Armenian ARMSCII Armenian
Կ-13439-24.02.2012-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀO-268 oրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «այդ թվում՝ կազմակերպության կնիքի վրա պատկերվող խորհրդանիշը,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի վերջին պարբերությունից հանել   «, այդ թվում՝ կազմակերպության կնիքի վրա պատկերվող խորհրդանիշի,» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: