Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-83-Ն օրենքի 21-րդ հոդվածում`
1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Հավատարմագրման նպատակով հայտատուն չափագիտության ազգային մարմին է ներկայացնում հայտ: Եթե հայտատուն անհատ ձռնարկատեր հաշվառված անձ կամ իրավաբանական անձ է, ապա հայտում նշվում է նաեւ համապատասխան պետական գրանցման կամ հաշվառման համարը:».
2) 8-րդ մասի երրորդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո: