Հոդված 1. «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնա գաղթված փախստակաների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Մինչեւ 2004 թվականի դեկտեմբերի 31-ը բնակարան ստացած փախստականներն այդ բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը:
2005 թվականի հունվարի 1-ից հետո բնակարան ստացած փախստականները բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել բնակարանը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Սահմանված ժամկետներում դիմում չներկայացրած փախստականների բնակարանները համարվում են պետական բնակարանային ֆոնդի բնակարաններ եւ տնօրինվում են փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի կողմից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով:
Մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը (2002 թվականի դեկտեմբերի 18-ը) բնակարան ստացած փախստականներն այդ բնակարանները սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող էին ներկայացնել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացածները՝ բնակարանը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Ուսումնասիրություններից պարզվել է, որ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բնակարան ստացած փախստականների մի մասը օրենքով սահմանված ժամկետներում չիկարողացել դիմում ներկայացնել եւ այդ բնակարանների նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք:
Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու մասին դիմում ներկայացնելու ժամկետն անհրաժեշտ է երկարաձգել, որով փախստականներին հնարավորություն կտրվի դիմում ներկայացնել զբաղեցրած բնակարանները սեփակա-նության իրավունքով իրենց հատկացնելու համար:
Միաժամանակ, անհրաժեշտ է կարգավորել սահմանված ժամկետներում չսեփականաշնորհված բնակարանների տնօրինման հետ կապված իրավահարաբերու-թյունները: Այդ կապակցությամբ առաջարկվում է դրանք համարել պետական բնակարանային ֆոնդի բնակարաններ եւ նկատի ունենալով հանրապետությունում բնակարանի կարիքավոր փախստականների բազմաթիվ ընտանիքների առկայու-թյունը, ազատված բնակարանները նրանց հատկացնելու, ինչպես նաեւ այդ գործըն-թացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար, նպատակա-հարմար է դրանց տնօրինությունը վերապահել փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնին:
Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: