Armenian ARMSCII Armenian
Կ-134326-24.02.2012-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀO-134-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետից, 12-րդ եւ 15-րդ հոդվածների 4-րդ մասերից հանել «եւ ցանկության դեպքում նաեւ կնիքով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կնքվում է վաճառողի կնիքով (ըստ ցանկության) կամ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: