Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀO-51-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 88-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «, սահմանված կարգով հանձնում է պարտապանի կնիքը» բառերը.
2) 2-րդ մասի «գ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 102-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությունից հանել «, կնիքը» բառը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: