Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) Գիտահետազոտական եւ հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները, ինչպես նաեւ 2012 թվականի հունվարի 1-ից հանրակրթության ոլորտում իրականացվող` կրթության եւ գիտության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ճանաչված, երաշխավորված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխանող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները՝ իրենց մասնակցության վճարի մասով.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: