Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-1308-12.12.2011,21.02.2012-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի  15-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել  նոր խմբագրությամբ.

«4) Գիտահետազոտական եւ հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները, ինչպես նաեւ 2012 թվականի հունվարի 1-ից հանրակրթության ոլորտում իրականացվող` կրթության եւ գիտության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ճանաչված, երաշխավորված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխանող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները՝ իրենց մասնակցության վճարի մասով.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող օրվանից: