Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-1307-08.12.2011,02.02.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՈՒժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապ»տության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-158 օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածները։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաuտանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է մի շարք գործոններով: Այսպես. Հայաստանը գտնվում է 4-րդ ժամային գոտում եւ, երբ Հայաստանի Հանրապետությունում ժամային փոփոխություններ են կատարվում, մեր տեղական ժամանակը Գրինվիչից տարբերվում է որոշակի ինտերվալով։ Ամռանը այդ տարբերությունը կազմում է 5 ժամ, ձմռանը՝ 4 ժամ:

Առողջապահության բնագավառի մասնագետները նշում են, որ  գարունն ու աշունն օրգանիզմի համար առավել  «սթրեսային եղանակներ» են, մարդը սկսում է հարմարվել եղանակային փոփոխություններին, մինչդեռ ժամային փոփոխությունները դրան գումարվող եւս մեկ արհեստական խնդիր է առաջացնում։ Այդ կապակցությամբ ժամերի փոփոխությունից վերջնականապես հրաժարվել են  ավելի քան 80 երկրներ։ Այժմ,  Ամառային ժամանակից օգտվում են ԱՄՆ-ում, Կանադայում, համարյա ողջ Եվրոպայում, Ռուսաստանում: Դրան հակառակ, Ամառային ժամանակից հրաժարվել են հասարակածին մոտ գտնվող երկրները, ինչպես նաեւ Ճապոնիան, Չինաստանը, Սինգապուրը, Էստոնիան եւ Կենտրոնական Ասիայի պետությունները եւ եւս 128 երկիր` այդ թվում   ԱՊՀ բոլոր երկրները:

Ամառային ժամանակի կողմնակիցները պնդում են, որ մարդը բնական ձգտում ունի արթնանալ լուսաբացին, որպեսզի առավելագույնս օգտագործի օրվա լուսավոր ժամանակահատվածը, քանի որ մարդու ֆիզիոլոգիական ակտիվության շրջանը համընկնում է լուսավոր ժամերի հետ:Դա հնարավորություն է տալիս խնայել շուրջ 200 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն մութ ժամերին աշխատանքի դուրս գալու արդյունքում ավելացող ավտովթարների պատճառած վնասն ավելին է, քան էլեկտրաէներգիայի խնայողությամբ ստացված օգուտը։ Մինչդեռ, ամառային ժամանակի կիրառումը, որպես կանոն բացասաբար է անդրադառնում մարդու առողջության, մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների վրա։ Այն 5%-ով մեծացնում է սրտի կաթվածների վտանգը հատկապես առաջին երեք օրերի ընթացքում:

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կվերադառնա նորմալ գոտիական ժամանակի, յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի ժամացույցի սլաքը այսուհետ մեկ ժամով առաջ չի տրվի, անցում չի կատարվի  ամառային ժամանակի, դրականորեն կանդրադառնա, մասնավորապես,  մարդկանց առողջության վրա: