Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1345-24.02.2012-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 78-րդ հոդվածում.

1) 2-րդ մասում «հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձեւով)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը,

2) լրացնել 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«4. Հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում, պատասխանողն` իր պատասխանում, իսկ երրորդ անձն` իր դիմումում կարող է նշել իր էլեկտրոնային հասցեն, որին դատարանի կողմից ուղարկված ծանուցագիրը սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով հանդիսանում է պատշաճ ծանուցում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը: