Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀO-169 oրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ կետի «թ» ենթակետից եւ 3-րդ կետի «է» ենթակետից հանել «եւ իրավաբանական անձի կնիքը (կազմակերպության ցանկությամբ)» բառերը, 5-րդ կետի երրորդ եւ չորրորդ պարբերություններից հանել «եւ իրավաբանական անձի կնիքով (կազմակերպության ցանկությամբ)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: