Armenian ARMSCII Armenian
Կ-134321-24.02.2012-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀO-177-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 112-րդ եւ 113-րդ հոդվածների 2-րդ մասերի «փակ եւ կնքված» բառերը փոխարինել «փակ եւ փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված» բառերով:

Հոդված 2. Օրենքի 124-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «եւ կնիքներով» բառերը:

Հոդված 3. Օրենքի 137-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «կնիքը, դրոշմակնիքները, » բառերը.

2) 3-րդ մասից հանել «կնիքը, դրոշմակնիքը,» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: