Armenian ARMSCII Armenian
Կ-134330-24.02.2012-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության  2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀO-51-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 88-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «, սահմանված կարգով հանձնում է պարտապանի կնիքը» բառերը.

2)  2-րդ մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 102-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, կնիքը» բառը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: