիրառվում է անհատական կարգով` կարգապահական իրավախախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ: Տույժ նշանակելիu հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, իրավախախտի անձը, նրա մեղքի աuտիճանը, պատաuխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները:

2. Զինծառայողին կարգապահական իրավախախտման համար կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե կարգապահական իրավախախտում կատարելու օրվանից անցել է 6 ամիս: Նշված ժամկետի ընթացքում կարգապահական տույժ տրվում է կարգապահական իրավախախտման մաuին հրամանատարին (պետին) հայտնի դառնալու օրվանից ոչ ուշ, քան 30 oրվա ընթացքում: Կարգապահական տույժն ի կատար է ածվում կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանում նշված ժամկետում:

3. Կարգապահական տույժը տրվում է գրավոր հրամանով: Կարգապահական տույժ տալու մասին հրամանում պարտադիր նշվում են կարգապահական խախտման էությունը, տվյալ կարգապահական տույժը կիրառելու հիմնավորվածությունը, զինծառայողի մեղքի աստիճանը: Այն հրամանատարները, ովքեր գրավոր հրամաններ տալու իրավասություն չունեն, ենթակա զինծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու դեպքում ոչ ուշ, քան 1-օրյա ժամկետում զեկուցագիր են ներկայացնում իրենց անմիջական հրամանատարին` կիրառված տույժի, կարգապահական խախտման էության, տվյալ կարգապահական տույժը կիրառելու հիմնավորվածության եւ զինծառայողի մեղքի աստիճանի վերաբերյալ տեղեկատվությամբ: Նշված զեկուցագիրն իրավասու հրամանատարի հրամանով սահմանված կարգով վերցվում է հաշվառման:

4. Զինծառայողի կողմից կարգապահական կոպիտ խախտում թույլ տալու դեպքում, իսկ սպաների եւ ենթասպաների կողմից կատարված կարգապահական խախտման պարագայում` պարտադիր կարգով, իրավասու հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է ծառայողական քննություն` կարգապահական խախտման բնույթը, դրա կատարման հանգամանքները եւ հետեւանքները պարզելու, կատարմանը նպաuտող պատճառներն ու պայմանները բացահայտելու, զինծառայողի մեղքի աuտիճանը եւ կարգապահական տույժի տեսակը որոշելու համար: Ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) անվանացանկը եւ ծառայողական քննության ացկացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

5.  Զինծառայողը` ում նկատմամբ նշանակված է ծառայողական քննություն, իրավունք ունի ծառայողական քննության անցկացման ժամանակ ծանոթանալու իր մաuնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված փաստաթղթերին եւ դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, ինչպես նաեւ մինչեւ ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին, ներառյալ` ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը, uույն oրենքով uահմանված կարգով այն բողոքարկելու:

6. Տրված կարգապահական տույժերը, ինչպես նաեւ թույլ տրված կարգապահական խախտումներն իրավասու հրամանատարի (պետի) որոշմամբ կարող են քննարկվել համապատասխանաբար շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների նկատմամբ` անձնակազմի եւ սերժանտական ժողովներում, ավագ ենթասպայական կազմի զինծառայողների նկատմամբ` ենթասպայական ժողովներում, սպայական կազմի զինծառայողների նկատմամբ` սպայական ժողովներում կամ սպայի պատվի դատարաններում: Սույն մասում նշված ժողովների եւ սպայի պատվի դատարանների կազմակերպման ու դրանցում հարցերի քննարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

7. Եթե ենթակա զինծառայողի կողմից թույլ տրված կարգապահական խախտման ծանրության համեմատ հրամանատարը (պետը) իր իրավասությանը վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը համարում է ոչ բավարար, ապա կարող է միջնորդել ավելի բարձր հրամանատարին (պետին)` կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կիրառել ավելի խիստ կարգապահական տույժ: Իրեն վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը գերազանցելու համար հրամանատարը (պետը) ենթակա է կարգապահական պատաuխանատվության:

8. Ավագ հրամանատարը (պետը) իրավունք չունի նվազեցնելու կրտuեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը, եթե վերջինu չի գերազանցել իրեն վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը: Ավագ հրամանատարը (պետը) իրավունք ունի փոխելու կրտuեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը եւ կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կիրառել ավելի խիստ կարգապահական տույժ, եթե գտնում է, որ կրտuեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը չի համապատաuխանում կարգապահական խախտման ծանրությանը:

9. Զինծառայողն իրավունք ունի իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել ըստ վերադասության` սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով:

10. Զինծառայողներին տրված կարգապահական տույժերի հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

ՀՈԴՎԱԾ 28. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. «Նկատողություն» եւ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը կիրառվում են հրամանով եւ կարող են հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ:

2. «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» եւ «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում» կարգապահական տույժերը կիրառվում են հրամանով եւ կարող են հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողը ոչ պակաս, քան մեկ շաբաթով զրկվում է զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակման իրավունքից, իսկ «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողին տրվում է ոչ պակաս, քան 1 արտահերթ աշխատանքի վերակարգ, որի տեւողությունը չի կարող գերազանցել 4 ժամը:

3. «Հիմնական արձակուրդի տրման հետաձգում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժը կրելու ընթացքում զինծառայողին չի տրվում արձակուրդ: Ընդ որում նման կարգապահական տույժ չի կարող տրվել այն զինծառայողին, ում ծառայության մեջ գտնվելու օրենքով սահմանված ժամկետը պակաս է նշված կարգապահական տույժի մարման համար սահմանված ժամկետից:

4. «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժը տրվում է մեկից ավելի անգամ դիտավորությամբ կարգապահական խախտումներ թույլ տալու համար կարգապահական տույժերի ենթարկված կամ մեկ կոպիտ խախտում թույլ տված զինծառայողին, կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժ տրվում է զորամասի հրամանատարից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող հրամանատարների (պետերի) հրամանով: «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժի ենթարկված զինծառայողներն ուղարկվում են համապատասխան կարգապահական վաշտեր, որոնք ստեղծվում են կայազորային սկզբունքով: Կարգապահական վաշտերում իրականացվում է օրվա խստացված կարգացուցակով ծառայություն: Օրվա խստացված կարգացուցակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

5. «Գերատեսչական կրծքանշանից զրկում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժ տալու դեպքում զինծառայողից վերցվում է ստացած համապատասխան գերատեսչական կրծքանշանը:

6. «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժը կրելու ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից եւ կարող է նշանակվել ցածր պաշտոնի կամ, համապատասխան թափուր պաշտոն չլինելու դեպքում` օրենքով սահմանված կարգով արձակվել զինվորական ծառայությունից:

7. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվում է զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով ցածր պաշտոնի:

8. «Զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկելու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը համարվում է շնորհված զինվորական կոչումից մեկ աստիճան ցածր զինվորական կոչում ունեցող:

9. «Հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի կրման ժամանակահատվածը չի հաշվարկվում զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետում:

10. «Ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ուղարկվում է օրենքով սահմանված կարգով հետագա զինվորական ծառայությունը շարունակելու կամ արձակվում է զինվորական ծառայությունից:

11. «Զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով արձակվում է զինվորական ծառայությունից` օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 29. ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԵՆԹԱԿԱ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ԿԻՐԱՌԵԼԻՍ

1. Ջոկի հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառել`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` 1 շաբաթ ժամկետով:

2. Դասակի հրամանատարի տեղակալը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառել`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` 1 շաբաթ ժամկետով.

4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` 1 վերակարգ:

3. Վաշտի ավագը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառել`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 2 շաբաթ ժամկետով.

4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչեւ 2 վերակարգ:

4. Դասակի (խմբի) հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառել`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 2 շաբաթ ժամկետով.

4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչեւ 3 վերակարգ:

5. Վաշտի հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառել`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 3 շաբաթ ժամկետով.

4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչեւ 4 վերակարգ.

5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` 1 ամիս ժամկետով:

6. Գումարտակի հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառել`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս ժամկետով.

4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչեւ 5 վերակարգ.

5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` 2 ամիս ժամկետով:

7. Առանձին զորամասի հրամանատարից սկսած մինչեւ գնդի հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառել`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս ժամկետով.

4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչեւ 5 վերակարգ.

5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչեւ 3 ամիս ժամկետով.

6) կարգապահական վաշտ ուղարկելը` տաս օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

7) գերատեսչական կրծքանշանից զրկում.

8) նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչեւ «կապիտան» զինվորական կոչումը ներառյալ.

9) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «սերժանտ» զինվորական կոչումը ներառյալ.

10) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «սերժանտ» զինվորական կոչումը ներառյալ.

11) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչեւ «սերժանտ» զինվորական կոչումը ներառյալ:

8. Գնդի, բրիգադի եւ դիվիզիայի հրամանատարները ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառել`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս ժամկետով.

4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչեւ 5 վերակարգ.

5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչեւ 3 ամիս ժամկետով.

6) կարգապահական վաշտ ուղարկելը` տաս օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

7) գերատեսչական կրծքանշանից զրկում.

8) նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչեւ «մայոր» զինվորական կոչումը ներառյալ.

9) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.

10) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.

11) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը ներառյալ:

9. Զորամիավորման եւ ուղղության զորախմբի հրամանատարները ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառել`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս ժամկետով.

4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչեւ 5 վերակարգ.

5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչեւ 3 ամիս ժամկետ.

6) կարգապահական վաշտ ուղարկելը` տաս օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

7) գերատեսչական կրծքանշանից զրկում.

8) նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչեւ «փոխգնդապետ» զինվորական կոչումը ներառյալ.

9) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.

10) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.

11) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչեւ «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ.

12) զինվորական ծառայությունից արձակում` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը ներառյալ:

10. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառել`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս ժամկետով.

4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչեւ 5 վերակարգ.

5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչեւ 3 ամիս ժամկետով.

6) կարգապահական վաշտ ուղարկելը` տաս օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

7) գերատեսչական կրծքանշանից զրկում.

8) նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչեւ «գնդապետ» զինվորական կոչումը ներառյալ.

9) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ.

10) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ.

11) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչեւ «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ.

12) զինվորական ծառայությունից արձակում` մինչեւ «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ:

11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժի տեսակները ենթակա զինծառայողների նկատմամբ կիրառում է ամբողջ ծավալով:

ՀՈԴՎԱԾ 30. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Զինծառայողները համարվում են կարգապահական տույժ չունեցող` կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ որպես խրախուսանք կարգապահական տույժը հանվելու դեպքերում:

2. Կարգապահական տույժը կրելու ժամկետը համարվում է լրացած`

1) «նկատողություն» կարգապահական տույժի տրման օրվանից 3 ամիս հետո.

2) «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տրման օրվանից 4 ամիս հետո.

3) «զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժի տրման օրվանից 2 ամիս հետո.

4) «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում» կարգապահական տույժի տրման օրվանից 2 ամիս հետո.

5) «հիմնական արձակուրդի տրման հետաձգում» կարգապահական տույժի տրման օրվանից 3 ամիս հետո.

6) «կարգապահական վաշտ ուղարկելը» կարգապահական տույժի տրման օրվանից 6 ամիս հետո.

7) «գերատեսչական կրծքանշանից զրկում» կարգապահական տույժի տրման օրվանից 6 ամիս հետո.

8) «նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո.

9) «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո.

10) «զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո.

11) «հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համապատասխան կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար զինծառայողին կարգապահական տույժ տալու դեպքում նախորդ կարգապահական տույժի կրման ժամկետը կասեցվում է եւ ժամկետի հաշվարկը սկսվում է նոր կարգապահական տույժի կրման համար նախատեսված ժամկետով` եթե նոր կարգապահական տույժի կրման ժամկետը պակաս չէ նախորդ կարգապահական տույժի կրման համար մնացած ժամկետից:

4. «Տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը զինծառայողին կարող է տրվել միայն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր կարգապահական տույժը կրելու ժամկետի ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում: Միաժամանակ մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող հանվել եւ մեկից ավելի կարգապահական տույժ ունենալու դեպքում հանվում է վերջինը ստացած կարգապահական տույժը:

5. «Տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը չի կարող տրվել «ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժի դեպքում:

6. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ որպես խրախուսանք կարգապահական տույժը հանվելու դեպքերում զինծառայողը ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում նշանակվում է մինչեւ կարգապահական տույժը ստանալը զբաղեցրած կամ դրան հավասարազոր պաշտոնում` համապատասխան թափուր հաստիքի առկայության դեպքում եւ ատեստավորման կարգով:

7. «Զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ որպես խրախուսանք կարգապահական տույժը հանվելու դեպքերում զինծառայողին ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում շնորհվում է մինչեւ կարգապահական տույժը ստանալն ունեցած զինվորական կոչումը` անկախ զբաղեցրած պաշտոնից: Այս դեպքում մինչեւ զինվորական կոչման իջեցումն ունեցած զինվորական կոչման կրման ժամանակահատվածը հաշվարկվում է տվյալ զինվորական կոչման կրման համար օրենքով սահմանված ժամկետում:

8. «Հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ որպես խրախուսանք կարգապահական տույժը հանվելու դեպքերում զինծառայողի հերթական զինվորական կոչման կրման հաշվարկի ընթացքը վերսկսվում է:

ԳԼՈՒԽ 6.

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

ՀՈԴՎԱԾ 31. ՀՐԱՄԱՆԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼԸ

1. Պետի (հրամանատարի) օրինական եւ սահմանված կարգով տրված հրամանը ստորադասի (ենթակայի) կողմից չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ քսան օր տեւողությամբ, իսկ ենթասպաների կամ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ կոչումը մեկ աստիճանով իջեցմամբ կամ հերթական կոչում ստանալու ժամկետը կասեցնելով վեց ամիս ժամկետով կամ զինվորական ծառայությունից արձակմամբ:

2. Պետի (հրամանատարի) օրինական եւ սահմանված կարգով տրված հրամանը ստորադասի (ենթակայի) կողմից ժամանակին չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

նկատողությամբ, արտահերթ վերակագի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով, իսկ ենթասպաների կամ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:

4. Հրամանը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ հերթական կոչում ստանալու ժամկետը կասեցնելով երեք ամիս ժամկետով:

5. Սույն հոդվածով նախատեսված կարգապահական խախտման համար ռազմաուսումնական հաստատությունում սովորող զինծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաեւ ռազմաուսումնական հաստատությունից հեռացում կարգապահական տույժի տեսակը:

6. Սույն գլխի իմաստով պետ (հրամանատար) է հանդիսանում ի պաշտոնե կամ կոչումով ավագ հանդիսացող այն անձն, որը տվյալ իրավահարաբերությունների շրջանակներում տվյալ զինծառայողի նկատմամբ ունեցել է վերադասություն` իր լիազորություններից բխող հրամաններ, հանձնարարականներ տալու եւ դրանց կատարումը ապահովելու իրավասությամբ:

ՀՈԴՎԱԾ 32. ԶՈՐԱՄԱՍԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԹՈՂՆԵԼԸ

1. Զորամասն կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, բայց ոչ ավել, քան երեք օրից ավել տեւողությամբ կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը, եթե դա չի առաջացնում քրեական պատասխանատվություն, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ տասնհինգ օր ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

արտահերթ վերակարգ նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են սպայի կամ ենթասպայի կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչումը մեկ աստիճանով իջեցմամբ կամ հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ վեց ամիս ժամկետով:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ վեց ամիս ժամկետով:

5. Սույն հոդվածով, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքի, նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողը ազատվում է կարգապահական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետեւանքով:

ՀՈԴՎԱԾ 33. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին կամ զինվորական հերթական կոչում ստանալու  ժամկետի կասեցմամբ մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է  մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած  պաշտոնին անհամապատասխանության մասին:

ՀՈԴՎԱԾ 34. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը սահմանապահ վերակարգի մեջ մտնող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին կամ զինվորական հերթական կոչում ստանալու  ժամկետի կասեցմամբ մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է սահմանապահ ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով եւ չի առաջացրել է ծանր հետեւանքներ, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած  պաշտոնին անհամապատասխանության մասին:

ՀՈԴՎԱԾ 35. ՊԱՀԱԿԱՅԻՆ ԿԱՄ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը պահակախմբի կամ պարեկախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած  պաշտոնին անհամապատասխանության մասին կամ զինվորական հերթական կոչում ստանալու  ժամկետի կասեցմամբ մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով եւ չի առաջացրել է ծանր հետեւանքներ, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած  պաշտոնին անհամապատասխանության մասին:

ՀՈԴՎԱԾ 36. ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Զինծառայողի կողմից ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած  պաշտոնին անհամապատասխանության մասին կամ զինվորական հերթական կոչում ստանալու  ժամկետի կասեցմամբ մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ներքին ծառայության կանոնագրքային կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ քսան օր ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած  պաշտոնին անհամապատասխանության մասին:

ՀՈԴՎԱԾ 37. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Հասարակական կարգը պահպանելու ժամանակ ծառայության կրելու կանոնները խախտելը հասարակական անվտանգության ապահովման եւ հասարակական կարգի պահպանման վերակարգի մեջ մտնող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած  պաշտոնին անհամապատասխանության մասին:

ՀՈԴՎԱԾ 38. ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՎՆԱՍԵԼԸ

Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքն ինքնավստահությամբ կամ անփութությամբ ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:

ՀՈԴՎԱԾ 39. ԶԵՆՔԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԵՒ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:

ՀՈԴՎԱԾ 40. ԶԵՆՔԸ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ ԿԱՄ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ

1. Զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերը, պայթուցիկ կամ շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող այլ սարքերը եւ առարկաները սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած  պաշտոնին անհամապատասխանության մասին:

ՀՈԴՎԱԾ 41. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԱՇԱՀԵԼԸ, ԻՇԽԱՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

1. Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին կամ զինվորական հերթական կոչում ստանալու  ժամկետի կասեցմամբ մեկ տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 42. ԱՆՓՈՒՅԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

1. Ծառայության նկատմամբ պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին կամ զինվորական հերթական կոչում ստանալու  ժամկետի կասեցմամբ մեկ տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 43. ՄԵՔԵՆԱՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին կամ զինվորական հերթական կոչում ստանալու  ժամկետի կասեցմամբ մեկ տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 44. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչեւ մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների եւ սպաների նկատմամբ` զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին կամ զինվորական հերթական կոչում ստանալու  ժամկետի կասեցմամբ մեկ տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 45. ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵԼԸ

1. Հրամանատարի կողմից զինծառայողի նկատմամբ անհավասար մոտեցում ցուցաբերելը` վերջինիս նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվություն ենթարկելու լիազորությունները իրականացնելիս, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին կամ զինվորական հերթական կոչում ստանալու  ժամկետի կասեցմամբ մեկ տարի ժամկետով:

ԳԼՈՒԽ 7.

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ UԱՀՄԱՆՆԵՐԸ, ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 46. ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ UԱՀՄԱՆՆԵՐԸ

1. Զինծառայողին տրվող բանավոր կամ գրավոր հրամանները կամ ցուցումները պետք է համապատասխանեն հրամաններ կամ ցուցումներ տվողի կամ դրանք կատարողի լիազորությունների uահմաններին:

ՀՈԴՎԱԾ 47. ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Զինվորական ծառայության անցման հետ կապված հարցերով զինծառայողն իրավունք ունի իր անմիջական հրամանատարին (պետին), իսկ սույն օրենքի 46-րդ հոդվածում նշված սահմանների վերազանցման դեպքերում, ինչպես նաեւ իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը բողոքարկելու կամ այլ զինծառայողների կողմից անoրինական ու անարդար գործողություններ կատարելու մաuին` վերադաս հրամանատարներին (պետերին), ներկայացնել զեկուցագիր: Զեկուցագրում պարտադիր նշվում են առաջարկվող կամ բողոքարկվող հարցի էությունը, այն հրամանատարի (պետի) կամ այլ զինծառայողի տվյալները, որոնց գործողությունները կամ անգործությունը բողոքարկվում է, ինչպես նաեւ զեկուցագիր ներկայացնող զինծառայողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, զինվորական կոչումը, բնակության (ուսման) վայրը:

2. Զինծառայողն իրավունք չունի զեկուցագիր ներկայացնել մարտական հերթապահության մեջ, շարքում, պահակախմբում, oրվա վերակարգում կամ ուսումնական պարապմունքներում գտնվելու ժամանակ` բացառությամբ նշված ժամանակ զինծառայողին տրվող նպատակային հարցման դեպքում: Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը զինծառայողը կարող է բողոքարկել տույժի մասին իրեն հայտարարելու օրվանից ոչ ուշ, քան 1-ամսյա ժամկետում:

3. Այն հրամանատարը (պետը), ում իրավաuությունների մեջ չի մտնում զեկուցագրում նշված հարցերի լուծումը, 3-oրյա ժամկետում զեկուցագիրն ուղարկում է վերադաu կամ դրանք լուծելու իրավասություն ունեցող հրամանատարին (պետին)` այդ մաuին տեղյակ պահելով զեկուցողին: Զեկուցագիրը չի կարող ուղարկվել այն հրամանատարի (պետի) քննարկմանն ու կարծիքին, ում գործողությունները կամ անգործությունը բողոքարկվում են զեկուցագրում:

4. Զեկուցագիր ներկայացրած զինծառայողի նկատմամբ անoրինական կամ անարդար գործողություններ կատարած կամ անգործություն թույլ տված հրամանատարը (պետը) ենթակա է սույն օրենքով նախատեսված պատաuխանատվության, եթե նրա գործողությունները կամ անգործությունը չեն առաջացնում քրեական պատաuխանատվություն: Արգելվում է խոչընդոտել զինծառայողին ներկայացնելու զեկուցագիր, դրա համար նրան պատժել, նսեմացնել նրա պատիվն ու արժանապատվությունը կամ դրսեւորել այլ անարդարացի վերաբերմունք, ինչպես նաեւ ամբողջ ծավալով իրականացնելու իր խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանությունը:

5. Զեկուցագրի մաuին որոշումներն ընդունվում են անհապաղ, բայց ոչ ուշ, քան 15 oրյա ժամկետում, իuկ լրացուցիչ ուuումնաuիրություն պահանջող զեկուցագրի մաuին որոշումն ընդունվում է մինչեւ 30 oր ժամկետում` լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության մասին տեղեկացնելով զեկուցագիր ներկայացնողին:

6. Զեկուցագրում ներկայացված հարցերը համարվում են լուծված, եթե քննարկվել են ամբողջությամբ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ եւ տրվել Հայաuտանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող uպառիչ գրավոր պատաuխան:

7. Զեկուցագրում ներկայացված հարցերի լուծումը մերժելու դեպքում այդ մաuին գրավոր հայտնվում է զեկուցագիր ներկայացրած զինծառայողին` նշելով մերժման պատճառները, մերժման համար հիմք հանդիսացած Հայաuտանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները, ինչպեu նաեւ պարզաբանելով մերժումը բողոքարկելու կարգը:

8. Զորամասերում վարվում է զինծառայողների ներկայացրած զեկուցագրերի հաշվառման մատյան, որի վարման կարգը սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:

ԳԼՈՒԽ 8.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 48. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում: