Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1344-24.02.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.  Օրենքի գործողության ոլորտը

1.   Uույն օրենքը կարգավորում է պետական գրանցման եւ պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է պետական գրանցման եւ պետական հաշվառման վարչական վարույթների առանձնահատկությունները, պետական գրանցումը եւ պետական հաշվառումն իրականացնող մարմնի իրավասությունը, պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկատվության ծավալը եւ տեղեկատվության տրամադրման պայմաններն ու կարգը:

2.  Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, կարգավորվող շուկայի օպերատորների, արժեթղթավորման հիմնադրամների, Կենտրոնական դեպոզիտարիայի, ինչպես նաեւ ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների եւ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների եւ այդ կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների, հիմնարկների, ինչպես նաեւ այդպիսի օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գրանցման առանձնահատկությունները պետական գրանցման առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով:

3.  Պայմանագրային ներդրումային ֆոնդերը, որոնց կանոնները «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, Հայաստանի Հանրապետությունում ենթակա են պետական հաշվառման, որի կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4.  Սույն օրենքը չի տարածվում իրավաբանական անձ հանդիսացող համայնքների պետական գրանցման վրա:

Հոդված 2.  Պետական գրանցման եւ պետական հաշվառման մասին օրենսդրությունը

1.     Պետական գրանցման եւ պետական հաշվառման ոլորտում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

2.     Եթե իրավաբանական անձանց առանձին տեսակներին վերաբերվող հատուկ օրենքներով սահմանված են պետական գրանցման կամ պետական հաշվառման ավելի երկար ժամկետներ, պետական գրանցման եւ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի այլ ծավալ, գրանցման գործընթացի այլ կարգ, քան սույն օրենքով, ապա կիրառվում են այդ օրենքներով սահմանված նորմերը:

3.   Սույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման, պետական հաշվառման կամ տեղեկատվության տրամադրման գործառույթների վրա չեն տարածվում «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ եւ 3-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված պահանջները:

Հոդված   3.  Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

փաստաթուղթ՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ձեւով պահպանվող կամ ներկայացվող տեղեկատվություն.

էլեկտրոնային կրիչ՝ մագնիսական սկավառակ, մագնիսական ժապավեն, լազերային սկավառակ, կիսահաղորդչային եւ այլ նյութական կրիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային կամ այլ տեխնիկական միջոցներով տեղեկատվության գրանցման եւ պահպանման համար.

գործակալություն՝ իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին.

սպասարկման գրասենյակ` Գործակալության բաժին կամ առանձին նստավայր, որն իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունումը եւ այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դիմումատուներին գրանցման գործընթացի վերաբերյալ առաջնային խորհրդատվության տրամադրումը:

ծածկագիր` թվերի եւ տառերի համակցություն, որը տրվում է դիմողին, եւ որի մոջոցով հնարավոր է հետեւել համապատասխան դիմումի ընթացքին եւ ստանալ դրա արդյունքները՝ ներառյալ գրանցումը կամ հաշվառումը կատարելը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը կամ գրանցման կամ հաշվառման մերժման տեքստը:

տեղեկատվական համակարգ՝ էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի ապարատածրագրային մշակման, ինչպես նաեւ պետական միասնական գրանցամատյանի վարման համակարգ, որի միջոցով գործակալությունը իրականացնում է պետական գրանցումը եւ պետական հաշվառումը.

պետական միասնական գրանցամատյան (նաեւ գրանցամատյան)՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է սույն օրենքով նախատեսված տեղեկությունները Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց վերաբերյալ.

վճար` դրամական միջոց, որը սույն օրենքով նախատեսված դեպքերում վճարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին

գրառում՝ գրանցամատյանում տեղեկատվության ավելացման կամ լրացման գործընթաց, ինչը ներառում է արդեն գրառված տեղեկատվության փոփոխությունների մասին տեղեկատվության ավելացումը եւ լրացումը.

պետական գրանցում՝ ներառում է իրավաբանական անձանց պետական գրանցումը, փոփոխությունների պետական գրանցումը եւ լուծարման պետական գրանցումը.

իրավաբանական անձի պետական գրանցում՝ նոր ստեղծվող իրավաբանական անձի իրավունակության ճանաչումը պետության կողմից.

փոփոխությունների պետական գրանցում՝ գրանցամատյանում գրառված տեղեկությունների որեւէ փոփոխության ճանաչումը պետության կողմից.

լուծարման պետական գրանցում՝ իրավաբանական անձի գոյության դադարման փաստի ճանաչումը պետության կողմից.

պետական հաշվառում՝ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը եւ իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների պետական հաշվառումը:

անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառում՝ ֆիզիկական անձի, որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակության եւ գործունակության ճանաչումն է պետության կողմից, ինչպես նաեւ Գրանցամատյանում անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունների ճանաչումը պետության կողմից.

իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման պետական հաշվառում՝ իրավաբանական անձի նոր ստեղծվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գոյության ճանաչումը պետության կողմից.

կանոնադրական կապիտալ՝ տարբեր տեսակի իրավաբանական անձանց համար սահմանված պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը.

մասնակից՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ, հասարակական միավորման, իրավաբանական անձանց միության անդամ.

հիմնադիր՝ մինչեւ իրավաբանական անձի պետական գրանցման պահը իրավաբանական անձի հիմնադիր ժողովին մասնակցած, իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշում ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

գործակալության պաշտոնական կայք՝ համացանցի http://www.e-register.am հասցեում տեղակայված կայքը.

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայք՝ համացանցի http://www.azdarar.am հասցեում տեղակայված կայքը:

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

ԳԼՈՒԽ II

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված  4.  Պետական գրանցման եւ պետական հաշվառման նպատակը

1.  Պետական գրանցման եւ պետական հաշվառման նպատակն է տեղեկատվության հավաքագրման, մշակման եւ տրամադրման, իրավաբանական փաստերի հաստատման, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ գործողությունների միջոցով նպաստել`

1)  առեւտրային կազմակերպությունների հիմնադիրների, մասնակիցների, կառավարման մարմինների անդամների, առեւտրային կազմակերպությունների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանվածությանը,

2)  ոչ առեւտրային կազմակերպությունների մասնակիցների, շահառուների, դոնորների իրավունքների եւ շահերի պաշտպանվածությանը,

3)  պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում արդյունավետ քաղաքականության մշակմանը:

Հոդված  5. Գործակալություն ներկայացվող տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը

1.  Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմած անձի կողմից ներկայացված տեղեկատվությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի գործակալության կողմից համարվում է արժանահավատ:

2.  Գործակալությունը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, Գործակալություն ներկայացվող տեղեկությունների ճշտության ստուգում չի իրականացնում եւ պատասխանատվություն չի կրում դրա արդյունքում հնարավոր որեւէ վնասի համար: Սույն մասով նախատեսված պատասխանատվության սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Գործակալության աշխատակիցը գիտեր կամ ակնհայտորեն պարտավոր էր իմանալ փաստաթղթերի կեղծ լինելու մասին:

3.  Անձանց կողմից գործակալություն ներկայացված տեղեկատվությունը կարող է համարվել անարժանահավատ, եթե կա դա փաստող ապացույց կամ այլ անձանց կողմից ներկայացված տեղեկատվություն:

4. Դիմող անձը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սխալ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաեւ իր կողմից սխալ տեղեկատվության տրամադրելու հետեւանքով առաջացած վնասի համար:

Հոդված  6. Գրանցամատյանում պահվող տվյալների հրապարակայնությունը

1.  Պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկատվությունը հրապարակային է, բացառությամբ ֆիզիկական անձանց անձնագրային տվյալների, սոցիալական քարտի համարի եւ նրանց բնակության հասցեների մասին տեղեկատվության:

Տեղեկատվությունը, ինչպես նաեւ Գրանցամատյանից քաղվածքները տրամադրվում են սույն օրենքով նախատեսված կարգով:

Հոդված  7.  Գրանցման համակարգի միասնականության սկզբունքը

Հայաստանի Հանրապետությունում գործում է պետական գրանցման եւ պետական հաշվառման միասնական համակարգ: Գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակից կամ  սույն օրենքով նախատեսված՝ սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող լիազորված ցանկացած անձի միջոցով, ինչպես նաեւ առցանց կարելի է իրականացնել պետական գրանցում եւ պետական հաշվառում Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում գործունեություն ծավալելու նպատակով:

Հոդված  8.   Գրանցամատյանի տվյալների արդիականացման եւ փոխօգնության սկզբունքը

1.     Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վարվող տվյալների այլ բազաներում պահվող տվյալները ենթակա են գրառման նաեւ Գրանցամատյանում, ապա այլ տվյալների բազաներում գրառված տեղեկատվության փոփոխման դեպքում, համապատասխան տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով արդիականանում է նաեւ Գործակալության տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի:

2.   Համապատասխան տվյալների բազաների ցանկը եւ ինքնաշխատ կերպով արդիականացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը՝ ելնելով այդպիսի արդիականացման տեխնիկական հնարավորությունից:

Հոդված  9.  Գրանցամատյանի եւ գրանցման էլեկտրոնային լինելը

1.  Գործակալությունում պետական գրանցման եւ պետական հաշվառման գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային են:

2.  Գործակալության կողմից իրականացվող գործառույթների հետ կապված փաստաթղթերը, ներառյալ` գրանցամատյանից տրամադրվող քաղվածքները, պետական գրանցման եւ պետական հաշվառման մերժման մասին որոշումները եւ այլ փաստաթղթերը կազմվում  են էլեկտրոնային փաստաթղթերի ձեւով:

3.  Էլեկտրոնային փաստաթղթերը ուղարկվում են դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը տեղեկատվական համակարգ մուտքագրելու պայմանով:

4. Դիմողի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով  վճար վճարելու  պայմանով, իսկ  սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման անձին տրվում է էլեկտրոնային փաստաթղթի արտատպում (պատճեն): Այս դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

5.  Դիմողի` իրավաբանական անձի լիազորված անձի կամ որպես անհատ ձեռնակրատեր հաշվառված անձի պահանջով պետական գրանցման եւ պետական հաշվառման յուրաքանչյուր դեպքի համար, ինչպես նաեւ տարեկան մեկ անգամ էլեկտրոնային փաստաթղթերի եւ գրանցամատյանից քաղվածքի թղթային կրիչի վրա հաստատված պատճենը տրամադրվում է անվճար:

Հոդված  10.  Պետական տուրքը եւ գործակալության կողմից հավելյալ գործառույթների իրականացման վճարովիությունը

1.  Սույն օրենքով նախատեսված պետական գրանցումների, պետական հաշվառումների եւ այլ ծառայությունների մատուցման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:

2.   Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու համար, ինչպես նաեւ անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների համար կարող են սահմանվել համապատասխան վճարներ: Վճարի դիմաց մատուցվող ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը եւ պայմանները, ինչպես նաեւ համապատասխան վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3.   Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված` անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթներ են մասնավորապես էլեկտրոնային փաստաթղթերի թղթային կրիչի վրա հաստատված պատճեների տրամադրումը, նվազագույն անհրաժեշտ քանակից ավել քանակով կանոնադրությունների բնօրինակների թղթային կրիչի վրա կամ դրանց հաստատված պատճեների պատրաստումը եւ վերանայումը, էլեկտրոնային թվային ստորագրությունների տրամադրմանը աջակցությունը եւ այլն:

ԳԼՈՒԽ III
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 11.  Գործակալությունը

1.  Պետական գրանցումը եւ պետական հաշվառումն իրականացնում է գործակալությունը:

2.  Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը:

3.  Գործակալության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` օրենքով սահմանված կարգով:

4.  Գործակալությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների եւ իրավական ակտերի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:

5.  Գործակալության գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների, ինչպես նաեւ արտաբյուջետային ֆոնդի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

6.   Գործակալության կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 12.  Գործակալության գործառույթները պետական գրանցման եւ պետական հաշվառման կազմակերպման գործում

1.  Գործակալությունը`

1) կազմակերպում է պետական գրանցման եւ պետական հաշվառման գործընթացները:

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքի միջոցով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման եւ լուծարման մասին.

3)  իրականացնում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը,

4)  սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.

5) վարում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքը.

6)     օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում է լրատվության միջոցների հաշվառումը.

7)     Ի դեմս գործակալության պետի, դրա համար դիմող նոտարների, փաստաբանների եւ փաստաբանական գրասենյակների հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կնքում է սպասարկման գրասենյակի գործառույթները իրականացնելու լիազորություն տրամադրող պայմանագրեր, եւ իրականացնում է տվյալ պայմանագրերով նախատեսված իրավասությունները.

8)  իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2.  Գործակալությունը պարտավոր է անձանց համար պայմաններ ստեղծել գործակալության գործունեությանն առնչվող օրենքներին եւ իրավական այլ ակտերին ծանոթանալու համար: Այդ նպատակով գործակալության բոլոր սպասարկման գրասենյակներում, ինչպես նաեւ գործակալության պաշտոնական կայքում տեղակայվում են պետական գրանցման եւ պետական հաշվառման գործընթացը կարգավորող բոլոր իրավական ակտերը:

3.  Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները կարող են իրականացվել նոտարների, փաստաբանների եւ փաստաբանական գրասենյակների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, գործակալության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Հոդված 13.   Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը

1.  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը գործակալության պետի միջոցով կազմակերպում եւ մեթոդական ղեկավարություն է իրականացնում գործակալության գործունեության նկատմամբ:

2.  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը`

1)  հաստատում է պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը՝ ներառյալ պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձեւերը.

2)  հաստատում է պետական գրանցման եւ պետական հաշվառման համար օգտագործվող նմուշային փաստաթղթերի ձեւերը.

3) սահմանում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց արխիվային գործերի վարման եւ պահպանության կարգը.

4)  հաստատում է գրանցման վարույթի լսումների եւ գրավոր ընթացակարգի կիրառման կարգը.

5)  օրենքով սահմանված դեպքերում հաստատում է իրավաբանական անձանց կողմից պետական ռեգիստր ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձեւերը եւ ներկայացման կարգը.

6)  իրականացնում է վերադասության կարգով գործակալության դեմ բերված վարչական բողոքների քննումը.

7)  իրականացնում է պետական գրանցման եւ պետական հաշվառման գործառույթների իրագործման նկատմամբ վերահսկողությունը.

8)  ներկայացնում է գործակալությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում եւ դատարաններում՝ Գործակալության գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքների քննման ժամանակ:

9)  իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ IV
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 14.  Գործակալություն դիմելու կարգը

1.  Գործակալություն փաստաթղթերի ներկայացման օրը գործակալությունում դիմումի ստացման ամսաթիվն է:

2.  Գործակալություն դիմումներ եւ դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել՝ Էլեկտրոնային փաստաթղթի ձեւով, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով եւ Հայաստանի Հանրապետույթան կառավարության կողմից սահմանված դեպքերում՝ նաեւ թղթային կրիչի վրա:

3.   Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են, մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով գրանցման համար դիմելը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ եւ 9-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնել Հանձնաժողով:

4. Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պարտականությունը համարվում է պատշաճ կատարված, երբ դիմողը`

1) ներկայացնում է բանկի կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպության կողմից տրված անդորրագրի պատճեն կամ հաստատված վճարման հանձնարարականը.

2) ներկայացնում է համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան կոդը՝ տրամադրված վճարահաշվարկային ծառայություններ իրականացնող կազմակերպության կողմից, կամ

3)  կատարում է վճարում պլաստիկ քարտի կամ վիրտուալ պլաստիկ քարտի տվյալները տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:

5.   Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաեւ համապատասխան լիազորագիր եւ անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

Հոդված 15.  Գործակալություն փաստաթղթեր ներկայացնելը

1.  Գործակալություն ներկայացվող փաստաթղթերը պետք է բավարարեն հետեւյալ պահանջները.

1)  Թղթային կրիչի վրա ներկայացվող մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն համարակալված եւ կարված, որը պետք է ապահովի փաստաթղթի ամբողջականությունը.

2)  փաստաթղթերում պետք է նշված լինեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

3)  փաստաթղթերը չպետք է պարունակեն ջնջումներ կամ էական վնասվածքներ, հավելագրումներ, դատարկ եւ հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մաuեր, չծանոթագրված ուղղումներ.

4)  փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ, հստակ եւ ընթեռնելի.

5)  միաժամանակ հայերեն եւ oտար լեզվով ներկայացվող փաստաթղթերի տեքստերը պետք է շարադրվեն իրար հետեւից կամ իրար կողքի այն պայմանով, որ իրար հետեւից տեքստերի շարադրման դեպքում վերեւում զետեղվում է հայերեն տեքստը, ընդ որում` տեքստերի միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին.

6)  փաստաթուղթը պետք է նշում պարունակի այն հաստատելու մասին կամ ձեւակերպված լինի այն հաստատող փաստաթղթի հետ մեկ փաստաթղթի տեսքով.

7) կանոնադրությունը (կանոնադրության փոփոխությունները) պետք է նշում պարունակի հաստատման, ներկայացված օրինակների քանակի ու օրինակի հերթական համարի մասին: Կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը պետք է նշում պարունակի նաեւ իրավաբանական անձի պետական գրանցման տվյալների եւ պետական գրանցում ստացած վերջին կանոնադրության պետական գրանցման օրվա մասին.

8)  իրավաբանական անձի կողմից ներկայացված փաստաթղթի պատճենը պետք է բավարարի սույն հոդվածի 1-ին մասի 1-ից 7-րդ կետերով սահմանված պահանջները եւ պետք է վավերացվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ օրենքներով վավերացման այլ կարգ սահմանված չէ: Պատճենը պետք է բովանդակի վավերացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը: Անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը պետք է վավերացվի սույն կետով սահմանված կարգով՝ փաստաթղթեր ներկայացնող անձի կողմից:

Հոդված 16.   Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը Գործակալություն ներկայացնելը

1.   Էլեկտրոնային փաստաթղթերը կազմվում եւ ներկայացվում են տեղեկատվական համակարգի միջոցով: Տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացվող փաստաթղթերին առաջադրվող պահանջները, հաշվի առնելով էլեկտրոնային փաստաթղթերի առանձնահատկությունները, պետք է համապատասխանեն սույն օրենքի հոդված15-ի պահանջներին:

2.  Տեղեկատվական համակարգի միջոցով փաստաթղթերի պատճեները գործակալություն՝ նախնական ուսումնասիրության ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 17.   Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացի համար գործակալություն ներկայացվող փաստաթղթերի բովանդակությանը առաջադրվող պահանջները

1.  Դիմումը պետք է բովանդակի`

1)  դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը).

2) դիմող ֆիզիկական անձի անձնագրի տվյալները, բնակության, հաշվառման հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը եւ գտնվելու վայրը.

3)  նշում, որ դիմումը ներկայացվում է գործակալություն.

4)  ներկայացվող պահանջը.

5)  դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.

6)  դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

7)   դիմող ֆիզիկական անձի ստորագրությունը կամ դիմող իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ լիազորված անձի ստորագրությունը.

2.  Դիմում ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կատարված, նաեւ եթե անձը գործակալություն է ներկայացնում դիմում լրացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն կամ այդ տեղեկատվությունը պարունակող փաստաթղթեր (անձնագիր, սոցիալական քարտ կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը) եւ ստորագրում է գործակալության կողմից պատրաստված դիմումը:

3.  Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում համացանցի միջոցով լրացնում է դիմումի համար անհրաժեշտ տեղեկատվությունը եւ փաստաթուղթը հաստատում է էլեկտրոնային ստորագրության միջոցով:

4.  Սույն օրենքի համաձայն ներկայացվող դիմումներում՝ կախված հայցվող գործողության տեսակից՝ լրացման ենթակա հավելյալ տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչը սակայն չի կարող ավելին լինել քան դիմողին նույնականացնելու, ինչպես նաեւ պետական գրանցման եւ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար անհրաժեշտ տեղեկությունները:

5. Եթե օրենսդրությամբ որեւէ հաշվառում կամ գրանցում կատարելու համար նախատեսված է լիազոր կամ այլ մարմնի որոշում ներկայացնելու պահանջ, այդ որոշումները կարող են ունենալ հետեւյալ ձեւերը.

1) նիստի, ժողովի, համագումարի, օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված այլ մարմնի (այսուհետ` նիստ) արձանագրություն (այսուհետ` Արձանագրություն)  .

2)  Որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ անձի: Եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ իրավաբանական անձի, ապա տվյալ անձի որոշումները կարող են ունենալ սույն մասի 1)-ին, 2)-րդ, 3)-րդ, 4)-րդ կամ 7)-րդ կետերով նախատեսված ձեւերից որեւէ մեկը.

3) համատեղ որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են երկու կամ ավելի անձանց կամ մարմինների.

4) հրաման.

5)  դատարանի որոշում.

6) դատարանի վճիռ.

7) օրենքով սահմանված այլ ձեւեր:

6.  Արձանագրությունը պետք է բովանդակի տեղեկություններ՝

1)  նիստի գումարման օրվա եւ վայրի մասին.

2)  արձանագրության կազմման օրվա մասին.

3)  նիստի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում՝ ձայնի իրավունք ունեցողների) մասին (եթե առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով այլ բան նախատեսված չէ).

4)  նիստի աշխատանքներին մասնակցած անձանց մասին (եթե առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով այլ բան նախատեսված չէ).

5)  նիստի օրակարգը.

6)  քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները.

7)  այլ տեղեկություններ, եթե այդպիսի պահանջ սահմանված է առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով, այլ օրենքներով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:

7.  Արձանագրությունից քաղվածքը պետք է բովանդակի սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված բոլոր տեղեկությունները, բացառությամբ նույն մասի 5)-րդ եւ 6)-րդ կետերով սահմանված տեղեկությունների, որոնք քաղվածքը կարող է բովանդակել մասամբ: Քաղվածքը` պետք է բովանդակի տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում` հատուկ կարծիք ներկայացրած անձանց) մասին:

8.  Եթե օրենքով պահանջվում է ներկայացնել որեւէ փաստաթղթի պատճեն, ապա պատճեի համապատասխանությունը բնօրինակին պետք է հավաստվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ՝ ստորագրության ամսաթվի նշումով կամ նոտարական կարգով:

9.   Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձեւերից, ապա համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ անձը գործակալություն է ներկայացնում նմուշային ձեւերը լրացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, եւ փաստաթղթերը ստորագրվում են օրենքով նախատեսված համապատասխան անձանց կողմից: Նշված փաստաթղթերը ստորագրելով անձինք անվերապահորեն հրաժարվում են գործակալության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ փաստաթղթերի ձեւակերպումների եւ բովանդակության վերաբերյալ որեւէ պահանջ ներկայացնելու իրավունքից:

10.  Եթե անձը համացանցում գործակալության պաշտոնական կայքի միջոցով փաստաթղթերն անմիջապես տեղեկատվական համակարգ ներմուծելիս օգտվում է սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձեւերից, ապա փաստաթղթեր ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կերպով կատարված, երբ անձը գործակալության պաշտոնական կայքի միջոցով անմիջապես տեղեկատվական համակարգում լրացնում է անհրաժեշտ տեղեկատվությունը, եւ օրենքով նախատեսված համապատասխան անձինք հաստատում են ներկայացված փաստաթղթերը էլեկտրոնային ստորագրությունների միջոցով: Նշված փաստաթղթերը ստորագրելով անձինք անվերապահորեն հրաժարվում են գործակալության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ փաստաթղթերի ձեւակերպումների կամ բովանդակության վերաբերյալ որեւէ պահանջ ներկայացնելու իրավունքից:

11.  Պետական գրանցման եւ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաեւ կանոնադրության նմուշային ձեւերը եւ դրանց լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Նմուշային ձեւերը անձանց տրամադրվում են գործակալության կողմից՝ սպասարկման գրասենյակում, ինչպես նաեւ պետք է ներդրվեն տեղեկատվական համակարգում՝ գործակալության աշխատակցի կողմից սպասարկման գրասենյակում կամ ցանկացած այլ անձի կողմից՝ համացանցի միջոցով էլեկտրոնային փաստաթղթեր կազմելու նպատակով:

12.  Սույն հոդվածի պահանջները չբավարարող փաստաթղթերը գործակալությունը, բացառությամբ սույն օրենքի հոդված 18-ում եւ հոդված 19-ում  սահմանած դեպքերի, վերադարձնում է առանց քննարկման: Սույն հոդվածում նշված պահանջները չբավարարող փաստաթղթի առկայությունը հիմք է պետական գրանցումը մերժելու համար:

Հոդված 18.   Պետական գրանցման եւ պետական հաշվառման համար դիմող անձանց օգնություն ցուցաբերելը

1.  Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա գործակալությունը դիմողին սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում առաջարկում է համալրել այդ ցանկը:

2.  Գործակալությունը պարտավոր է ֆիզիկական անձանց պարզաբանումներ տալ դիմումով առաջադրվող հարցի կապակցությամբ պետական գրանցման եւ պետական հաշվառման հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, օժանդակել դիմումի ձեւակերպմանը:

3.     Եթե դիմողն ընտրում է օգտվել սույն օրենքի հիման վրա սահմանված նմուշային տեքստերից, տիպային ձեւերից, սահմանված նմուշներից, ապա գործակալության աշխատակիցները պարտավոր են աջակցել քաղաքացուն լրացնել ձեւաթղթերը, իսկ դրանց տեղեկատվական համակարգի միջոցով լրացվելու դեպքում ՝ նաեւ կազմել դրանք, հիմք ընդունելով դիմողի տրամադրած տեղեկատվությունը եւ փաստաթղթերը:

Հոդված 19.   Պետական գրանցման եւ պետական հաշվառման վարույթի ժամանակ գործում առկա թերությունները վերացնելը

1.   Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմողների ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում գործակալությունը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով:

2.   Եթե դիմումում կամ կից ներկայացված փաստաթղթերում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա գործակալության աշխատակիցը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռնելով շտկելու այդ սխալները:

3.   Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տված մարմիններին:

Հոդված 20.  Պետական գրանցման ընթացքում լսումների առանձնահատկությունները

1.  Պետական գրանցման վարույթները որպես կանոն իրականացվում են առանց լսումների՝ որոշումներն ընդունելով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ:

2.  Պետական գրանցման վարույթի ընթացքում լսումներ իրականացվում են, եթե կա հիմնավոր կասկած, որ ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ հայցվող որոշումը կարող է խախտել այլ անձանց իրավունքները: Լսումները կարող են իրականացվել ինչպես որեւէ անձի դիմումի հիման վրա, այնպես էլ գործակալության համապատասխասն որոշման հիման վրա:

3.  Լսումների միջոցով կարող են պարզվել եւ լսումների ժամանակ քննարկման առարկա դառնալ բացառապես պետական գրանցման վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները:

4.  Գրանցման գործընթացում, մասնավորապես, իրականացվում են լսումներ, երբ առկա է այլ անձի գրավոր բողոք, այլ հաստատված աղբյուր ունեցող այլ տեղեկություն, որը վիճարկում է պետական գրանցման համար էական որեւէ փաստի գոյությունը կամ հավաստիությունը:

5.  Լսումներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում գործակալությունը ընդունում է որոշում, որը պետք է պարունակի լսումներ իրականացնելու հիմքերը, լսումների միջոցով պարզելու ենթակա փաստերի շրջանակը, լսումների իրականացման վայրը, ամիսը, օրը, ժամը:

6.   Լսումների մասին որոշումը կայացնելու պահից կասեցվում է օրենքով սահմանված գրանցման ժամկետների ընթացքը՝ ոչ ավել քան քսան օր ժամկետով, որը կարող է երկարաձգվել եւս տաս օրով, եթե քսանօրյա ժամկետում հնարավոր չի եղել պարզել վիճելի հանգամանքները: Այս դեպքում ընդունվում է պատճառաբանված որոշում:

7.   Լսումներ իրականացնելու  մասին որոշումը կազմվում է էլեկտրոնային փաստաթղթի միջոցով եւ ուղարկվում է դիմող անձի էլեկտրոնային հասցեին: Եթե լսումների իրականացման համար հիմք է ծառայել որեւէ անձի բողոք, ապա որոշումն ուղարկվում է նաեւ տվյալ անձի էլեկտրոնային փոստի հասցեով: Որոշումը նաեւ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում:

8.   Լսումների մասնակիցներն են`

1)  բողոք բերող անձը, պետական հաշվառման կամ պետական գրանցման համար դիմած անձը

2)  երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ oրինական շահերը կարող են շոշափվել լսումների արդյունքում,

3)  Այլ անձինք` վկաներ, փորձագետներ, թարգմանիչներ:

9.  Լսումները բաց են, եւ դրանց ժամանակ կարող են ներկա գտնվել ցանկացած անձ:

10.  Գործակալությունը, ելնելով արդյունավետության սկզբունքից, իրավասու է լսումներից հեռացնել ցանկացած անձի, եթե կգտնի, որ լսումները տվյալ անձի իրավունքների վրա ազդեցություն չեն ունենա, իսկ տվյալ անձի ներկայությունը լսումների ժամանակ խոչընդոտում է կամ կարող է խոսընդոտել լսումների բնականոն ընթացքը:

11.  Լսումները պետք է իրականացվեն լսումների մասին որոշման մեջ նշված ժամկետում, ինչը սակայն չի կարող ավելի ուշ լինել, քան լսումների մասին որոշումը ընդունելուց հետո հնգօրյա ժամկետում:

12.  Լսումներին որեւէ անձի չներկայանալը, անկախ պատճառից, հիմք չէ լսումների հետաձգման համար:

13.  Լսումները իրականացվում են նիստի ձեւով: Լսումները պետք է ավարտվեն մեկ նիստի ընթացքում: Եթե նիստը չի ավարտվում ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, ապա նիստը շարունակվում է հաջորդ աշխատանքային օրը՝ աշխատանքային օրվա սկզբից:

14.  Լսումների միջոցով պարզելու ենթակա բոլոր հանգամանքները քննարկումից հետո գործակալությունը ավարտում է լսումները եւ վերադառնում գրանցման վարույթին՝ առանց առանձին ակտի ձեւով որոշում ընդունելու:

15.  Լսումներ իրականացնող մարմինը արձանագրում է քննարկումները:

16.  Արձանագրությունը պետք է պարունակի`

1)  լսումներ իրականացնող մարմնի անվանումը.

2)  լսումներ իրականացնելու վայրը, տարին, ամիuը եւ ամuաթիվը.

3)  լսումներին մասնակցած  անձանց(երրորդ անձանց, այլ անձանց) անունը եւ ազգանունը` տվյալ գործում նրանց կարգավիճակի (դիմող, երրորդ անձ, վկա եւ այլն) նշմամբ.

4)  քննարկվող հարցի հանգամանքների բովանդակությունը.

5)  լսումների մաuնակիցների եւ լսումների ժամանակ հանդեu եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը.

17.  Արձանագրությունը կարող է պարունակել նաեւ լրացուցիչ տեղեկություններ:

18.  Եթե քննարկումը կատարվել է ընդմիջումներով, ապա պետք է նշվեն նաեւ ընդմիջման վերաբերյալ տեղեկությունները: Մի քանի քննարկումներ անցկացնելու դեպքում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրությանը կարող են կցվել հավելվածներ, այդ թվում` գործում առկա բոլոր փաuտաթղթերի ցանկը` ըuտ դրանք ներկայացրած լսումների մաuնակիցների:

19.  Գործակալությունը կարող է լսումները փոխարինել գրավոր եղանակով հանգամանքների պարզման ընթացակարգով (այսուհետ՝ գրավոր ընթացակարգ): Գրավոր ընթացակարգը կիրառելու դեպքում գործակալությունն այդ մասին ընդունում է որոշում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, որն ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեին, բողոք ներկայացրած անձի էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաեւ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում:

20.  Որոշումը պետք է նշում պարունակի գրավոր ընթացակարգի կիրառման հիմքերի մասին, ինչպես նաեւ պարզման ենթակա փաստական հանգամանքների մասին:

21.  Որոշման հրապարակման պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում ցանկացած անձ կարող է ներկայացնել գրավոր ապացույցներ որոշման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ:

22.  Գործակալությունը ստանում է բոլոր ներկայացված ապացույցները եւ դրանց գնահատման միջոցով որոշում կայացնում հանգամանքի հիմնավորված կամ չհիմնավորված լինելու մասին, ինչն էլ պետք է արտացոլվի վարչական վարույթի արդյունքում ընդունված որոշման մեջ:

23.  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հաստատում է լսումների եւ գրավոր ընթացակարգի իրականացման կարգը՝ հիմնվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ սույն օրենքի պահանջների հիման վրա:

24.  Եթե սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված պետական գրանցման իրականացման ժամկետը կազմում է ոչ ավել, քան հինգ աշխատանքային օր եւ չկա որեւէ անձի գրավոր դիմում ներկայացված փաստաթղթերում պարունակվող տվյալների անճշտության վերաբերյալ, ապա պետական գրանցման վարույթներն իրականացվում են առանց լսումների՝ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ:

25.  Որեւէ անձի գրավոր բողոքի առկայության դեպքում, որի համաձայն գրանցման ներկայացված փաստաթղթերում զետեղված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, կամ որի համաձայն որեւէ այլ հիմքով պետք է մերժվի գրանցումը, գրանցումը մերժելու ակնհայտ հիմքերի բացակայության դեպքում պարտադիր իրականացվում են լսումներ կամ գրավոր ընթացակարգ:

Հոդված  21.  Գործակալության կողմից պետական գրանցումը կամ պետական հաշվառումը մերժելը, սխալները շտկելը եւ փաստաթղթերը կրկին գործակալություն ներկայացնելը

1.     Սույն օրենքով նախատեսված հիմքերով եւ կարգով գործակալությունը մերժում է պետական գրանցման կամ պետական հաշվառման դիմումը` այդ մասին ընդունելով պատճառաբանված որոշում: Մերժման որոշումը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը եւ ներկայացված փաստաթղթերում առկա եւ գրանցմանը խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաեւ պարունակի հղում կոնկրետ իրավական նորմի վրա, որը հիմք է ծառայել մերժման համար:

2.  Մերժման մասին որոշումը կազմվում է էլեկտրոնային փաստաթղթի ձեւով, ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ եւ ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ գործակալության պաշտոնական կայքում համապատասխան գաղտնաբառը մուտքագրելու պայմանով:

3.  Մերժման մասին որոշումը համարվում է ընդունված այն դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին հասնելու պահից կամ համացանցում հասանելի դառնալու պահից:

4.   Մերժման մասին որոշումը ստանալուց հետո դիմողը կարող է երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկել սխալները եւ փաստաթղթերը կրկին ներկայացնել գործակալություն՝ պետական գրանցում կամ պետական հաշվառում կատարելու համար: Եթե նախկինում վճարվել էր պետական տուրք, ապա պետական տուրք կրկին չի վճարվում, եւ պետական գրանցման կամ պետական հաշվառման դիմումում նշվում է նախկինում ներկայացված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի տվյալները:

5.  Եթե անձը սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետում շտկված կամ լրացված փաստաթղթերը չի ներկայացնում պետական գրանցման կամ պետական հաշվառման, կամ կրկին ներկայացված փաստաթղթերում նույնպես առկա են մերժման հիմքեր, մերժումը համարվում է վերջնական, եւ պետական տուրքը չի վերադարձվում: Պետական տուրքը եւ դրա վճարումը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաեւ մերժման համար հիմք ծառայած փաստաթուղթը անձին չի վերադարձվում:

Հոդված 22.  Գործակալությունում փաստաթղթերի պահպանումը

1.  Գործակալությունը պահպանում է բոլոր պետական գրանցումների եւ պետական հաշվառումների փաստաթղթերը:

2. Իր գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային գործը ենթակա է պահպանման պետական ռեգիստրի գործակալության արխիվում 10 տարի, որից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով ենթակա է ոչնչացման: Գրանցամատյանում առկա՝ լուծարված իրավաբանական անձանց մասին տեղեկությունները ենթակա են պահպանման անժամկետ:

3.   Պետական գրանցման եւ պետական հաշվառման փաստաթղթերի պահպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված  23.  Գործակալության գործողությունների կամ անգործության բողոքարկումը

1.     Պետական գրանցումը կամ պետական հաշվառումը մերժելը, պետական գրանցում կամ պետական հաշվառում կատարելուց խուսափելը, ինչպես նաեւ տեղեկատվություն տրամադրելուց խուսափելը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան:

ԳԼՈՒԽ  V
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ





Հոդված  24.   Պետական միասնական գրանցամատյանը

Պետական միասնական գրանցամատյանը բաղկացած է պետական հաշվառման եւ պետական գրանցման գրանցամատյաններից:

Հոդված  25.   Անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման գրանցամատյանում գրառվող տեղեկությունները

1.   Անհատ ձեռնարկատերեր հաշվառված անձանց պետական հաշվառման գրանցամատյանում գրառվում են հետեւյալ տեղեկությունները`

1)  անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի պետական հաշվառման համարը.

2)  պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.

3)  անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հարկ վճարողի հաշվառման համարը.

4)  անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը.

5)  անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անունը, ազգանունը.

6)  անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ եւ ում կողմից է տրված).

7)  անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի սոցիալական քարտի համարը կամ նշում սոցիալական քարտից հրաժարվելու մասին՝ ներառյալ տեղեկանքի համարը,հաշվառման կամ բնակության վայրի հասցեն.

8)  որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն.

9)  անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակ(ներ)ը` ըստ տնտեսական գործունեության դասակարգիչի.

10)  հաշվառումից հանվելու դեպքում` նշում այդ մասին.

11)  Ներկայացման դեպքում՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի կապի պաշտոնական տվյալները` հեռախոսահամար(ներ)ը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը եւ կապի այլ միջոցներ.

12)  Եթե անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա գրանցամատյանում գրառվում է նաեւ տյվալ անձի քաղաքացիությունը:

2.     Եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար դիմած անձը նախկինում հաշվառված է եղել որպես անհատ ձռնարկատեր հաշվառված անձ, ապա նրա հաշվառման տվյալների մեջ ավելացվում է միայն կրկին հաշվառման տարին, ամիսը եւ ամսաթիվը, ինչպես նաեւ նախկինում հաշվառման տվյալների համեմատ փոփոխությունները:

Հոդված  26.   Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները

1.   Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառվում են հետեւյալ տեղեկությունները`

1)  Իրավաբանական անձի անվանումը

2)  իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

3)   պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) հիմնադրման տարին.

5) հիմնադրման եղանակը.

6) իրավաբանական անձի կոդը (ՁԿԴ).

7) իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը.

8) իրավաբանական անձի սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը.

9) իրավաբանական անձի կողմից իրականացվող գործունեության հիմնական տեսակ(ներ)ը` ըստ տնտեսական գործունեության դասակարգչի.

10)  հիմնադիրների կազմը եւ տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը, բնակության,հաշվառման վայրի հասցեն, կապի պաշտոնական տվյալները` հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը եւ կապի այլ միջոցները, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը).

11)  մասնակիցների կազմը եւ տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրը, կապի պաշտոնական տվյալները՝ հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը եւ կապի այլ միջոցները, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը).

12) մասնակիցների՝ իրավաբանական անձի մասնակից դառնալու, մասնակցության չափի փոփոխության եւ մասնակցությունը դադարեցնելու տարին, ամիսը ամսաթիվը.

13) կանոնադրական կապիտալի չափը.

14) կանոնադրական կապիտալում մասնակիցների ներդրումների չափը.

15) իրավաբանական անձի գտնվելու վայրը (փոստային հասցեն),

16) իրավաբանական անձի կապի պաշտոնական տվյալները՝ հեռախոսահամար(ներ)ը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը եւ կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն.

17) իրավաբանական անձի գործունեության ժամկետը, եթե այն ստեղծված է որոշակի ժամանակով.

18) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին (լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը).

19) գործունեության (գոյության) դադարման դեպքում` նշում այդ մասին.

20) տեղեկություններ իրավահաջորդության վերաբերյալ’ իրավահաջորդ եւ իրավանախորդ իրավաբանական անձի անվանումը եւ գրանցման համարը.

21) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն):

2.  Բաժնետիրական ընկերությունների պետական գրանցման դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի, չեն գրառվում սույն հոդվածի 1-ին մասի 11)-րդ, 12)-րդ եւ 14)-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

3.  Կոոպերատիվների համար ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասի տեղեկությունների գրառվում է նաեւ անբաժանելի ֆոնդի չափը:

4.  Եթե տնտեսական ընկերության կամ ընկերակցության, առեւտրային կոոպերատիվի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության համայնքը, ապա իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում պարտադիր գրառվում են նաեւ հետեւյալ տեղեկությունները`

1) պետության կամ համայնքի մասնակցության չափը (եթե նույնիսկ այլ մասնակիցների համար այդ տվյալը չի գրառվում).

2) պետական կառավարման լիազորված մարմնի կամ համայնքի անվանումը.

3) Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության համայնքի՝ իրավաբանական անձի մասնակից դառնալու հիմք հանդիսացող իրավական ակտի լրիվ անվանումը:

5.   Սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված տեղեկությունները գործակալություն է ներկայացնում իրավաբանական անձի գործադիր մարմնի, սույն հոդվածի 4-րդ մասի 2)-րդ կետով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի կամ համայնքի ղեկավարը, եթե այլ մարմին կամ անձ չի նախատեսվում իրավասու մարմնի որոշմամբ կամ հանձնարարականով: Բաժնետիրական ընկերությունների դեպքում իրավաբանական անձի գործադիր մարմնի, սույն հոդվածի 4-րդ մասի 2)-րդ կետով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի կամ համայնքի ղեկավարի դիմումին կցվում է ընկերության բաժնետերերի ռեեստրը վարող համապատասխան մասնագիտացված կազմակերպության կողմից տրված քաղվածքը:

6.  Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներ եւ հիմնարկներ հաշվառելու դեպքում համապատասխան իրավաբանական անձին վերաբերվող գրանցման մեջ գրառվում է նաեւ առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառման համարը:

7. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանմանը եւ/կամ հիմնարկին վերաբերվող գրանցման մեջ գրառվում է`

1)  առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը.

2) պետական գրանցամատյանում պետական հաշվառման համարը.

3) պետական հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) գտնվելու վայրը (փոստային հասցեն) եւ կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում).

5)     առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ, եթե դրանք ներկայացվել են գործակալություն ): Սույն կետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական հաշվառման ժամանակ, ինչպես նաեւ այն դեպքում, երբ նոր հաշվառվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադիրն ընտրել է (նշանակել է) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավար.

6) գործունեության դադարման դեպքում՝ նշում այդ մասին:

8.  Պետական գրանցման դեպքում գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ համապատասխան պետական գրանցումը կատարելու հիմքերի (արձանագրության, որոշման, դատարանի վճռի կամ այլ ակտի ընդունման ամսաթվի, համարակալված լինելու դեպքում՝ հերթական համարի) մասին:

9.   Գրանցամատյանում յուրաքանչյուր իրավաբանական անձին վերաբերվող տեղեկություններին տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով կցվում են պետական գրանցումը կատարելու համար հիմք ծառայած փաստաթղթերը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված լինելու դեպքում, կամ դրանց` սկաների միջոցով արված պատճենները՝ թղթային կրիչի վրա փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու դեպքում:

10.    Սույն հոդվածում նախատեսված տեղեկությունները կամ դրանց մի մասը կարող են ինքնաշխատ կերպով լրացվել տեղեկատվական համակարգի միջոցով, կամ ստացվել պետական հաշվառման այլ համակարգերից:

11.  Սույն հոդվածում սահմանված տեղեկությունները գործակալության կողմից փոփոխվել չեն կարող՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

12.    Եթե իրավաբանական անձը հավատարմագրային կառավարման պայմանագրի, կոնցեսիոն պայմանագրի կամ որեւէ այլ հիմքով հանձնվել է կառավարման, ապա սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տեղեկության փոխարեն նշվում է կառավարող անձի տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, որպես անհատ ձռնարկատեր հաշվառված անձի հաշվառման համարը՝ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց համար, կամ անվանումը եւ պետական գրանցման համարը՝ իրավաբանական անձանց համար:

13.    Սույն հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական գրանցման ժամանակ, ինչպես նաեւ այն դեպքում, երբ նոր գրանցվող (ստեղծվող) իրավաբանական անձի հիմնադիր ժողովը (համագումարը կամ օրենքով սահմանված այլ մարմինը) կամ հիմնադիրը ընտրել (նշանակել) են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար:

14.  Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում ոչ առեւտրային կազմակերպությունների վերաբերյալ սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը գրառվում է՝ հաշվի առնելով սույն օրենքով եւ ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները:

15.    Իրավաբանական անձանց միությունների, հասարակական միավորումների եւ հիմնադրամների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 13)-րդ եւ 14)-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

16.    Կուսակցությունների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 10)-րդ, 11)-րդ եւ 12)-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, եւ գրառվում է մշտական գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները (անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրի համար, սերիա, ում կողմից եւ երբ է տրվել, սոցիալական քարտի համար կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը):

17.  Սպառողական կոոպերատիվների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 11)-րդ եւ 12)-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

18.    Համատիրությունների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 10)-րդ, 11)-րդ եւ 12)-րդ կետերով սահմանված տեղեկությունները, որոնց փոխարեն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ: Համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տեղեկությունների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

19.    Առանձին ոչ առեւտրային կազմակերպությունների վերաբերվող հատուկ օրենքներով կարող են նախատեսվել գրառման ենթակա տեղեկությունների ծավալի առանձնահատկություններ:

ԳԼՈՒԽ  VI
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

Հոդված  27.  Անձանց, որպես անհատ ձեռնարկատեր, պետական հաշվառումը

1. Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը գործակալություն է ներկայացնում՝

1) դիմում.

2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

2.  Դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե դիմողը գործակալության համապատասխան աշխատակցին հայտնում է դիմումի լրացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը եւ ստորագրում է գործակալության աշխատակցի կողմից պատրաստված դիմումը՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով:

3.  Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը գործակալություն հանձնելու դեպքում, դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե անձը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ է մուտքագրում անհրաժեշտ տեղեկությունները եւ հաստատում էլեկտրոնային ստորագրության միջոցով:

4.  Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու դեպքում անձնագիր ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձնագրային տվյալները պատշաճ լրացվում են տեղեկատվական համակարգում եւ տվյալների ճշտությունը հավաստվում է տեղեկատվական համակարգի կողմից՝ այլ տվյալների բազաների՝ ներառյալ էլեկտրոնային ստորագրության տվյալների բազային հետ, համադրելու միջոցով:

5.  Տեղեկատվական համակարգն օրենսդրությամբ նախատեսված տվյալները մուտքագրելուց հետո ինքնաշխատ կերպով ստուգում է այդ տեղեկատվության ճշտությունը` դրանք համադրելով համակարգում պահվող տեղեկատվության հետ, ինչպես նաեւ այլ տեղեկատվական բազաների հետ, եւ անճշտություններ կամ մերժելու հիմքեր չհայտնաբերվելու դեպքում սույն օրենքի հոդված 25-ով սահմանված տեղեկությունները տեղեկատվական համակարգի կողմից լրացվում են պետական միասնական գրանցամատյանում: Տեղեկատվական համակարգը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձին օրենքով նախատեսված կարգով շնորհում է պետական հաշվառման համարը, հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը եւ սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը:

6.  Անձի, որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումն իրականացվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին՝ անմիջապես:

7.  Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում սույն օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:

8.   Անձի՝ որպես անհատ ձեռնարկեր հաշվառված անձի հաշվառումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, ինչն ուղարկվում է անձի տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում նաեւ համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

9. Անձի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպում (պատճեն), իսկ սույն օրենքի հոդված 9-ի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու: Այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ: Սույն կետով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերվող, միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաեւ քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:

Հոդված 28.   Անձին՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը մերժելու հիմքերը

1.  Անձի, որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում մերժվում է, եթե`

1)  նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.

2)  նրա կողմից ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.

3)    նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

2.  Անձին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:

3.  Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված թերության առկայության դեպքում անձին անմիջապես հնարավորություն է տրվում շտկել տեղեկատվությունը կամ տրամադրել հավելյալ տեղեկատվություն կամ փաստաթղթեր, որից հետո իրականացվում է հաշվառումը:

4.   Եթե անձը հրաժարվում է շտկել սխալ տեղեկատվությունը կամ հավելյալ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կամ փաստաթղթեր, անձի դիմումն ընդունելու օրվանից` երկօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետով նախատեսված դեպքում` անմիջապես, դիմումը գրավոր մերժվում է` մերժման հիմքի (հիմքերի) պարտադիր նշումով:

5.  Հաշվառման մերժման մասին որոշումը հաստատվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ եւ ուղարկվում է անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով (անձի կողմից էլեկտրոնային փոստի հասցե տրամադրելու դեպքում): Մերժման մասին որոշումը հասանելի է դառնում նաեւ համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

Հոդված  29.    Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունները

1.     Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անձնագրային տվյալների փոփոխության դեպքում Պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից: Այդ մասին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:

2.  Այլ տեղեկատվության ինքնաշխատ եղանակով փոփոխության տեխնիկական հնարավորության դեպքում, այդ տեղեկատվությունը նույնպես ենթակա է ինքնաշխատ եղանակով փոփոխման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ ծավալներով: Այդ մասին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:

3.   Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի վերաբերյալ մնացած բոլոր տվյալների փոփոխությունը կատարվում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա լիազորված անձի կողմից համապատասխան դիմումի եւ փոփոխությունը հավաստող փաստաթուղթի հիման վրա, ընդ որում` գործում է դիմումում նշված տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը:

4.   Լիազորված անձի կողմից փոփոխությունների մասին դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաեւ համապատասխան լիազորագիր եւ անձը հաստատող փաստաթուղթ:

5.   Անձի, որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման տեղեկությունների փոփոխությունը իրականացվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին՝ անմիջապես:

Հոդված 30.   Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու համար ներկայացվող փաստաթղթերը

1. Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ նրա լիազորված ներկայացուցիչը գործակալություն են ներկայացնում`

1) դիմում.

2)  լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաեւ համապատասխան լիազորագիր եւ անձը հաստատող փաստաթուղթ:

3)  իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:

2.  Մահացած անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանումն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման մասին տեղեկություններ եւ մահվան փաստը հավաստող փաստաթուղթ:

3.  Անհայտ բացակայող անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանումն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման մասին տեղեկություններ եւ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի որոշուման պատճեն:

4.  Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար գործակալություն է ներկայացվում`

1) դիմում.

2)  դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշուման պատճեն.

3) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:

5.  Անձին` որպես անհատ ձեռնարկատեր, պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:

Հդված 31.  Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին հաշվառումից հանելու կարգը

1.  Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ դիմում ներկայացնելու համար սույն օրենքով լիազորված անձը, կամ նրանց կողմից լիազորված անձը սույն օրենքի հոդված 30-րդ հոդվածով  նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն:

2.  Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, դիմումը ներկայացնելու պահից որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը համարվում է պետական հաշվառումից հանված:

3.  Եթե գործունեության դադարման համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը Հանձնաժողովի կողմից ներառվել է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկում, ապա գործակալությունը դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Հանձնաժողովին` Հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է հարցման ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը ապահովող համակարգի միջոցով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այնպիսի պատասխան տալը, որում հստակորեն նշված չի հարուցված եւ չավարտված վարույթի առկայությունը, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայությունը եւ դրանց կոնկրետ չափը, դիտվում է որպես Հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:

4. Եթե անձը հաշվառումից հանելու օրվան նախորդող օրվա դրությամբ բերում է Հանձանաժողովի կողմից տրված տեղեկանք առ այն, որ նրա նկատմամբ բացակայում է հարուցված եւ չավարտված վարչական վարույթ, ինչպես նաեւ բացակայում են Հանձնաժողովի նկատմամբ պարտավորություններ, ապա սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված հարցումը չի ուղարկվում եւ մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկում ներառված անձը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից հանվում է դիմումը ներկայացնելու օրը՝ անմիջապես:

5. Հանձնաժողովի կողմից անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին հավաստումը ստանալուց հետո անմիջապես գործակալությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը հանվում է հաշվառումից, ընդ որում, այդ դեպքում անձը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու օրվանից:

6. Անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից հանելը հավաստվում է համապատասխան էլեկտրոնային փաստաթղթով (տեղեկանքով), ինչը համապատասխան գրառումը կատարելուց հետո մեկօրյա ժամկետում ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

7. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցմանը, Հանձնաժողովի կողմից հարուցված եւ չավարտված վարչական վարույթի կամ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայության մասին պատասխան ստանալու դեպքում, հարցման պատասխանը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում անհատ ձեռնարկատիրոջը գործակալությունը ծանուցում է հաշվառումից հանելուց մերժելու մասին, որին կցվում է Հանձնաժողովի` մերժման հիմք հանդիսացած պատասխանը: Մերժումը էլեկտրոնային փաստաթղթի ձեւով ուղարկվում է անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկանունը մուտքագրելու պայմանով: Անձը համարվում է մերժման մասին պատշաճ ծանուցված, ծանուցումը համացանցում հասանելի դառնալու պահից:

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նախատեսված հիմքով մերժում ստանալու դեպքում, անձը իրավասու է Հանձնաժողովի կողմից տրամադրված տեղեկանքը բողոքարկել վարչական կարգով՝ Հանձնաժողով, կամ դատական կարոգվ՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: Բողոքը բավարարել դեպքում, կամ չավարտված վարչական վարույթն ավարտվելու եւ Հանձնաժողովի նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարելու դեպքում, անձն իրավասու է կրկին դիմել գործակալություն՝ հաշվառումից հանվելու համար:

ԳԼՈՒԽ  VII
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հդված 32.  Առեւտրային կազմակերպությունների ֆիրմային անվանման գրանցումը եւ գրանցումը մերժեշու հիմքերը

1.  Առեւտրային կազամակերպության գրանցման ժամանակ, սույն օրենքի հոդված 34-րդ նախատեսված փաստաթղթերի եւ տեղեկությունների հետ ներկայացվում է նաեւ իրավաբանական անձի նախընտրելի ֆիրմային անվանումը:

2.  Ներկայացված ֆիրմային անվանման գրանցումն իրականացվում է տեղեկատվական համակարգի միջոցով, առեւտրային կազմակերպության գրանցման հետ միաժամանակ:

3.  Առեւտրային կազմակերպության անվան փոփոխության գրանցման կամ առեւտրային կազմակերպության վերակազմակերպման գրանցման դեպքում իրավաբանական անձը իրավունք ունի նախընտրելի ֆիրմային անվանման գրանցման հայտը ներկայացնել նախօրոք: Եթե ֆիրմային անվանումը սույն հոդվածով նախատեսված կարգով համարվում է թույլատրելի, ապա այն երեսուն օրվա ընթացքում պահպանվում է տվյալ իրավաբանական անձի համար: Իրավաբանական անձը պարտավոր է երեսունօրյա ժամկետում ներկայացնել անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, հակառակ դեպքում անունը կրկին հասանելի է դառնում այլ անձանց կողմից գրացման համար եւ վճարված պետական տուրքը չի վերադարձվում:

4.  Տեղեկատվական համակարգում ֆիրմային անվանումը մուտքագրելուց հետո ինքաշխատ կերպով ստուգվում է սույն օրենքով նախատեսված՝ ֆիրմային անվանումը գրանցելը մերժելու հիմքերի առկայությունը, այդ թվում նաեւ մուտքագրված ֆիրմային անվանումը համադրվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիրմային անվանումների շտեմարանի հետ:

5. Ֆիրմային անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անմիջապես:

6. Ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է, եթե որպես ֆիրմային անվանում ներկայացված անվանման տարբերակող նշանակություն ունեցող անունը

1)  նույնական է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.

2)  նույնական է կամ ամբողջությամբ ներառում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարան մարմինների անվանումները.

3)  վերարտադրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը:

4)   պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ, անհարիր է ազգային կամ հոգեւոր արժեքներին, հակասում է մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին:

7.  Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու դեպքում հնարավորություն է տրվում փորձել այլ անվանում եւ այդ դեպքում հավելյալ պետական տուրք չի գանձվում:

8.     Մերժման մասին առանձին որոշումը տրամադրվում է միայն դիմողի պահանջով, մերժումից հետո մեկօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված գրավոր մերժումը տրամադրվում է համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով, որը ենթակա չէ վերադարձման:

9.     Մերժման մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորում: Այն ստորագրվում է Գործակալության էլեկտրոնային ստորագրության միջոցով եւ ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

10.  Եթե առաջադրվող ֆիրմային անվանումը պարունակում է բառեր եւ անվանումներ, որոնց օգտագործման համար օրենքով նախատեսված է համապատասխան թույլտվության կամ հավաստման ներկայաման պահանջ, ապա ցանկալի անվան հետ միաժամանակ ներկայացվում է նաեւ համապատասխան թույլտվությունը կամ այլ փաստաթուղթը: Համապատասխան թույլտվությունը կամ այլ փաստաթուղթը չներկայացնելու դեպքում անվան գրանցումը մերժվում է անմիջապես:

11.  Սույն հոդվածի 10-րդ մասում նշված դեպքում անվան հաստատումը կատարվում է մեկ աշխատանքյին օրվա ընթացքում՝ գործակալության աշխատակիցների կողմից համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու միջոցով:

ԳԼՈՒԽ  VIII
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հդված 33.  Իրավաբանական անձանց պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեցող անձինք

Իրավաբանական անձի գրանցման համար դիմելու իրավունք ունեն՝

1) իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ը.

2) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը.

3) օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված այլ անձ.

4) սույն հոդվածի 1-ին մասի 1)-ին, 2)-րդ եւ 3)-րդ կետերով նախատեսված անձանց կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ:

Հդված 34.  Իրավաբանական անձանց պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը

1.   Պետական գրանցման համար դիմողը գործակալություն է ներկայացնում`

1) դիմում.

2)  իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի եւ քարտուղարի կողմից:

3) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.

4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

5) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները եւ սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

2. Սույն օրենքի հդված 66-ով սահմանված դեպքերում ներկայացվում է նաեւ նշված հոդվածում ամրագրված տեղեկությունները եւ փաստաթղթերը:

3.  Մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով նախատեսված փաստաթղթի փոխարեն ներկայացվում հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը:

4.  Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ, ապա, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը եւ տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը եւ պետական գրանցման համարը: Սույն մասում նշված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն կամ համայնք է:

5.  Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաեւ քաղվածք` տվյալ երկրի առեւտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ եւ նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված եւ հայերեն թարգմանված:

6.  Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի ներկայացվում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված եւ հայերեն թարգմանված:

7.  Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի վերագրանցման կամ իրավաբանական անձի մասին սույն օրենքով սահմանված տեղեկությունները Գրանցամատյանում գրառելու դեպքում, uույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, իրավաբանական անձը ներկայացնում է նաեւ գրանցող մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) եւ հիմնադիր փաստաթղթերի բնօրինակները:

8. Առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ հատուկ օրենքներով կարող են նախատեսվել նաեւ պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:

Հդված 35.   Իրավաբանական անձանց պետական գրանցումը

1.  Սույն օրենքի հդված 34-ում նախատեսված փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհարժեշտ տեղեկատվությունը եւ համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:

2.  Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը:

3. Առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ:

4.  Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի հդված 17-ի 9-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա իրավաբանական անձի գրանցումն իրականացվում է անմիջապես:

5.  Գործակալությունում ստուգվում են իրավաբանական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին, բացառությամբ առեւտրային կազմակերպության կանոնադրության դրույթների: Առեւտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության ամբողջականությունն ու սույն օրենքի հոդված 26-ով սահմանված տեղեկությունների, ինչպես նաեւ իրավահաջորդության մասին դրույթների լիարժեքություն:

6.  Իրավաբանական անձի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով Պետական միասնական գրանցամատյանում գրառվում են սույն օրենքի հդված 26-ում սահմանված տեղեկությունները: Տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը, հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը եւ սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը:

7. Իրավաբանական անձը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Իրավաբանական անձը համարվում է գրանցված միասնական պետական գրանցամատյանում սույն օրենքի հոդված 26-ով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:

8.  Իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, ինչն ուղարկվում է անձի տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Սույն մասով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերվող, միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաեւ քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:

9.  Անձի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով համապատասխան ,վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի հոդված 9-ի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպում (պատճեն), այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

10.    Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրությունում գրառվում է իրավաբանական անձի գրանցման համարը եւ գրանցման տարին, ամիսը, օրը, ինչը հավաստվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ կամ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

Հդված 36.   Իրավաբանական անձանց պետական գրանցման մերժման հիմքերը եւ կարգը

1.     Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքերն են.

1) իրավաբանական անձի կազմավորման` oրենքով սահմանված կարգի խախտումը.

2)  սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.

3)  ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին.

4)  նոր գրանցվող (ստեղծվող) առեւտրային կազմակերպության հիմնադրի, ինչպես նաեւ գործադիր մարմնի ղեկավարի` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելը:

5) Ֆիրմային անվանման անհամապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին, եթե ֆիրմային անվանման գրանցումը մերժվել է եւ անձը չի ներկայացրել այլ անվանում:

2. Առեւտրային կազմակերպությունների կանոնադրության անհամապատասխանությունն օրենքին հիմք չէ իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար:

3.  Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժելն արգելվում է:

4. Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից սույն օրենքի հոդված 35-ով նախատեսված ժամկետներում գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմքի (հիմքերի) պարտադիր նշումով: Եթե սույն օրենքով, առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով սահմանված են պետական գրանցման այլ ժամկետներ, ապա մերժումը կարող է կատարվել այդ ժամկետներում:

5. Պետական գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, ինչպես նաեւ վճարված պետական տուրքը եւ սույն օրենքով նախատեսված այլ վճարները հետ չեն վերադարձվում:

6. Իրավաբանական անձի պետական գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված եւ հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են իրավաբանական անձը ստեղծելիս, կամ որոնց հակասում է ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությունը:

7.  Իրավաբանական անձի գրանցման մերժումը ստորագրվում է գործակալության աշխատակցի կողմից էլեկտրոնային ստորագրության միջոցով, եւ մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

8.  Հասարակական միավորումների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաեւ Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցման մերժման մասին որոշումը թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով ստորագրում է գործակալության ղեկավարը:

9.  Մերժման մասին որոշումը համարվում է ընդունված, այն դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից:

Գլուխ IX
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 37.    Պետության կողմից վարվող այլ տվյալների բազաներում ներառված տեղեկատվության փոփոխությունը

1.    Իրավաբանական անձի հիմնադրի, մասնակցի կամ գործադիր մարմնի ղեկավարի ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ անձնագրային տվյալների, կամ իրավաբանական անձ լինելու դեպքում՝ գրանցման տվյալների փոփոխության դեպքում Պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից: Այդ մասին իրավաբանական անձը (գործադիր մարմնի ղեկավարը) տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե

2.   Այլ տեղեկատվության մեխանիկական եղանակով փոփոխության տեխնիկական հնարավորության դեպքում, այդ տեղեկատվությունը նույնպես ենթակա է ինքնաշխատ կերպով փոփոխման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ ծավալներով: Այդ մասին իրավաբանական անձը (գործադիր մարմնի ղեկավարը) տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով՝ եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե

Հդված 38.   Իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեցող անձինք

Իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման համար դիմելու իրավունք ունեն

1)  իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը.

2)  օրենսդրությամբ նախատեսված ցանկացած այլ անձ.

3) սույն հոդվածի 1-ին մասի 1)-րդ եւ 2)-րդ կետերով նախատեսված անձանց կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ:

Հոդված 39.   Փոփոխությունների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը

1.  Փոփոխությունների պետական գրանցման համար դիմողը գործակալություն է ներկայացնում`

1) դիմում.

2) կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին իրավասու մարմնի որոշումը.

3) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).

4)  պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

2.  Սույն օրենքի հոդված 66-ով սահմանված դեպքերում ներկայացվում է նաեւ նշված հոդվածում ամրագրված տեղեկությունները եւ փաստաթղթերը:

3.  Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման (նշանակման, ընտրելու) դեպքում ներկայացվում է նաեւ`

1) իրավաբանական անձի լիազորված մարմնի որոշումը (որոշումները)` պետական գրանցում ստացած գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու եւ գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին.

2) գործադիր մարմնի նոր ղեկավարի մասին տեղեկություններ՝ անուն, ազգանուն եւ անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն բնակության, հաշվառման վայրի հասցեն:

4.  Տնտեսական ընկերությունները սույն օրենքի հոդված 26-ի 1-ին մասի 13)-րդ կետով նախատեսված տվյալների (կանոնադրական կապիտալի չափի նվազեցմամբ պայմանավորված) փոփոխությունը գրանցելու համար, uույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաեւ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ ընկերությունը կանոնադրական կապիտալի նվազեցման եւ նրա նոր չափի մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է ընկերության` իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ ընկերության պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:

Հդված  40.  Առեւտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը

1.   Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ Ընկերություն) մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում: Առեւտրային կոոպերատիվների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ միասնական պետական գրանցամատյանում չեն գրառվում:

2.  Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական գրանցում կատարելու համար ներկայացվում է՝

1) դիմում, որը պետք է պարունակի նոր մասնակիցների մասին տեղեկություններ՝ անձնագրային տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում, կամ գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի դեպքում

2) բաժնեմասի կամ դրա մասի օտարման հիմքը (պայմանագիր, դատարանի վճիռ եւ այլն).

3) ընկերության տնօրենի գրավոր հավաստումը ընկերության մասնակիցների նախապատվության իրավունքի (դրա առկայության դեպքում) իրականացման՝ օրենքով եւ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին: Եթե ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն մասում նշված հավաստումը չի ներկայացվում.

4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

5) Եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա իրավաբանական անձ, ապա ի հավելումն սույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերի ներկայացնում են նաեւ քաղվածք` տվյալ երկրի առեւտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ եւ նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված եւ հայերեն թարգմանված:

6) Եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա ֆիզիկական անձ, ապա պետական գրանցման համար սույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերից բացի ներկայացվում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված եւ հայերեն թարգմանված:

3.  «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում պետական գրանցման համար ներկայացվում է՝

1)  դիմում.

2)  դատարանի վճիռը կամ կատարողական թերթիկը.

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

4.   Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է ընկերությունը, ներկայացվում է՝

1)  դիմում՝ տրված ընկերության կողմից.

2) ընկերության անվանմամբ՝ դուրս գալու մասին մասնակցի դիմումի պատճենը.

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

5. Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է դուրս եկող մասնակիցը, ներկայացնում է՝

1)  դիմում՝ տրված դուրս եկող մասնակցի կողմից.

2) գրավոր հավաստում` ընկերությունից դուրս գալու մասին մասնակցի դիմումն ընկերության կողմից ստանալու վերաբերյալ, որը տրվում է դուրս եկող մասնակցի կողմից.

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

6.  Ընկերության մասնակիցների ժառանգներին կամ իրավահաջորդներին, բաժնեմասի փոխանցմամբ պայմանավորված, գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

1) դիմում.

2) ժառանգ կամ իրավահաջորդ հանդիսանալու մասին համապատասխան փաստաթուղթ.

3) ընկերության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը կամ ընկերության տնօրենի հավաստումն ընկերության մասնակիցների համաձայնության մասին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ նման գործարքը հնարավոր է միայն ընկերության մասնակիցների համաձայնությամբ.

4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

7.  Եթե օտարվող բաժնեմասի նկատմամբ առկա է գործակալությունում գրանցված գրավի իրավունք կամ օտարման իրավունքը սահմանափակող գրանցված այլ գույքային իրավունք, ապա ներկայացվում է նաեւ գրավառուի գրավոր համաձայնությունը գործարքն իրականացնելու վերաբերյալ:

8.   Եթե բաժնեմասի փոխանցման արդյունքում Ընկերության մասնակից է դառնում օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ապա սույն հոդվածի 2-ից 7-րդ մասերում նախատեսված փաստաթղթերից բացի ներկայացվում է՝ վավերացված եւ հայերեն թարգմանված, նաեւ ֆիզիկական անձի անձնագրի պատճենը՝ ֆիզիկական անձի դեպքում, կամ քաղվածք տվյալ երկրի առեւտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ՝ իրավաբանական անձի դեպքում:

Հդված 41.  Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրառման համար անհրաժեշտ փաստաթղթերը

1.  Բաժնեմասի (դրա մասի) գրավի դեպքում գործակալություն է ներկայացվում՝

1) բաժնեմասի սեփականատիրոջ դիմումը.

2) գրավի պայմանագիրը.

3)  պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

4) գրավառուի մասին տեղեկություններ. ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության, հաշվառման վայրը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը, իրավաբանական անձի համար՝ լրիվ ֆիրմային անվանումը, գրանցման համարը, Հայաստանի Հանրապետության համար՝ բաժնեմասի կառավարման լիազորություն ունեցող պետական կամ տարածքային կառավարման լիազորված մարմնի անվանումը,

2.   բաժնեմասի (դրա մասի) հաջորդող գրավի դեպքում գործակալություն է ներկայացվում`

1) գրավառուի գրավոր համաձայնությունը,

2)  բաժնեմասի (դրա մասի) գրավի պայմանագիրը,

3) բաժնեմասի սեփականատիրոջ դիմումը,

4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

5)  գրավառուի մասին տեղեկություններ. ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության, հաշվառման վայրը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձիու՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը, իրավաբանական անձի համար՝ լրիվ ֆիրմային անվանումը, գրանցման համարը, Հայաստանի Հանրապետության համար՝ բաժնեմասի կառավարման լիազորություն ունեցող պետական կամ տարածքային կառավարման լիազորված մարմնի անվանումը,

3. բաժնեմասի կամ դրա մասի գրավի դադարման դեպքում գործակալություն է ներկայացվում՝

1) գրավատուի դիմումը.

2) գրավառուի գրավոր հավաստումը գրավի դադարման մասին:

Հոդված 42.   Փոփոխությունների պետական գրանցման կարգը եւ ժամկետները:

1.  Սույն օրենքի հոդված  39-ից հոդված 41-ում նախատեսված փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհարժեշտ տեղեկատվությունը եւ համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը գործակալության պաշտոնական կայքի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:

2.  Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունը պետք է կատարի համապատասխան փոփոխության պետական գրանցումը:

3.  Առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել փոփոխությունների պետական գրանցման այլ ժամկետներ:

4.  Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդված 17 9-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա մերժման հիմքեր չհայտնաբերելու դեպքում փոփոխությունների պետական գրանցումն իրականացվում է անմիջապես:

5.  Գործակալությունում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին, բացառությամբ առեւտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության դրույթների: Առեւտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) համապատասխանությունն օրենքի պահանջներին չի ստուգվում: Առեւտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) ամբողջականությունն ու սույն հոդված 26-ով սահմանված տեղեկությունների, ինչպես նաեւ իրավահաջորդության մասին դրույթների լիարժեքությունը:

6. Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրելուց հետո փոփոխությունների պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով փոփոխությունների մասին գրառում է կատարվում պետական միասնական գրանցամատյանում:

7.  Փոփոխությունները համարվում են կատարված դրանք գրանցամատյանում գրառելու պահից: Գրանցամատյանում փոփոխությունների գրառումը հավաստվում է գրանցամատյանի համապատասխան քաղվածքով, ինչը ուղարկվում է անձի տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու դեպքում: Անձի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի հոդված 9-ի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու,անձին կարող է տրվել քաղվածքի արտատպում (պատճեն), իսկ պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ,: Սույն կետով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերվող, միասնական պետական գրանցամատյանում գրառված բոլոր տեղեկատվությունը՝ ներառյալ բոլոր փոփոխությունների նկարագրությունը եւ դրանց իրականացման ամսաթիվը, ինչպես նաեւ քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:

8.  Իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվում է այդ փոփոխության պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում՝ իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման տարին, ամիսը, օրը եւ համապատասխան փոփոխության բնույթը, ինչը հավաստվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ կամ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

Հոդված  43.    Իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերը եւ կարգը

1.  Իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերն են.

1) իրավաբանական անձի փոփոխությունների` oրենքով կամ կանոնադրությամբ սահմանված կարգի խախտումը.

2) սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, սակայն առեւտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության դրույթները օրենքին համապատասխանելու տեսանկյունից չեն ստուգվում.

3)  առկա է իրավաբանական անձի փոփոխության գրանցումը արգելող կամ սահմանափակող` դատարանի համապատասխան որոշում կամ վճիռ:

2.  Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից սույն օրենքի հոդված 42-ով նախատեսված ժամկետներում փոփոխությունների գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմքի (հիմքերի) պարտադիր նշումով:

3. Փոփոխությունների պետական գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, ինչպես նաեւ վճարված պետական տուրքը եւ սույն օրենքով նախատեսված այլ վճարները հետ չեն վերադարձվում:

4. Փոփոխությունների պետական գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված եւ հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմին, որի պահանջը խախտվել է:

5.     Փոփոխությունների գրանցման մերժումը ստորագրվում է գործակալության աշխատակցի կողմից էլեկտրոնային ստորագրության միջոցով, եւ մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

6.  Մերժման մասին որոշումը համարվում է ընդունված, այն էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ համացանցում հասանելի լինելու պահից, կամ որոշման թղթային տարբերակը դիմողին հանձնելու կամ դիմողին ուղարկելու նպատակով փոստին հանձնելու պահից:

7.  Եթե դիմումը ներկայացնելուց հետո փոփոխությունների պետական գրանցումը սահմանված ժամկետներում չի մերժվում, ապա գրանցումը համարվում է կատարված եւ ոչ ուշ, քան համապատասխան գրանցման համար նախատեսված ժամկետի լրանալուց հետո մեկ օրվա ընթացքում, դիմողին տրվում է գրանցումը հաստատող քաղվածք՝ պետական միասնական գրանցամատյանից:

Գլուխ X
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված  44.  Վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը

1.   Միաձուլման դեպքում`

1) միաձուլվող իրավաբանական անձը ներկայացնում է`

ա.  դիմում, որում պետք է պարունակվի տեղեկություններ միաձուլվող իրավաբանական անձի մասին՝ պետական գրանցման համարը եւ անվանումը.

բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

2) միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`

ա.  իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը.

բ.   իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ oրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի եւ քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը.

գ.   ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից հաստատված էլեկտրոնային փաստաթղթի ձեւով կանոնադրությունը, կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա.

դ.   միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները:

դ.   պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

ե.   փոխանցման ակտերը.

զ.   միաձուլման պայմանագիրը.

է.    առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:

2.  Միացման դեպքում`

1)  միացող իրավաբանական անձը (անձինք) ներկայացնում է`

ա.  դիմում, որում պետք է պարունակվի տեղեկություններ միացող իրավաբանական անձի մասին՝ պետական գրանցման համարը եւ անվանումը.

բ.   պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

2)  Միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձը ներկայացնում է`

ա. դիմում, որում պետք է պարունակվի տեղեկություններ միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձի մասին՝ պետական գրանցման համարը եւ անվանումը.

բ.   կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).

գ.   փոխանցման ակտը (ակտերը).

դ.   միացման պայմանագիրը (պայմանագրերը).

ե.   միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը.

զ.   միացող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը.

է.    պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

3. Բաժանման դեպքում`

1) բաժանվող իրավաբանական անձը (անձինք) ներկայացնում է`

ա.  դիմում, որում պետք է պարունակվի տեղեկություններ բաժանվող իրավաբանական անձի մասին՝ պետական գրանցման համարը եւ անվանումը.

բ.   պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

2) բաժանման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`

ա). իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը.

բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի եւ քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը.

գ.   ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից հաստատված էլեկտրոնային փաստաթղթի ձեւով կանոնադրությունը, կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա.

դ.   պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

ե. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը.

զ.   բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը.

է.  առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր.

4.  Առանձնացման դեպքում`

1) առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է`

ա.  դիմում, որում պետք է պարունակվի տեղեկություններ առանձնացող իրավաբանական անձի մասին՝ պետական գրանցման համարը եւ անվանումը.

բ.   առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը.

գ.   բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը.

դ.   առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).

ե.   պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

2) առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`

ա.  իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը.

բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ oրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի եւ քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը.

գ.   ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից հաստատված էլեկտրոնային փաստաթղթի ձեւով կանոնադրությունը, կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա.

դ.   պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

ե.   առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ oրենքներով կամ այլ oրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր.

զ.   առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը.

է.  բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը.

5.  Վերակազմավորման դեպքում`

1) վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է`

ա.  դիմում, որում պետք է պարունակվի տեղեկություններ վերակազմավորվող իրավաբանական անձի մասին՝ պետական գրանցման համարը եւ անվանումը.

բ.   պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

2) վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`

ա.  իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը.

բ.   իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի եւ քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը.

գ.  ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից հաստատված էլեկտրոնային փաստաթղթի ձեւով կանոնադրությունը, կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա.

դ.  պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

ե.  առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր.

զ. վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը.

է.  փոխանցման ակտը.

6.     Վերակազմակերպվող առեւտրային կազմակերպությունները ներկայացնում են մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր), ինչպես նաեւ սույն օրենքի հոդված 66-րդ հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածում ամրագրված տեղեկություններ.

7.    Վերակազմակերպմանը մասնակցող բոլոր իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաեւ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին` oրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:

8.   Իրավաբանական անձանց միացման կամ միաձուլման պետական գրանցման դիմումին կից ներկայացվում է նաեւ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ տվյալ միացումը կամ միաձուլումը չի հակասում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

Հոդված  45.   Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կարգը

1. Սույն օրենքի հոդված  44-ում նախատեսված փաստաթղթերը դիմողը(ները) ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհարժեշտ տեղեկատվությունը եւ համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը գործակալության պաշտոնական կայքի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:

2. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չեն պետական գրանցումը մերժելու հիմքեր, գործակալությունը՝ սույն հոդվածով սահմանված կարգով պետք է կատարի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումը (գրանցումները):

3.  Առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել վերակազմակերպումների պետական գրանցման այլ ժամկետներ:

4.  Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների այն բոլոր դեպքերում, երբ`

1)  ստեղծվում է նոր իրավաբանական անձ, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում միասնական պետական գրանցամատյանում իրավահաջորդության մասին կատարվում է գրառում.

2) իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվում են փոփոխություններ, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի հոդված 42-ով սահմանված կարգով: Այդ դեպքում, ըստ անհրաժեշտության, միասնական պետական գրանցամատյանում կատարվում է նշում` իրավահաջորդության մասին.

3)  իրավաբանական անձի գործունեությունը դադարում է, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի հոդված 51-ի 6-րդ մասով սահմանված կարգով:

5.  Վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի հոդված 35-ով սահմանված կարգով: Այդ դեպքում միասնական պետական գրանցամատյանում կատարվում է իրավահաջորդության մասին գրառում:

6.  Իրավաբանական անձի վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում գործակալությունը պետական գրանցամատյանում կատարում է գրառում` գործունեության դադարման մասին:

7.  Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կատարելուց հետո գործակալության ղեկավարը կատարում է նշում ներկայացված փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի վրա: Փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի վրա նշում կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

8.  Վերակազմակերպումը համարվում է կատարված գրանցամատյանում՝ վերակազմակերպման արդյունքում ստեղծվող եւ գործունեությունը դադարող կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան գրառումները կատարելու պահից: Գրանցամատյանում վերակազմակերպման գրանցումը հավաստվում է գրանցամատյանի համապատասխան քաղվածքով, ինչը ուղարկվում է անձի տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով, կամ էլեկտրոնային կրիչով տրամադրվում է անձին: Անձի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի հոդված 9-ի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու,անձին կարող է տրվել քաղվածքի արտատպում (պատճեն), իսկ պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ: Սույն կետով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերվող, միասնական պետական գրանցամատյանում գրառված բոլոր տեղեկատվությունը՝ ներառյալ իրավահաջորդության մասին տեղեկությունները, ինչպես նաեւ քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:

Հոդված  46.   Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված գրանցման մերժման հիմքերը եւ կարգը

1.     Իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման մերժման հիմքերն են.

1) ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն.

2)  խախտված է իրավաբանական անձանց վերակազմակերպման օրենքով սահմանված կարգը.

3) վերակազմակերպման համար ներկայացված կանոնադրությունում, պայմանագրում, փոխանցման ակտում կամ բաժանիչ հաշվեկշռում բացակայում են վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների իրավահաջորդության մասին, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դրույթներ.

4)  սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, սակայն առեւտրայաին իրավաբանական անձի կանոնադրության դրույթների համապատասխանությունը օրենքին չի կատարվում.

2.     Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից սույն օրենքի հոդված 45-ով նախատեսված ժամկետներում վերակազմակերպման գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմքի (հիմքերի) պարտադիր նշումով: Եթե սույն օրենքով, առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով սահմանված են վերակազմակերպման պետական գրանցման այլ ժամկետներ, ապա մերժումը կարող է կատարվել այդ ժամկետում:

3.  Վերակազմակերպման պետական գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, ինչպես նաեւ վճարված պետական տուրքը եւ սույն օրենքով նախատեսված այլ վճարները հետ չեն վերադարձվում:

4.  Վերակազմակերպման պետական գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված եւ հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմին, որի պահանջը խախտվել է:

5.  Վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման մերժումը ստորագրվում է Գործակալության աշխատակցի կողմից էլեկտրոնային ստորագրության միջոցով, եւ մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Անձի պահանջով Գործակալության ցանկացած գրասենյակում մեկ անգամ կարող է տրամադրվել մերժման արտատպված պատճենը, ինչի իսկությունը հավաստվում է համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

6.   Մերժման մասին որոշումը համարվում է ընդունված, այն էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ համացանցում հասանելի լինելու պահից, կամ որոշման թղթային տարբերակը դիմողին հանձնելու կամ դիմողին ուղարկելու նպատակով փոստին հանձնելու պահից:

7.  Եթե դիմումը (դիմումները) ներկայացնելուց հետո փոփոխությունների պետական գրանցումը սահմանված ժամկետում չի մերժվում, ապա գրանցումը համարվում է կատարված եւ ոչ ուշ, քան համապատասխան գրանցման համար նախատեսված ժամկետի լրանալուց հետո մեկ օրվա ընթացքում, դիմողին տրվում է գրանցումը հաստատող պետական միասնական գրանցամատյանից քաղվածք(ներ):

ԳԼՈՒԽ XI
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 Հոդված  47.    Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին գրառում կատարելը

1.     Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին Գործակալության կողմից գրառում կատարելու համար իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը, կամ նրանց լիազորված անձը գործակալություն են ներկայացնում`

1)  դիմում.

2)  իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշում.

3)  Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հայտարարություն տեղակայելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես դրանք սահմանված են «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

4)  եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձը, ներկայացվում է նաեւ նրա լիազորությունները հավաստող փաստաթուղթ:

2.  Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրառում կատարելու մերժման հիմքեր չհայտնաբերելու դեպքում, գործակալությունը «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համաձայն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում տեղադրում է հայտարարություն տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին եւ պետական միասնական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ՝ տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:

3.  Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գրառումը կատարելը հավաստվում է դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի միջոցով: Նշված հավաստումը հասանելի է դառնում նաեւ համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

4.  Անձի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի հոդված 9-ի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթի արտատպում (պատճեն), որի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված Գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

Հոդված  48.    Այլ մարմնի կողմից նախկինում գրանցված իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին գրառում կատարելը

1.    Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի լուծարման դեպքում լուծարման գործընթացում գտնվելու մասին Գործակալության կողմից գրառում կատարելու համար իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը կամ նրանց լիազորված անձը գործակալություն են ներկայացնում՝

1)  գրանցող մարմնի կողմից տրված գրանցման վկայականը (պետական գրանցման մասին որոշումը կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթուղթ).

2)   իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերը.

3) սույն օրենքի 47-րդ հոդված 47 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը:

2.  Եթե այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձը օրենքի համաձայն ենթակա է լուծարման, ապա կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասի 1)-ին եւ 2)-րդ կետերում նշված փաստաթղթերից որեւէ մեկը:

3.  Դիմումի հիման վրա, լուծարման գործընթացում գտնվելու մասին գրառումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում, գործակալությունը, երկու աշխատանքային օրվա ընթացքում, անձին շնորհում է գրանցման համար, պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ` տվյալ իրավաբանական անձի, ինչպես նաեւ նրա լուծարման գործընթացում գտնվելու մասին:

4.   Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գրառումը կատարելը հավաստվում է դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի միջոցով: Նշված տեղեկանքը հասանելի է դառնում նաեւ համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

5.  Անձի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի հոդված 9-ի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթի արտատպում (պատճեն), որի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված Գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

Հոդված  49.   Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը մերժելը

Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը գործակալությունը մերժում է, եթե`

1)  խախտվել է լուծարման՝ օրենքով եւ կանոնադրությամբ սահմանված կարգը.

2  ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքի պահանջներին:

2.     Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցման մերժման հիմքեր հայտնաբերելու դեպքում, անձի դիմումն ընդունելու օրվանից երկօրյա ժամկետում լուծարման համար դիմած անձն՝ իր էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի միջոցով տեղեկացվում է առկա թերությունների մասին եւ այդ անձին  հնարավորություն է տրվում մեկօրյա ժամկետում շտկել թերությունները կամ տրամադրել հավելյալ տեղեկատվություն կամ փաստաթղթեր, որից հետո իրականացվում է պետական գրանցումը:

3. Եթե անձը հրաժարվում է շտկել սխալ տեղեկատվությունը կամ հավելյալ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կամ փաստաթղթեր, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում անձի դիմումը գրավոր մերժվում է` մերժման հիմքի (հիմքերի) պարտադիր նշումով:

4.  Գրանցման մերժման մասին որոշումը հաստատվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ եւ ուղարկվում է անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով: Մերժման մասին որոշումը հասանելի է դառնում նաեւ համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

Հոդված  50.   Իրավաբանական անձի լուծարման համար ներկայացվող փաստաթղթերը:

1.     Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են`

1) դիմում.

2) իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.

3)  լուծարման հաշվեկշիռը.

4) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին:

2. Սնանկության հետեւանքով լուծարված իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը ու սույն հոդվածի 1-ին մասի 1)-ին եւ 4)-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:

3. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարումն իրականացվում է վճռում նշված մարմնի, իսկ նման նշման բացակայության դեպքում` իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի կողմից, որոնք լուծարումը գրանցելու համար գործակալություն են ներկայացնում դատարանի վճիռը եւ սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը:

Հոդված   51.   Իրավաբանական անձի լուծարման գրանցումը

1.     Լուծարվող իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը, լուծարման գործընթացն ավարտելուց հետո սույն օրենքի հոդված 50-ում նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն՝ լուծարման պետական գրանցում կատարելու համար:

2.  Գործակալությունը՝ մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկում ներառված իրավաբանական անձի կողմից լուծարման մասին դիմում ստանալուց հետո եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Հանձնաժողովին` Հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է այն ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը ապահովող համակարգի միջոցով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես Հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:

3.  Գործակալությունը՝ լուծարման գրանցում կատարելու մասին դիմում ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում հարկային մարմին՝ պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը ապահովող համակարգի միջոցով: Հարկային մարմինները պատասխանում են հարցմանն այն ուղարկելու օրվանից 20 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային մարմինների կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայության եւ դրանց հստակ չափի) ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում:

4.  Եթե լուծարման համար դիմած անձը փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնում է նաեւ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք՝ պետական բյուջեի հանդեպ հարկերի եւ սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների բացակայության մասին՝ տրված լուծարման բալանսը հաստատելու օրվա կամ ավելի ուշ օրվա դրությամբ, ապա սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցումը հարկային մարմին չի ուղարկում:

5.  Գործակալությունում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին:

6.  Ներկայացված փաստաթղթերի ստուգումից եւ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասով նախատեսված հավաստումները ստանալուց հետո, լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում, իրավաբանական անձի լուծարումը համարվում է գրանցված, եւ 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունում լուծարման մասին տեղեկությունները գրառվում են պետական միասնական գրանցամատյանում:

7.  Իրավաբանական անձի լուծարման մասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Անձի պահանջով Գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակում սույն օրենքով նախատեսված կարգով կարող է տրամադրվել լուծարման մասին տեղեկանքի արտատպված պատճենը, ինչի իսկությունը հավաստվում է համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

8.  Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:

Հոդված  52.  Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժման հիմքերը

Իրավաբանական անձի լուծարման գրանցումը մերժելու հիմքերն են.

1)  իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված կարգի խախտումը.

2)  սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.

3) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին

4)  սույն օրենքի հոդված 51-ի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հարցումներին իրավաբանական անձի նկատմամբ Հանձնաժողովի կողմից հարուցված եւ չավարտված վարչական վարույթի մասին կամ իրավաբանական անձի՝ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայության մասին կամ պետական բյուջեի նկատմամբ հարկերի, տուրքերի կամ սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների առկայության, դրանց չափի եւ ծագման հիմքերի մասին հստակ պատասխան ստանալը:

Հոդված  53.  Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժումը

1.   Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժման հիմքերի առկայության դեպքում, գործակալությունն ընդունում է որոշում իրավաբանական անձի լուծարումը մերժելու մասին պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ հարկային մարմիններինց ստացված պատասխանից 1 օրյա ժամկետում:

2.  Մերժման մասին որոշումը պետք է պարունակի մերժման համար հիմք հանդիսացած կոնկրետ իրավական նորմերի եւ բոլոր փաստական հանգամանքների մասին տեղեկություններ:

3.  Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժումը ստորագրվում է Գործակալության աշխատակցի կողմից էլեկտրոնային ստորագրության միջոցով, եւ մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

4. Մերժման մասին որոշումը համարվում է ընդունված, այն էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից:

5. Եթե լուծարման գրանցման համար հիմք է հանդիսանում Հանձնաժողովի կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանքը, եւ անձը համաձայն չի նշված տեղեկանքում պարունակվող տեղեկատվության հետ, ապա նա իրավասու է բողոքարկել տեղեկանքում պարունակվող տեղեկությունների իսկությունը տեղեկանք տրամադրող մարմնում, կամ նրա վերադասի մոտ կամ դատական կարգով: Տվյալ դեպքում տեղեկանք ներկայացնող մարմինը հանդես է գալիս որպես միակ պատասխանող:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված բողոքը վարչական կամ դատական կարգով բավարարվելու դեպքում գործակալությունն անմիջապես իրականացնում է իրավաբանական անձի լուծարման պետական գրանցումը:

7.  Եթե գրանցման համար մերժման հիմք է հանդիսացել հարկային մարմնի կողմից տրված պարտավորությունների առկայության մասին տեղեկանքը, եւ անձը ընդունում է տեղեկանքում նշված պարտավորությունների առկայությունը, ապա նա իրավունք ունի մերժումը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում վճարել հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքում նշված գումարը եւ անդորրագիրը մնացած անհրաժեշտ փաստաթղթերի հետ կրկին ներկայացնել գործակալություն: Այս դեպքում լուծարման մասին գրանցումը կատարվում է անմիջապես, ընդ որում լուծարման գրանցման հավաստումը կատարվում է սույն օրենքի հոդված 51-ով նախատեսված կարգով:

ԳԼՈՒԽ XII
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ

Հոդված  54.  Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման եւ հիմնարկի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը

1.  Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների պետական հաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`

1)  դիմում, որում պետք է պարունակվի`

ա.  տեղեկություններ հիմնադիր իրավաբանական անձի մասին՝ պետական գրանցման համարը եւ անվանումը. (ստորագրված հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ. առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցները՝ հեռախոսհամար, ֆաքս, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում).

գ. եթե իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների պետական հաշվառման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաեւ քաղվածք` տվյալ երկրի առեւտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ եւ նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված եւ հայերեն թարգմանված.

դ. եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի ներկայացվում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված եւ հայերեն թարգմանված:

2)  իրավասու մարմնի որոշումն (որոշումներն) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաեւ առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին.

3)  առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից.

4)  պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

2. Պետական, համայնքային հիմնարկների պետական հաշվառման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետում նշված փաստաթողթերը կարող են չպարունակել հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը :

Հոդված  55.  Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի փոփոխությունների հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը

1.   Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունում կատարված փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաեւ նոր խմբագրությամբ կանոնադրությունը կամ սույն օրենքի հոդված 26-ի 7-րդ մասում նշված տեղեկությունների փոփոխությունների (այսուհետեւ` փոփոխություններ) հաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել`

1) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

2) կատարված փոփոխությունների մասին իրավասու մարմնի որոշումը.

3) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).

4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

Հոդված 56.    Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը

1.   Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների միաձուլման դեպքում՝

1) միաձուլվող առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`

ա). դիմում (uտորագրված` առանձնացված uտորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

2) միաձուլման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝

ա). սույն օրենքի հոդված 54-ում նշված փաստաթղթերը.

բ.   միաձուլվող առանձնացված uտորաբաժանումների կամ հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները.

2.  Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների միացման դեպքում`

1)  միացող առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`

ա.  դիմում (uտորագրված` առանձնացված uտորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ.   իրավասու մարմնի (մարմինների) որոշումները.

գ.   պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

2) միացման արդյունքում ընդլայնված առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝

ա.  սույն օրենքի հոդված 55-ում նշված փաստաթղթերը.

բ.   միացող առանձնացված uտորաբաժանումների կամ հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները.

3.  Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների բաժանման դեպքում`

1) բաժանվող առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`

ա. դիմում (uտորագրված` առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ.   պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

2) բաժանման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում է՝

ա.  սույն օրենքի հոդված 54-ում նշված փաստաթղթերը.

բ.   բաժանվող առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի իրավասու մարմնի (մարմինների) որոշումները.

4. Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների առանձնացման դեպքում`

1) առանձնացման միջոցով վերակազմակերպվող առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է.

ա. դիմում (uտորագրված` առանձնացված uտորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ. սույն օրենքի հոդված 55-ում նշված փաստաթղթերը.

գ.   վերակազմակերպման մասին իրավասու մարմնի (մարմինների) որոշումները.

2) առանձնացման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝

ա)  սույն օրենքի հոդված 54-ում նշված փաստաթղթերը.

բ)   առանձնացման միջոցով վերակազմակերպվող առանձնացված uտորաբաժանման կամ հիմնարկի իրավասու մարմնի (մարմինների) որոշումները.

5.   Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի վերակազմավորման դեպքում`

1) վերակազմավորվող առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`

ա.  դիմում (uտորագրված` առանձնացված uտորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

2) վերակազմավորման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝

ա.  սույն օրենքի հոդված 54-ում նշված փաստաթղթերը.

բ.   վերակազմավորվող առանձնացված uտորաբաժանման կամ հիմնարկի իրավասու մարմնի (մարմինների) որոշումները:

Հոդված  57.   Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման, փոփոխությունների գրառման, հաշվառումից հանելու կարգը եւ ժամկետները

1.  Գործակալությունը ստուգում է ներկայացված փաստաթղթերի լիարժեքությունը եւ համապատասխանությունն օրենքների պահանջներին: Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման դեպքում չի ստուգվում կանոնադրության համապատասխանությունն օրենքների պահանջներին:

2. Ներկայացված փաստաթղթերը ստանալուց հետո, առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունում դրանք ուսումնասիրվում են եւ պետական հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը) մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում, տեղեկատվական համակարգը նրան շնորհում է հաշվառման համար եւ անհրաժեշտ տեղեկությունները տեղեկատվական համակարգի միջոցով գրառվում են պետական միասնական գրանցամատյանում:

3.  Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքիհոդված17-ի 9-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա փոփոխությունների պետական գրանցումն իրականացվում է անմիջապես:

4.  Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառված է համարվում, իսկ փոփոխությունները կատարված՝ միասնական պետական գրանցամատյանում համապատասխան գրառում(ներ)ը կատարելու պահից:

5.  Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների գրառումը) հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, ինչն ուղարկվում է անձի տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում նաեւ համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

6.  Անձի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճարը վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի հոդված 9-ի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպում (պատճեն): Այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված Գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

7.  Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման դեպքում կանոնադրության վրա պետական հաշվառման մասին որեւէ նշում չի կատարվում, իսկ պետական հաշվառման նպատակով ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:

Հոդված  58.  Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումից հանելու (գործունեության դադարման) համար անհրաժեշտ փաստաթղթերը

Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

1) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

2) գործունեության դադարման մասին իրավասու մարմնի որոշումը.

Հոդված 59. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման (փոփոխությունների գրառման, հաշվառումից հանելու) մերժման հիմքերն ու ժամկետները:

1.  Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների գրառումը) մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին.

2.  Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը) մերժվում է գրավոր` մերժման հիմքի (հիմքերի) պարտադիր նշումով, համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթը դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով: Հաշվառման մերժման մասին որոշումը նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

3.  Հաշվառման մասին որոշումը համարվում է ընդունված դա դիմողի էլեկտրոնային փոստին ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից:

4.  Պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժվելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն վերադարձվում:

5.  Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:

6.   Պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժելը, ինչպես նաեւ դրա կատարումից խուսափելը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատական կարգով:

Հոդված 60.    Օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների պետական հաշվառման եւ հաշվառումից հանելու առանձնահատկությունները

1.  Օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման հաշվառման դեպքում դիմողը, ի հավելումն հոդված 54-ի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի ներկայացնում է նաեւ՝

1) հիմնադրի կանոնադրության եւ (կամ) հիմնադիր այլ փաստաթղթի պատճենը՝ հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված, եւ հայերեն թարգմանված.

2) քաղվածք գրանցման երկրի առեւտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ՝ հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված եւ հայերեն թարգմանված:

2.  Եթե հիմնադիր օտարերկրյա իրավաբանական անձը չունի հիմնադիր փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում դրույթներ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու լիազորություններ ունեցող մարմինների մասին, ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի փոխարեն ներկայացվում են իրավասու մարմնի (կամ օտարերկրյա իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի) կողմից տրված տեղեկանքները` հիմնադիր փաստաթղթերի ցանկի եւ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու վերաբերյալ որոշում ընդունած մարմնի` նման լիազորություններ ունենալու մասին:

3.  Օտարերկրյա իրավաբանական անձի հաշվառման ժամանակ տեղեկատվական համակարգը հաշվառվող առանձնացված ստորաբաժանմանը կամ հիմնարկին շնորհում է նաեւ հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համար («Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով), սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը («Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով):

4. Օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի ներկայացնում է նաեւ`

1) հիմնադրի կողմից տրված տեղեկանք, որով հավաստվում է պարտատերերի` առաջացած պարտավորությունների բավարարումը կամ նման պարտավորությունների բացակայությունը.

2)  Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հայտարարություն տեղակայելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես դրանք սահմանված են «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

5.  Օտարերկրյա իրավաբանական անձի հաշվառումից հանումը կատարվում է սույն օրենքի հոդված 51-ով նախատեսված կարգով, սույն գլխով նախատեսված փաստաթղթերի հիման վրա:

ԳԼՈՒԽ XIII
ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 61.  Պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկությունների տրամադրումը

1.   Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններ եւ գրանցված իրավաբանական անձանց կանոնադրությունները հասանելի են տեղեկատվական համակարգի միջոցով՝ Գործակալության պաշտոնական կայքից, օրենքով նախատեսված դեպքում պետական տուրքը վճարելու պայմանով:

2.  Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները (իրավաբանական անձի անվանումը եւ կազմակերպաիրավական ձեւը, պետական գրանցման տարին, ամիսը, օրը, իրավաբանական անձի գրանցման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները, իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելը) տրամադրվում են առանց պետական տուրք վճարելու:

3.  Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները տրամադրվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը կատարելուց հետո, իսկ սույն օրենքի հոդված 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու:

4.  Գործակալության կայքից, տեղեկատվական համակարգի միջոցով, յուրաքանչյուր անձ կարող է իրականացնել իրավաբանական անձանց մասին տեղեկությունների փնտրում՝ մուտքագրելով իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի հիմնադրի կամ մասնակցի անունը եւ ազգանունը, սոցիալական քարտի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գրանցման համարը:

5.   Անձի պահանջով, մասնակի տեղեկությունները կամ ամբողջական տեղեկությունները՝ էլեկտրոնային փաստաթղթի ձեւով կամ թղթային կրիչի վրա Գործակալության աշխատակցի կողմից հաստատված պատճենի ձեւով կարող են տրամադրվել նաեւ Գործակալության սպասարկման գրասենյակներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի հոդված 9-ի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու: Այդ դեպքում անձը ներկայացնում է տեղեկություններ ընկերության մասին (անվանումը կամ գրանցման համարը) եւ վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաեւ ստորագրում է Գործակալության կողմից կազմվող դիմումը:

6.   Ամբողջական կամ մասնակի տեղեկությունները տրամադրվում են Գործակալության կողմից՝ դիմումը ստանալուց հետո անմիջապես:

7.Գործակալությունը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին  տրամադրում է տեղեկություններ` իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաեւ իրավաբանական անձանց առանձնացված uտորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման մաuին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան: Կոմիտեն Գործակալությանը տրամադրում է տեղեկություններ հարկ վճարողների հաշվառման համարների մասին` «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Հոդված 62.  Միասնական պետական գրանցամատյանից տրվող՝ իրավաբանական անձի ամբողջական տեղեկություններ պարունակող քաղվածքը:

1.  Հայաստանի Հանրապետության տարածքում տրվում են պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող, ինչպես նաեւ տեղեկատվություն տրամադրող իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող միասնական ձեւի քաղվածքներ:

2.  Իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող՝ միասնական պետական գրանցամատյանի քաղվածքների ձեւերը սահմանում է արդարադատության նախարարը:

3.  Իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող՝ միասնական պետական գրանցամատյանից քաղվածքը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները`

1)  իրավաբանական անձի անվանումը.

2) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

3)  պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

4)  իրավաբանական անձի կոդը.

5)  իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը.

6)  իրավաբանական անձի սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը (ապահովադրի ծածկագիր).

7)  տեղեկություններ՝ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու, կամ լուծարման մասին գրառման վերաբերյալ, ներառյալ գրառումները կատարելու տարին, ամիսը, օրը.

8) գտնվելու վայրը.

9)  գործունեության ժամկետը (անժամկետ, իսկ որոշակի ժամկետի դեպքում` նշելով դրա ավարտի տարին, ամիսը եւ ամսաթիվը).

10)  իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ, գործերը վարող եւ այլն) կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձի (այսուհետ` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար) անունը, ազգանունը). .

11)  իրավաբանական անձի իրավանախորդի անվանումը եւ գրանցման համարը.

12)  իրավաբանական անձի մասնակիցների մասին տեղեկություններ (անուն, ազգանուն` ֆիզիկական անձանց համար, անվանում, պետական գրանցման համար եւ ՀՎՀՀ՝ իրավաբանական անձանց համար, մասնակից դառնալու տարին, ամիսը, օրը, բաժնեմասի (մասնակցության) չափը, բաժնեմասի փոփոխությունների տարին, ամիսը, օրը, մասնակցության դադարման ամիսը, տարին, օրը).

13)  իրավաբանական անձի գրանցումից մինչեւ քաղվածքի տրման պահը կատարված փոփոխությունների ընդհանուր նկարագրությունը՝ կոդերի նշումով, եւ փոփոխությունների տարին, ամիսը, օրը.

14)  քաղվածքի տրամադրման տարին, ամիսը, օրը:

15)  սույն օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:

Հոդված  63.  Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հավաստող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքը:

1.   Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը հաստատող գրանցամատյանից վերցված համապատասխան քաղվածքի ձեւը հաստատում է արդարադատության նախարարը:

2.  Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը հաստատող գրանցամատյանից վերցված համապատասխան քաղվածքը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները`

1) անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.

2) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.

3)  անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.

4)  պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.

5) հաշվառման եւ (կամ) բնակության վայրը.

6) քաղվածքը տրամադրելու տարին, ամիսը, օրը:

Հոդված  64.  Գործակալությունում պահվող այլ տեղեկություններին ծանոթանալու կարգը:

1.  Գործակալությունում պահպանվող փաստաթղթերը, ներառյալ Գրանցումների կատարման համար հիմք ծառայած փաստաթղթերը ազատ են ծանոթանալու եւ պատճենահանելու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի հոդված 9-ի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու:

2.   Համապատասխան փաստաթղթերին ծանոթանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նշելով իրավաբանական անձի անվանումը կամ գրանցման համարը, ինչպես նաեւ համապատասխան վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ:

3.  Դիմումը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային պատճեներն ուղարկվում են դիմումում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին:

Հոդված  65.  Էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով պետական մարմիններին, ինչպես նաեւ համապատասխան պայմանագրի հիման վրա մասնավոր անձանց տրամադրվող տեղեկատվության ստացման առանձնահատկությունները:

1.   Պետական մարմիններին գրանցամատյանում պահվող տեղեկությունները տրամադրվում են առցանց, նախօրոք տրամադրված ծածկանվան եւ գաղտնաբառի միջոցով գործակալության կայք մուտք անելու միջոցով:

2.  Հայաստանի Հանարապետության կառավարությունը սահմանում է այն մասնավոր անձանց խմբերի (ըստ գործունեության տեսակների) ցուցակը, ովքեր իրավունք ունեն արդարադատության նախարարության հետ կնքել պայմանագիր ինքնաշխատ համակարգերի միջոցով ստանալ գրանցամատյանում գրառված տեղեկությունենրը: Տվյալ ցուցակը առնվազն պետք է ներառի բոլոր նոտարներին, բանկերին եւ փաստաբաններին՝ պայմանով, որ վերջինները համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող պահանջներին:

3.       Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված անձինք իրավունք ունեն կնքել համապատասխան պայմանագիրը եւ ամսական համապատասխան վճարը վճարելու պայմանով ինքնաշխատ համակարգի միջոցով, արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով ստանալ, գրանցամատյանում պահվող տեղեկությունները:

Հոդված 66.    Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով հավաքագրված տեղեկատվությունը

1.  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակներից ելնելով՝ 20 միլիոն դրամը գերազանցելու դեպքում առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում եւ այլն) բաժնի (մասնակցության) օտարման (ձեռքբերման) կամ կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի եւ այլն) ձեւավորման կամ փոփոխության դեպքում առեւտրային կազմակերպության` ներդրում կատարող կամ գործարքի կողմ համարվող մասնակիցը գործակալություն է ներկայացնում հետեւյալ տեղեկությունները՝

1)  կանոնադրական կապիտալում ներդրում կատարող մասնակցի, լիազորված անձի, իրական շահառուի տվյալները, ներառյալ՝

ա.   ֆիզիկական անձ կամ անհատ ձռնարկատեր հաշվառված անձ հանդիսացող մասնակցի, լիազորված անձի, իրական շահառուի համար` անունը, ազգանունը, բնակության, հաշվառման վայրը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը եւ տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, եւ անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.

բ. իրավաբանական անձ հանդիսացող մասնակցի, լիազորված անձի, իրական շահառուի համար` անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը.

2)  ներդրման չափը.

3)  ներդրման արդյունքում կանոնադրական կապիտալի չափը.

4)  ներդրումը կատարելու ամսաթիվը.

5) կասկածելի ներդրումների դեպքում՝ կասկածելի համարելու հիմքը, չափանիշը եւ դրանց նկարագրությունը:

2.  Գործակալությունը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

3.   Իրավաբանական անձը պարտավոր է պետական գրանցման, կանոնադրական կապիտալը կամ մասնակիցների կազմը փոփոխելու դեպքում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործակալություն ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության մեկ օրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ իր պահանջի հիման վրա: Իրական շահառուի վերաբերյալ հայտարարության ակնհայտ կեղծ կամ թերի ներկայացման դեպքում գործակալությունն այդ մասին հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

Գլուխ XIV
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 67.  Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը

1.   Գործակալություն ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:

2.  Գործակալության ղեկավարը եւ աշխատակիցները պատասխանատվություն են կրում պետական գրանցումն ու պետական հաշվառումն անհիմն մերժելու, դրանց կատարումից խուսափելու կամ պետական գրանցումն ու պետական հաշվառումն անհիմն կամ անօրինական կատարելու համար` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 68.  Պետական այլ մարմինների տեղեկատվության տրամադրումը Գործակալություն

1.  Սույն օրենքի հոդված 28-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով եւ հոդված 36-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով նախատեսված դեպքերում անձանց վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին տրամադրում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Տեղեկությունների կազմը եւ տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով:»:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1.  Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը իրավաբանական անձանց եւ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց` պետական միասնական գրանցամատյանում կատարված գրանցումները եւ հաշվառումները եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով իրականացված գրանցումներն ու հաշվառումները ունեն նույն իրավաբանական ուժը:

2. Առեւտրային կազմակերպության պետական գրանցման եւ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման վկայականները ուժի մեջ են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:

3.  Ոչ առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման վկայականները ուժի մեջ են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում :

4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված ժամկետներն ավարտվելուց հետո իրավաբանական անձանց եւ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց պետական գրանցման կամ պետական հաշվառման փաստը հավաստվում է պետական միասնական գրանցամատյանում համապատասխան տեղեկատվության առկայությամբ: Պետական միասնական գրանցամատյանը հասանելի է տեղեկատվական համակարգում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը մուտքագրելիս: Պետական միասնական գրանցամատյանում համապատասխան գրառումների առկայությունը հավաստվում է նաեւ Գործակալության կողմից տրամադրվող պետական միասնական գրանցամատյանի համապատասխան քաղվածքներով:

5.  Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված իրավաբանական անձինք փոփոխությունների` սույն օրենքով նախատեսված գրանցման համար դիմելիս պարտավոր են գործակալություն ներկայացնել նաեւ սույն օրենքից բխող, սակայն նախկինում չներկայացված տեղեկատվությունը, որի չներկայացնելը հիմք է իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցումը մերժելու համար:

6. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության իրավաբանական անձինք սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը գործակալությանն են տրամադրում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

7.  Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործակալություն դիմած անձանց պետական գրանցումները կամ պետական հաշվառումներն իրականացվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող ընթացակարգով:

8.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առեւտրի եվ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Բանկերի եվ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության մասին

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ: Հարկ է նշել, որ տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ, որի հետեւանքով էլ առկա է անարդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ: Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման եւ պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունների լիարժեք եւ համապարփակ իրավական կարգավորումը հանդիսանում է առաջնահերթ հիմնախնդիր: Հետեւաբար` վերոգրյալ օրենսդրական փոփոխությունները ուղղված են համապատասխան փոփոխություններ կատարել գործող օրենսդրությունում` նպատակ ունենալով ներդնել համապատասխան ընթացակարգեր եւ ապահովել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործառույթների անխափան իրագործումը, այդ թվում նաեւ «մեկ պատուհան» սկզբունքի հետ զուգահեռ  էլեկտրոնային ռեգիստրի համակարգի վերջնական կիրառումը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի պարզեցման եւ առավել արդյունավետ ընթացակարգերի ներդրման, «մեկ պատուհան» եւ «մեկ կանգառ» սկզբունքների կիրառման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ, ինչն իր հերթին կխթանի նաեւ Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարելավմանը: Սույն նախագիծը, մասնավորապես, կարգավորում է ֆիրմային անվանման հետ կապված հարաբերությունները եւ նպատակ է հետապնդում ֆիրմային անվանման գրանցման ներկայիս ընթացակարգը փոխարինել առավել դյուրին ընթացակարգով: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն նաեւ իրավական կարգավորման ենթարկել վերոնշյալ ոլորտը, ինչը միաժամանակ կհանգեցնի իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների պետական հաշվառման հետ կապված ծառայությունների ավելի արագ մատուցմանը, ծառայությունների արդյունավետության բարձրացմանը եւ տվյալ ոլորտի կատարելագործմանը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաեւ դրանց կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերում կատարվել են փոփոխություններ, որի նպատակն է եղել իրավաբանական անձանց գրանցման եւ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց հաշվառման համար «մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը: Մինչ այժմ գործել են թղթային ռեգիստրեր (որոշակի տվյալներ նաեւ թվայնացվել են), հետո նշված ռեգիստրերը (գրանցամատյանները) կոնսոլիդացվել են վերջնական ռեգիստրում (գրանցամատյանում): Համապատասխան ծրագրային ապահովման եւ բարեփոխումների իրականացման արդյունքում փաստացի սկսվել է էլեկտրոնային գրանցման կիրարկումը: Էլեկտրոնային գրանցման ներդրման որոշ առանձնահատկություններ նախատեսված չեն եղել օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելիս: Ռեգիստրում գրառման ենթակա տվյալները սահմանված են օրենսդրությամբ, որոնք միանշանակ չէ, որ ներառում են բոլոր անհրաժեշտ տվյալները:

2008 թվականի հունիսի 10-ից գործում է «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը կարգավորում է ֆիրմային անվանման գրանցման, օգտագործման, դրա նկատմամբ բացառիկ իրավունքի եւ այդ իրավունքի պաշտպանության հետ կապված հարաբերությունները: Ֆիրմային անվանման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանն է ուղղված նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1167-րդից 1170-րդ հոդվածները: Ֆիրմային անվանմանը մասամբ անդրադառնում է նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Միեւնույն հարաբերությունները մի շարք ակտերում կարգավորելը նվազեցնում է իրավակարգավորման արդյունավետությունը եւ հանգեցնում է ոլորտը կարգավորող օրենսդրության ավելորդ ծանրաբեռնվածությանը եւ կրկնողությունների առկայությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆիրմային անվանման գրանցման հետ կապված հարաբերությունները կազմում են իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի բաղկացուցիչ մաս՝ նպատակահարմար է այդ հարաբերությունների հետ կապված ընթացակարգային հարցերը նույնպես կարգավորել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ նյութական նորմերը ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ գործող օրենսդրությունում, նպատակ ունենալով իրագործել համապատասխան ընթացակարգերի եւ գործառույթների կիրառումը եւ «մեկ պատուհան» սկզբունքի հետ զուգահեռ էլեկտրոնային ռեգիստրի համակարգի վերջնական ներդրումը:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը վարում է  ձեռնարկատիրության զարգացման խթանման քաղաքականություն` ուղղված գործարար միջավայրի բարելավմանը: Այդ նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում նաեւ օրենսդրական բարեփոխումներ` ուղղված գործարարի համար գործունեություն ծավալելու համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգելով իրավական դաշտը` հստակեցնել պետական գրանցման եւ պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանել պետական գրանցման եւ պետական հաշվառման վարչական վարույթների առանձնահատկությունները, պետական գրանցումը եւ պետական հաշվառումն իրականացնող մարմնի իրավասությունը, սահմանել պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկատվության ծավալը եւ տեղեկատվության տրամադրման պայմաններն ու կարգը, որոնց արդյունքում էլ համապատասխան պայմաններ կստեղծվեն այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ չեզոքացնելու, բնակչությանը հարմարավետ եւ արդյունավետ հնարավորություններով ապահովելու համար։

Օրենքի նախագիծը հստակ ամրագրում է այն հիմնական նպատակները եւ սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն իրավաբանական անձանց պետական գրանցում եւ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառում իրականացնելու հիմքում:

Նշված  օրենսդրական փոփոխությունների ընդունմամբ կիրականացվի  «մեկ պատուհան» սկզբունքի հետ զուգահեռ էլեկտրոնային  գրանցման համակարգի վերջնական ներդրումը: Հնարավորություն կընձեռնվի տեղեկատվություն ներկայացնել ոչ միայն թղթային կրիչի վրա, այլ նաեւ էլեկտրոնային ձեւով, ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաեւ էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար կկիրառվեն էլեկտրոնային թվային ստորագրություններ:

 2010 թվականին ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ կատարվեցին մի շարք փոփոխություններ, որոնք դրական նախադրյալներ էին սահմանում գործարարի կողմից գործունեություն սկսելու եւ ծավալելու համար: Դրանց թվում էր «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրումը ձեռնարկատիրական գործունեության գրանցման ընթացքում, որի համաձայն կրճատվում է վարչարարությունը իրավաբանական անձանց կամ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց գրանցման ժամանակ: Պետական գրանցում իրականացնելիս անձը ստանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը եւ հարկ վճարողի հաշվառման համարը մեկ մարմնից: Սակայն, այս գործընթացն ամբողջական լինելու համար նպատակահարմար է նաեւ սահմանել նույն կարգով  իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը ստանալու գործընթացը: Փոփոխությունների նախագիծը նպատակ ունի նաեւ կրճատել վարչարարությունը գործարարությամբ զբաղվելու որոշում կայացրած անձանց համար:

Տարակուսանքներից խուսափելու նպատակով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծում հստակ սահմանվում են վարչական վարույթի առանձնահատկությունները:

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում` հստակեցվել եւ պարզեցվել է նախկինում գոյություն ունեցող տարբեր գրանցամատյանների վարման կարգը, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պարզեցվել է վերջինիս փոփոխման կարգը, անձն հնարավորություն է ունենում օգտվելու  արդարադատության նախարարության կողմից հաստատված պետական հաշվառման եւ պետական գրանցման համար օգտագործվող նմուշային փաստաթղթերի ձեւերից, ինչը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը եւ պետական գրանցման եւ հաշվառման արդյունավետ իրականացմանը, սահմանվում է պետական գրանցման եւ պետական հաշվառման համար դիմող անձանց պարտադիր օգնություն ցուցաբերելու պարտականությունը գործակալության աշխատակիցների կողմից, կնիքի առկայությունը, որպես օրենսդրական պահանջ հանվել է, ինչը միտված է գրանցման ընթացակարգերի պարզեցման եւ ծախսատարության կրճատմանը:

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում` սահմանվում է Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության որեւէ համայնքի առեւտրային կազմակերպության հիմնադիր կամ մասնակից լինելու պարագայում  առեւտրային կազմակերպությունների գրանցամատյանում պարտադիր գրառվող տեղեկությունները, որոնց թվում է պարտադիր պետական բաժնեմասի չափը, պարզեցվում է թղթավարությունը, տվյալների եւ փաստաթղթերի արխիվացման գործընթացը: Անձը կարող է պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ողջամիտ ժամկետներից արագ կատարել, ինչպես նաեւ անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթներ իրականացնել, համապատասխան վճարումներ իրականացնելու դեպքում: Արտաբյուջետային հաշվին կատարվելիք վճարների դիմաց մատուցվող ծառայությունների ցանկը եւ պայմանները, ինչպես նաեւ համապատասխան վճարի չափը սահմանում է Կառավարությունը:

Փոփոխության արդյունքում Քաղաքացիական օրենսգիրքը համապարփակ կկարգավորի ֆիրմային անվանման հասկացության, ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքի, տարածության մեջ եւ ժամանակի ընթացքում դրա գործողության, դրա օգտագործման հետ կապված հարաբերությունները: Ինչի արդյունքում կվերանա «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության անհրաժեշտությունը: Միեւնույն ժամանակ նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ՝ նախատեսելով ֆիրմային անվանման գրանցումը իրավաբանական անձի պետական գրանցման հետ միաժամանակ:

Իրավաբանական անձանց պետական գրանցման հետ միաժամանակ նաեւ ֆիրմային անվանման տրամադրումը եւ ֆիրմային անվանման փորձաքննության փոխարեն համակարգչային եղանակով տվյալների բազայի համեմատության արդյունքում ֆիրմային անվանման գրանցումը էապես կնպաստի իրավաբանական անձանց գրանցման դյուրինացմանը: Հարկ է նշել, որ ֆիրմային անվանման տրամադրումը նպատակն է հետապնդում ապահովել տվյալ անվան ներքո գործունեություն իրականացնող իրավաբանական անձին այլ իրավաբանական անձանցից տարբերակումը: Այսինքն՝ տվյալ իրավաբանական անձին կոնկրետ ֆիրմային անվանմամբ գրանցելը ամենեւին չի նշանակում այդ անվանման օգտագործման բացառիկ իրավունքի գրանցում, դրա որպես ապրանքային նշանի կիրառման հնարավորության ընձեռում: Այս հարաբերությունները արդեն իսկ կարգավորվում են «Ապրանքային նշանների մասին», «Գովազդի մասին» եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքների շրջանակներում: Ինչպես երեւում է վերոգրյալից, ֆիրմային անվանման տրամադրումը առանց փորձաքննության չի հանգեցնի մտավոր սեփականության այլ ինստիտուտների խախտմանը, եւ ընդհակառակը կնպաստի իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի դյուրինացմանը, «մեկ կանգառ» սկզբունքի կիրառման ապահովմանը, ինչը իր հերթին կխթանի նաեւ Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարելավմանը:

Ակնկալվում է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումը  կխթանի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, տվյալ ոլորտի աշխատանքների իրականացման համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ   տվյալ ոլորտի կատարելագործմանը:

Փաթեթում առկա մյուս իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, նշված ակտերը «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ համաձայնեցման անհրաժեշտությամբ: