Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 24-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 3-րդ կետը «հարկ» բառից առաջ լրացնել «պետական գրանցման համարը» բառերով.
2) 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը).»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո: