Armenian ARMSCII Armenian
Պ-1270-08.11.2011,03.02.2012-ԱՄ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու  վերարտադրողական  առողջության  եւ վերարտադրողական իրավունքների մասին»  Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի  ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «վիրաբուժական միջամտություն» բառերը փոխարինել «բժշկական միջամտություն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերը փոխարինել «կառավարությունը» բառով:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «5. Փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր:».

2) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: