Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1270-08.11.2011,03.02.2012-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին»  Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի  ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետեւ` օրենք) 2-րդ հորդվածի 1-ին մասի 2-րդ կետում «վիրաբուժական միջամտություն» բառերը փոխարինել «բժշկական միջամտություն» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածում`

ա) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «Փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր».

բ) ուժը կորցրած ճանաչել 13-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: