Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13443-24.02.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ա» ենթակետը, 1.2-րդ, 1.5-րդ, 1.9-րդ, 2.2-րդ, 4-րդ եւ 4.1-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

2) 1.1-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի» բառերով, իսկ «վեցապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով.

3) 1.4-րդ կետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի, ինչպես նաեւ» բառերով.

4) 1.8-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի» բառերով.

5) 2.1-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի» բառերով.

6) 3.1-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի» բառերով, իսկ «50 տոկոսի» բառերը հանել.

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 32.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«32.1 պետական ռեգիստրի կողմից առեւտրային  կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին առանձին որոշման տրամադրման համար   բազային տուրքի տասնապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող եւ ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են նաեւ դատական իշխանության մարմինները, նոտարները, բանկերը եւ այլ կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո: