Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-134319-24.02.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-43-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գրավատունը վարում է վարկային պայմանագրերի գրանցամատյան, որը համարակալվում, կարվում եւ ստորագրվում է գործադիր մարմնի ղեկավարի կողմից:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) ի 1-ին մասից հանել «եւ կնքվում է գրավատան կնիքով» բառերը.

2) 5-րդ մասից հանել «, ինչպես նաեւ կնքված է գրավատան կնիքով» բառերը:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «եւ կնքվում գրավատան կնիքով» բառերը.

2) 5-րդ մասից հանել «, ինչպես նաեւ կնքված է գրավատան կնիքով» բառերը:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունից հանել «,եւ այն կնքվում է գրավատան կնիքով» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: