Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13422-23.02.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-101 օրենքի 18-րդ հոդվածը լրացնել երկրորդ պարբերություն հետեւյալ բովանդակությամբ`

Սույն օրենքով սահմանված հողի հարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերելու դեպքում հողի հարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տաս տարի:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը: