Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀO-334 oրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ եւ 13-րդ հոդվածների 4-րդ մասերից եւ 14-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել « (եթե իրավաբանական անձ է կամ շենքի կառավարման մարմին՝ նաեւ կնիքը (եթե ընկերությունը կնիք ունի))» բառերը:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Շենքի կառավարման մարմինը կարող է ունենալ ձեւաթղթեր: Համատիրություն ձեւավորած շենքի կառավարման գործառույթներն իրականացվում են համատիրության ձեւաթղթերով:»:
Հոդված 3. Օրենքի 22.1-ին հոդվածի 3-րդ մասի «ոստիկանության եւ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կնիքներով կնքված (բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի ցանկությամբ)» բառերը փոխարինել «ոստիկանության կնիքով կնքված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի առաջին նախադասությունից հանել «կնիքը (եթե ընկերությունը կնիք ունի)» բառերը, իսկ երկրորդ նախադասությունից հանել «կնիքի,» բառը.
2) 4-րդ եւ 5-րդ մասերից հանել «կնիքը (եթե ընկերությունը կնիք ունի),» բառերը:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: