Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀO-177-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 112-րդ եւ 113-րդ հոդվածների 2-րդ մասերի 1-ին նախադասություններում «կնքված» բառը փոխարինել «փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված» բառերով:
Հոդված 2. Օրենքի 124-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «եւ կնիքներով» բառերը:
Հոդված 3. Օրենքի 137-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «կնիքը, դրոշմակնիքները, » բառերը.
2) 3-րդ մասից հանել «կնիքը, դրոշմակնիքը,» բառերը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: