Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀO-107 oրենքի (այսուհետ` Օրենք) հավելված 2-ի 2-րդ կետում «(բացառությամբ ձեռագիր ստորագրելու ձեւի եւ կնքելու պահանջների)» բառերը փոխարինել «(բացառությամբ ձեռագիր ստորագրելու ձեւի պահանջի)» բառերով, իսկ «իսկ կնիք դնելը պարտադիր լինելու դեպքում` կնիքով ամրագրված» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի հավելված 3-ի 6-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Թերթիկը uտորագրվում է հարկ վճարողի կողմից եւ ամրակցվում ներկայացվող հաշվետվություններին:»:
Հոդված 3. Օրենքի հավելված 3-ի 7-րդ կետի 4-րդ ենթակետից հանել « եւ (կամ) կնիքը» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: