Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀO-334 oրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ եւ 13-րդ հոդվածների 4-րդ մասերից եւ 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել « (եթե իրավաբանական անձ է կամ շենքի կառավարման մարմին՝ նաեւ կնիքը (եթե ընկերությունը կնիք ունի)) » բառերը:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Շենքի կառավարման մարմինը կարող է ունենալ ձեւաթղթեր: Համատիրություն ձեւավորած շենքի կառավարման գործառույթներն իրականացվում են համատիրության ձեւաթղթերով:»:
Հոդված 3. Օրենքի 22.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունում «ոստիկանության եւ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կնիքներով կնքված (բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի ցանկությամբ) » բառերը փոխարինել «ոստիկանության կնիքով կնքված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունից հանել «կնիքը (եթե ընկերությունը կնիք ունի)» բառերը, իսկ 2-րդ նախադասությունից հանել «կնիքի,» բառը:
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասից եւ 5-րդ մասի 2-րդ նախադասությունից հանել «կնիքը (եթե ընկերությունը կնիք ունի) » բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: