Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1343-24.02.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀO-169 oրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» ենթակետից եւ 3-րդ մասի «է» ենթակետից հանել «եւ իրավաբանական անձի կնիքը (կազմակերպության ցանկությամբ)» բառերը,  5-րդ մասի 3-րդ եւ 4-րդ պարբերություններից հանել «եւ իրավաբանական անձի կնիքով (կազմակերպության ցանկությամբ)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: