Armenian ARMSCII Armenian
227-01.03.2004-ԳԿ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄ

Հանրային հեռուստառադիոընկերության 2003 թվականի գործունեության նպատակները

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2003 թվականի գործունեության հիմնական նպատակներն էին.

1. Ապահովել քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, զվարճալի, գիտալուսավորչական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվությունն ազատորեն ստանալու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը:

2. Ապահովել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված օրական 18 ժամ հեռուստահաղորդումների եւ օրական 50 ժամ ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքների իրականացումը:

3. Արբանյակային կապուղիներով ապահովել Հանրային հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումը Եվրոպական երկրներում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Ամերիկայի տարածքում` հնարավորություն ընձեռելով սփյուռքահայությանն ու միջազգային հանրությանը դիտել Հանրային հեռուստաընկերության հաղորդումները:

4. Ապահովել միջին եւ կարճ հաճախություններով Հանրային ռադիոընկերության հայերեն եւ օտար լեզուներով հաղորդումների հեռարձակումն արտասահմանում:

5. Տեխնիկական վերազինման միջոցով բարձրացնել Հանրային հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակման որակը` այդ նպատակի համար օգտագործելով պետական բյուջեից կատարված կապիտալ հատկացումները եւ Հանրային հեռուստաընկերության առեւտրային գործունեությունից ստացված եկամուտների զգալի մասը:

2003 թվականի գործունեության ընթացքում Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն առաջնորդվել է վերոնշյալ նպատակներն ապահովող միջոցառումների իրականացմամբ: Դրանք են.

Վերը թվարկված խնդիրների իրագործման նպատակով Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն օգտագործել է «2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցները եւ ոլորտի ընկերությունների այլ առեւտրային գործունեությունից ստացված եկամուտները:

«2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի միջոցով իրականացվել են հետեւյալ ծրագրերը.

Թվարկված ծրագրերով նախատեսված աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո», «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն», «Եթեր ստեղծագործական տուն» եւ «Երեւան ստուդիա» ՓԲԸ -ների միջոցով:

Նշված ծրագրերի շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների ծավալների եւ դրանց դիմաց պետական բյուջեից ֆինանսավորման ցուցանիշները ներկայացված են վերը տրված աղյուսակում.
                                                                                                                                                                                                                                                   (հազար դրամ)
Ծրագրի անվանումը
Բյուջետային դասակարգման
Հաստատված բյուջե
Փոփոխու-
թյուններ բյուջեում (+ -) 
Բյուջեն փոփոխություններից հետո
Փաստացի կատարված աշխատանքներ
Ֆինանսա-
վորում
Խումբ
ենթախումբ
ծրագիր
«Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանում»
     
26309.1
+13363.5
39672.5
38945.5
38945.5
«Հեռուստաֆիլմերի արտադրության պետական պատվեր»
0 7
10
0 1
29878.4
 
29878.4
8500.0
29878.4
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի սուբսիդավորում
0 7
10
0 2
2135082.6
 
2135082.6
2135082.6
2135082.6
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի սուբսիդավորում-
0 7
10
0 3
662275.5
-55650.0
606625.5
606625.5
606625.5
«Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի սուբսիդավորում
0 7
10
0 4
15922.7
 
15922.7
15922.7
15922.7
ՀՀ ռադիոհեռուստատեսության պահուստայի բազայի սուբսիդավորում
0 7
10
0 5
5571.8
  
5571.8
5571.8
5571.8
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ սուբսիդավորում
0 7
10
0 7
2490.0
 
2490.0
2490.0
2490.0
«Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդումների պահպանման եւ արխիվացման գծով պետական պատվեր»
0 7
05
0 4
45220.6
 
45220.6
45220.6
45220.6
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
14
06
02
 
+6000.0
6000.0
6000.0
6000.0
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
14
0 6
0 8
 
+55650.0
55650.0
55650.0
55650.0
Ընդամենը      
2922750.7
+19363.5
2942114.2
2920008,7
2941387,1

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

«Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանում» ծրագրով նախատեսված միջոցներն ուղղվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի պահպանմանը: Նախատեսված 39672.6 հազար դրամ գումարը ծախսվել է հետեւյալ համամասնությամբ.
  • Աշխատավարձ
31314.4 հազար դրամ
  • Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ 
4027.0 հազար դրամ
  • Գրասենյակային ապրանքների եւ նյութերի ձեռք բերում 
209.5 հազար դրամ
  • Տրանսպորտային ծառայության վճար
662.1 հազար դրամ
  • Շենքերի եւ շինությունների վարձակալություն 
1500.0 հազար դրամ:

1664.3 հազ դրամ գումար տնտեսվել է եւ վերադարձվել պետական բյուջե:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հեռուստահաղորդումների արտադրության եւ հեռարձակման գործունեությունն իրականացնում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ միջոցով: 2003 թվականին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվել է օրական 18 ժամ հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում ընկերությունն առաջնորդվել է Հանրային հեռուստառադիոընկերության կողմից ընդունված նպատակային ծրագրերով: Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքների համար «2003թ. ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի սուբսիդավորում» ծրագրով Հանրային հեռուստաընկերությանը հատկացվել է 2135082.5 հազ. դրամ սուբսիդիա, որից 756339.1 հազ. դրամ՝ հեռուստահաղորդումների պատրաստման համար, 1378743.4 հազ. դրամ՝ ՀՀ տարածքում եւ արտասահմանում հաղորդումների հեռարձակման համար:

Հեռուստահաղորդումների պատրաստում

Հեռուստահաղորդումների պատրաստման աշխատանքներն իրականացվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից սահմանված հաղորդումների թեմատիկ ուղղություններին եւ կողմնորոշիչ ծավալներին համապատասխան: Մեկ ժամ հեռուստահաղորդման պատրաստման համար հատկացվող սուբսիդիան կազմել է 115.1 հազ. դրամ, մինչդեռ մեկ ժամ հաղորդման պատրաստման արժեքը կազմում է 139.0 հազ. դրամ: Պետության կողմից ծախսերի չփոխհատուցվող մասը ընկերությունն իրականացրել է իր այլ առեւտրային եկամուտների հաշվին:

Պետության կողմից հատկացված սուբսիդիան ուղղվել է 9 թեմատիկ ուղղություններով 6570 ժամ հեռուստահաղորդումների պատրաստման եւ այդ հաղորդումների մետրային տիրույթում եւ արբանյակային հեռարձակման աշխատանքներին:

Հաղորդումներն ըստ թեմատիկ ուղղությունների` պատրաստվել են հետեւյալ ծավալներով.
 
N
Հաղորդման թեմատիկ ուղղվածությունը եւ անվանումը
Հաղորդման պատրաստման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում 

(ժամ)

Սուբսիդիայի ընդհանուր գումարը 

(դրամ)

1
Լրատվական-վերլուծական
1626,7
187265,9
2
Սոցիալ-տնտեսական հասարակական-քաղաքական
686,2
78995,4
3
Իրավական
16,8
1934,0
4
Գիտա-հանրամատչելի, ճանաչողական
592,3
68185,6
5
Առողջապահական
16,4
1888,0
6
Մշակութային
1532,5
176421,6
7
Մանկապատենական, երիտասարդական,կրթական, մարզական
1138,5
131064,2
8
Երաժշտական
951,9
109582,8
9
Հոգեւոր
8,7
1001,5
Ընդամենը
6570,0
756339,1

2003թ. Հանրային հեռուստաընկերության եթերում պահպանելով մեծ լսարան ունեցող հաղորդումները եւ հաղորդաշարերը` պատրաստվել եւ եթեր են հեռարձակվել մի շարք նոր հաղորդումներ ու հաղորդաշարեր, որոնք առավել ընդլայնել են Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողների լսարանը թե’ Հանրապետության տարածքում եւ թե’ արտերկրում:

2003թ. էապես փոփոխվել է լրատվական հաղորդումների հաղորդացանցը: Սեպտեմբերի 21-ից «Հայլուրը» կտրուկ ավելացրել է լրատվական թողարկումների քանակը: Մինչեւ այդ եղած օրը 4 թողարկման փոխարեն (ժ. 13:00, 17:00, 21:00, 0:00), «Հայլուրն» ապահովում է 8 թողարկում (ժ. 09:00, 11:00, 13:00, 15:00, 17:00, 19:00, 21:00, կեսգիշերային): Լրատվական թողարկումներից զատ, «Հայլուրը» պատրաստում է նաեւ «Հայլուր – հարցազրույց», «Բանաձեւ» եւ «Հայլուր-կիրակի» շարքերը:

«Հայլուր-հարցազրույց» հեռուստաշարը եթեր է հեռարձակվում ըստ անհրաժեշտության` կարեւորագույն խնդիրների շուրջ:

«Բանաձեւ» հեռուստաշարն ուղիղ եթեր է հեռարձակվում յուրաքանչյուր շաբաթ օր: Այդ հեռուստաշարը կառուցվում է թոք-շոու ժանրով` ներգրավելով խնդրահարույց թեմաների հիմնական ընդդիմախոսներին, ապահովելով կարծիքների բազմազանությունը եւ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը:

«Հայլուրի» լրագրողական կազմը համալրելուն զուգահեռ, խմբագրությունում ձեւավորվել է տարածաշրջանային լրատվությունն ապահովող լրագրողական – թարգմանչական խումբ, որն ամեն օր մի քանի անգամ անդրադառնում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի այն հեռուստահեռարձակումներին, որոնք վերաբերում են այդ երկրների կարեւորագույն իրողություններին եւ հատկապես` Հայաստանին, հայկական սփյուռքին եւ հայկական խնդրին: Նախատեսվում է տարածաշրջանային լրատվությունն առաջիկայում համալրել նաեւ Իրանի հեռուստաեթերով, ինչը ենթադրում է տեխնիկական նոր սարքի տեղադրում:

«Հայլուրը» սկսել է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել մայրաքաղաքի հիմնախնդիրները, հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտները:

«Հայլուրի» մարզային թղթակիցների մի մասն ապահովվել է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում առավել հաճախ անդրադառնալ մարզային խնդիրներին: «Հայլուրի» թողարկումներից մեկը նվիրված է առավելապես մարզերից ստացվող տեղեկություններին եւ գյուղական համայնքների ու բնակավայրերի հիմնախնդիրները լուսաբանելուն:

«Հայլուրի» ղարաբաղյան թղթակցական կետը պարբերաբար ռեպորտաժներ է ներկայացնում` ԼՂՀ բանակաշինության, տնտեսության, ուսումնակրթական ոլորտի, բնապահպանության վերաբերյալ:

Աշխարհի կարեւորագույն իրադարձությունները «Հայլուրի» եթերում լուսաբանվում են «Ռոյթեր» գործակալության հետ կնքած պայմանագրի շնորհիվ, իսկ մոտ ապագայում եթերում կլինեն նաեւ այդ գործակալության տեղեկատու փաթեթի զուտ եվրոպական լուրերը: 2004թ. ընթացքում նախատեսվում է նաեւ աշխարհի մի շարք երկրներում հիմնել թղթակցային կետեր:

«Ֆորդ» միկրոավտոբուսի հենքի վրա ստեղծված Mini PTC շարժական կայանը «Հայլուրին» հնարավորություն է ընձեռել ուղիղ հեռարձակման ռեժիմով ապահովել տեղեկատվություն իրադարձության վայրից:

Հեռուստաեթերում բազմակարծություն ապահովելու նպատակով սոցիալ-տնտեսական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների շարքն ավելացել է տարբեր թոք-շոուներով: Շաբաթը երեք օր եթեր է հեռարձակվել լայն հեռուստալսարան նվաճած «5-րդ անիվ» հաղորդաշարը, որին պարբերաբար մասնակցել եւ հանրությանը հուզող հարցեր են քննարկել քաղաքական-հասարակական գործիչներ, հայտնի մտավորականներ ու գիտնականներ: Շաբաթը հինգ օր հեռարձակվել է «Բաց նախագիծ» թոք-շոուն եւ մեկ օր` «Նկուղ» երիտասարդական թոք-շոուն, որոնցում քննարկվել են երիտասարդությանը հուզող, ինչպես նաեւ կենցաղային բնույթի բազում հարցեր:

Պատրաստվել եւ հեռարձակվել են բազմաթիվ գիշերային հաղորդաշարեր, ինչպես օրինակ` «Աքլորականչ», «Անքնություն», «Ամեն դեպքում», «Բառերից այն կողմ», «Մերկ ճշմարտություն», ինչպես նաեւ «Առաջին ալիք» առավոտյան ծրագիրը: Այս հաղորդաշարերի բազմաբնույթ էջերն անդրադարձել են մեր կյանքի ամենատարբեր ոլորտներին: Դրանց մասնակցել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտական ոլորտներ ներկայացնող բազմաթիվ գործիչներ:

Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մասին է պատմում «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարը: «Հատուկ գոտի» հաղորդաշարն անդրադարնում է ֆիզիկական, մտավոր դժվարություններ ունեցող առանձին խմբերի խնդիրներին եւ այլ թեմաներին: Եթեր են հեռարձակվել ռազմահայրենասիրական բնույթի` «Խոնարհ հերոսներ» եւ «Զինուժ» շարքերը, ֆիլմեր եւ այլն:

Իրավական բնույթի «02» հաղորդաշարից բացի եթեր է հեռարձակվել նաեւ շատ արագ հեռուստադիտողների ուշադրութանն արժանացած «Քրեական պատմություններ» շարքը: Սովորական մարդու առօրյա հոգսերին են անդրադարձել «Կարոտ», «Երկրի ուժը» հաղորդաշարերը:

Պատրաստվել են գիտահանրամատչելի եւ ճանաչողական բնույթի` «Հայեր», «Պատմության քառուղիներում» շարքերը: Հանրային հեռուստատեսության եթերում շարունակել են մեծ տեղ զբաղեցնել մշակութային շարքերն ու առանձին հաղորդումները, ինչպես օրինակ` «Գիրքը եւ մենք», «Բոհեմ», «Հոբելյաններ», «Ներկայացումը շարունակվում է», «Շրջադարձ», «Անցյալը ներկան է» եւ այլն:

Տարվա ընթացքում նկարահանվել եւ եթեր են հեռարձակվել մի շարք նոր հեռուստաներկայացուներ:

Նախագահական եւ խորհրդարանական ընտրութունների շրջանում թեկնածուների համար, ԿԸՀ սահմանած կարգի համաձայն, ապահովվել է նախընտրական քարոզարշավային եթեր: Քարոզարշավի ողջ ընթացքը եղել է համապատասխան դիտորդական խմբերի ուշադրության կենտրոնում եւ վերջիններիս զեկույցներում արտացոլվել են ինչպես բացթողումները եւ թերությունները, այնպես էլ դրական կողմերը:

Պատրաստվել են բազմաբնույթ մանկապատանեկան հաղորդաշարեր’ «Արեգ», «Արեւիկ», «Ոսկեփորիկ», «Բաբելոնից հետո», «Տուն-տունիկ», «Կամերտոն», «Արծաթե բանալի», «Դո, ռե, մի»: Շարունակվել է լայն մասսայականություն վայելող «Մենք գիտենք, որ դու գիտես» հեռուստամրցույթը, որ հաջող փորձ է երեխաների մեջ խթանելու սեր դեպի գիտելիքը, ուսումը եւ արվեստը:

Պատրաստվել եւ եթեր են հեռարձակվել բազմաթիվ երաժշտական հաղորդումներ` թե դասական, թե ժողովրդական եւ թե էստրադային: Առանձին համերգներից, երաժշտական կատարումներից բացի, եթեր են հեռարձակվել նաեւ երաժշտական նոր հաղորդաշարեր, ինչպես օրինակ` «Երաժշտական փոստարկղ», «Ոսկե սկավառակ», «Անպլակտ», «Թեժ տասնյակ»,«Դասական ալիք», կազմակերպվել է արդեն ավանդույթ դարձած «Կռունկ» փառատոնը:

Երկրի մարզական կյանքը լուսաբանելու, ինչպես նաեւ աշխուժացնելու նպատակով եթեր են հեռարձակվել մարզական շատ հաղորդումներ: Ձեռք են բերվել իրավունքներ, եւ Հայաստանում հեռարձակվել են ֆուտբոլի Իսպանիայի առաջնության, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի խաղերը: Շախմատասերների համար շարունակվել է եթեր հեռարձակվել «Շախմատ 64» վերլուծական հաղորդաշարը: Գնվել են նաեւ 2004թ. ֆուտբոլի եվրոպայի առաջնության եւ 2004թ. օլիմպիական խաղերի հեռարձակման իրավունքները:

Շարունակվել են կրկնօրինակման աշխատանքները: Մուլտիպլիկացիոն ֆիլմերը հեռարձակվել են բացառապես հայերեն: Կրկնօրինակվել են բազմաթիվ գեղարվեստական եւ փաստագրական, ճանաչողական ու գիտահանրամատչելի կինոնկարներ: Կրկնօրինակվել եւ հեռարձակվել են նաեւ հեռուստասերիալները:

2003թ. սեպտեմբերի 21-ից Հանրային հեռուստաընկերության կողմից, առանց պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ ներգրավելու, Երեւան քաղաքի տարածքում, դեցիմետրային տիրույթում, սկսեց հեռարձակվել «Հ1 Երեւան» ծրագիրը:

«Հ1 Երեւան» հեռուստաալիքն ունի երիտասարդական երաժշտական ուղղվածություն: Հանրային հեռուստաընկերության «Հ1» ծրագրի հաղորդումների քանակը, եթերաժամի սղությունը թույլ չէին տալիս մեծ քանակությամբ երիտասարդական հաղորդումներ հեռարձակել:

«Հ1 Երեւան» հեռուստաալիքը նպատակ ունի կապել երիտասարդությանը երկրի եւ հայրենական մշակույթի հետ՝ ներառելով նաեւ համաշխարհային ժամանակակից մշակույթն ու արվեստը։ Տեղեկատվական ժանրում հայ հանդիսատեսին ներկայացվում է արդի համաշխարհային շոու-բիզնեսի անցուդարձը` առավել պրոպագանդելով հայրենականը: 2003թ համագործակցային պայմանագրեր են կնքվել «Sony Music» հեղինակավոր կազմակերպության, «Ռոյթեր» գործակալության եւ ֆրանսիական «CFI» միջազգային ալիքի հետ։ «Հ1 Երեւան» հեռուստաալիքն ապահովում է շուրջօրյա հեռուստաեթեր, որի մեջ սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է 12-14 ժամ:

«Հ1 Երեւան» հեռուստաալիքի եթերի առավել հաջողված հաղորդումները ներկայացվում են նաեւ արբանյակային հեռարձակմամբ։

«Հ1 Երեւան»-ը նաեւ երիտասարդ կադրերի պատրաստման դպրոց է, որտեղ իրենց աշխատանքային փորձառությունն են անցնում շատ լրագրողներ, ռեժիսորներ, հաղորդավարներ՝ այնուհետեւ Հանրային հեռուստատեսությունում աշխատելու համար։

«Հ1 Երեւան»-ում ստեղծվում են հաղորդումներ նաեւ ավագ սերնդի հանդիսատեսի համար:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները պարբերաբար ցուցադրվում են ուղիղ հեռարձակմամբ, կա դասական երաժշտության ժամ, ցուցադրվում են համաշխարհային կինոյի բարձրարժեք ֆիլմեր։

Ծրագիրը մեծ ուշադրություն է հատկացնում ուսանողական կյանքին, համագործակցում է անկախ ստուդիաների եւ հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ ստեղծագործական տների եւ խմբերի, թատրոնների եւ մշակութային օջախների հետ:

Հեռուստահաղորդումների հեռարձակում

2003 թվականի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է հեռուստահաղորդումների հեռարձակում մետրային տիրույթում Հայաստանի Հանրապետության տարածքում եւ արբանյակի վարձակալությամբ 24 ժամ հեռարձակում Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Ամերիկայում: Միեւնույն ժամանակ Երեւան քաղաքի տարածքում դեցիմետրային տիրույթում հեռարձակվել են Հանրային հեռուստաընկերության «Հ1 Երեւան» երիտասարդական ծրագրի հաղորդումները:

Տարվա ընթացքում իրականացվել են Հանրային հեռուստաընկերության կողմից պատրաստված օրական 18 ժամ հաղորդումների Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակման աշխատանքներ: Բացի պետության կողմից սուբսիդավորվող 18 ժամ հաղորդումներից, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է նաեւ օրական 1.5 ժամ հաղորդումներ, որոնք ներառել են հովանավորչական հաղորդումներ, վիճակախաղերի խաղարկությունների հեռարձակումներ, առեւտրային գովազդ եւ վճարովի քաղաքական գովազդ:

2003թ. ընթացքում Հանրային հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակման ծավալները ներկայացված են ստորեւ բերված աղյուսակում.
 
Հեռարձակման տարածքը
Տարեկան հեռարձակման ժամերի քանակը (ժամ)
Գումարը 

(հազ. դրամ)

Հատկացվող սուբսիդիայի չափը (հազ. դրամ)
ՀՀ տարածքում օրական 18 ժամ հաղորդումների հեռարձակում մետրային տիրույթում
6570
498694,0
498694,0
Երեւանի տարածքում 24 ժամ հաղորդումների հեռարձակում դեցիմետրային տիրույթում 
8760
3500.0
-
Այլ առեւտրային հաղորդումների հեռարձակում
547.5
41557.8
-
Արբանյակի վարձակալություն (Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արեւելք)  
532355,6
532355,6
Արբանյակային ընդունիչ-հաղորդիչ կայանի շահագործում  
27646,2
27646,2
Արբանյակի վարձակալություն (Հյուսիսային Ամերիկա)  
319998,5
319998,5
ԸՆԴԱՄԵՆԸ
1423752.3
1378694,5

Հեռարձակման աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով եւ սահմանված որակական ու տեխնիկական չափանիշներին համապատասխան:

2003 թվականին համալրվել է Հանրային հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակման տեխնիկական միջոցների ցանկը: Հանրապետության 28 բնակավայրերում կառուցվել են նոր հաղորդիչ կայաններ, մի շարք բնակավայրերում հզորացվել են գործող կայանները: Աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՓԲԸ-ի միջոցով:

Հեռուստահաղորդումների արխիվացում

2003թ. ընթացքում, պետական պատվերի շրջանակներում, Հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է 2000 ժամ հեռուստահաղորդումների արխիվացման աշխատանքներ:

Արխիվացվել են Հանրային հեռուստաընկերության կողմից 2003թ. պատրաստված պատմական եւ մշակութային արժեք ներկայացնող, ինչպես նաեւ ընկերության արխիվային ֆոնդերում պահպանվող հաղորդումները, որոնք արդեն իսկ չօգտագործվող կրիչներից տեղափոխվել են ժամանակակից կրիչների վրա, ապահովելով ժամանակակից չափանիշներին համապատասխան որակ եւ պահպանման ժամկետ: Մեկ ժամ հեռուստահաղորդման արխիվացման համար ՀՀ կառավարության կողմից սահմանված սակագինը կազմել է 17607.8 դրամ:

Արխիվացվել են հեռուստահաղորդումներ յոթ թեմատիկ ուղղություններով` ստորեւ բերված ծավալներով.
 
N
Հաղորդման թեմատիկ ուղղությունը
Քանակը (ժամ)
Գումարը

(հազ. դրամ)

1
Լրատվական-վերլուծական
250
4402.0
2
Սոցիալ-տնտեսական, Հասարակական-քաղաքական
500.0
8803.8
3
Մշակութային
450.0
7923.5
4
Գիտահանրամատչելի, ճանաչողական 
250.0
4402.0
5
Մանկապատանեկան, երիտասարդական, կրթական,մարզական 
200.0
3521.6
6
Երաժշտական
300.0
5282.3
7
Հոգեւոր
50.0
880.4
Ընդամենը 
2000.0
35215.6

Այլ առեւտրային գործունեություն

2003թ. ընթացքում հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է նաեւ հովանավորչական հաղորդումների պատրաստման եւ հեռարձակման, առեւտրային եւ քաղաքական գովազդի տեղադրման ու վիճակախաղերի եթեր հեռարձակման գործունեություն: Հանրային հեռուստաընկերությունը 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված ծավալներով հավասար վճարովի եթերաժամանակ է տրամադրել բոլոր թեկնածուներին եւ կուսակցություններին:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են վերոնշյալ գործունեությունից ստացված եկամուտներն` ըստ առանձին տեսակների.
 
N
Գործունեության տեսակը
Գումարը

(հազ. դրամ)

1
Առեւտրային գովազդի տեղադրում
180 000.0
2
Քաղաքական գովազդի տեղադրում
132 269.9
3
Հովանավորչական հաղորդումների պատրաստում եւ հեռարձակում
11 782.0
4
Վիճակախաղերի խաղարկության եթեր հեռարձակում
31 400.0
Ընդամենը 
355 451.9

2003թ. գործունեության արդյունքում ընկերությունն աշխատել է շահույթով, որը արդյունք է տեխնիկական վերազինման հետեւանքով տեխնիկական միջոցների շահագործման ծախսերի կրճատման եւ այլ առեւտրային գործունեությունից եկամուտների ավելացման:

Ֆինանսական գործունեություն

2003թ. Հանրային հեռուստաընկերությունը թողարկել է 10000 դրամ անվանական արժեքով 5565 հատ հասարակ բաժնետոմս, որոնք ամբողջությամբ ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության կողմից անվանական արժեքով:

Բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կատարված 55650,0 հազ. դրամ հատկացումների հաշվին:

Հարկ է նշել, որ վերոնշյալ 55650.0 հազ. դրամը լրացուցիչ թողարկված բաժնետոմսերի դիմաց պետական բյուջեից ստացված գումարը ստացվել է «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրից, ուր գումարը տեղափոխվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կողմից` նոր կառուցվող FM ցանցի շահագործման համար նախատեսված, բայց չօգտագործված գումարներից:

Վերոնշյալ բաժնետոմսերի թողարկման արդյունքում «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմել է 528510.0 հազ. դրամ, որը բաժանված է 52851 հատ 10000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի, որոնք սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

Ներդրումային գործունեություն

2003թ. Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է 2002թ. սկսած` Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման եւ տաղավարային սարքասրահների վերանորոգման գործընթացը: Ընկերության տեխնիկական վերազինմանն է ուղղվել 177590.0 հազ. դրամ, որից 55650.0 հազ. դրամը` լրացուցիչ թողարկված բաժնետոմսերի դիմաց պետական բյուջեից ստացված գումարի եւ 121940.0 հազ. դրամը՝ այլ առեւտրային գործունեությունից ստացված եկամուտների հաշվին:

Նշված միջոցներից 81513.0 հազ. դրամն ուղղվել է ժամանակակից թվանշային հեռուստատեխնիկայի ձեռք բերմանը, իսկ 96077.0 հազ. դրամը՝ տաղավարային սարքասրահների վերանորոգմանը, դրանց համար արտադրատնտեսական գույքի ձեռք բերմանը եւ ձեւավորմանը:

Մասնավորապես մոնտաժվել եւ շահագործման է հանձնվել 600 ք.մ. մակերես ունեցող ԱՍԲ-1 տաղավարային սարքասրահում տեղադրված թվանշային վիրտուալ ստուդիան, որը հնարավորություն է ընձեռել, առանց հսկա դեկորացիաների օգծագործման, նկարահանելու զվարճալի շոուներ, մանկական հաղորդումներ, եւ նույնիսկ քաղաքական, տեղեկատվական-վերլուծական ծրագրեր: Թվային վիրտուալ ստուդիայի աշխատանքը ԱՍԲ-1-ում հնարավոր է դարձել այնտեղ տեղադրված թվանշային տաղավարային սարքասրահի շնորհիվ:

Ելնելով ժամանակակից համակարգչային հավաքակցման /ոչ գծային հավաքակցում/ համակարգերի զուտ տեխնիկական առավելություններից, ձեռք են բերվել MATROX մակնիշի թվով 3 ոչ գծային հավաքակցման համակարգեր, որոնց շնորհիվ նվազել է հեռուստահաղորդումների ինքնարժեքը, հնարավոր է դարձել կոշտ սկավառակների կիրառումը, որոնք ավելի երկար են ծառայում եւ ավելի հուսալի են, քան հավաքակցման ռեժիմում ինտենսիվ շահագործվող 3 տեսագրիչներից կազմված հավաքակցման գծային համակարգերը:

Ձեռք է բերվել, տեղադրվել եւ շահագործման է հանձնվել տեղեկատվական տաղավարային սարքասրահը, քանի որ 1998թ. շահագործվող տեղեկատվական սարքասրահն իրենից ներկայացնում էր ժամանակակից թվանշանային եւ անալոգային տեխնիկայի հեռուստասարքավորումների համախումբ, որի հնարավորությունները տեղեկատվության ստացման, նրա հետագա մշակման գործում սահմանափակ էին: Իրականացվել է մինչ այդ գոյություն ունեցող տեղեկատվական սարքասրահի վերազինումը ժամանակակից թվանշանային տեխնիկայով մասնավորապես SONY DFS – 700 մակնիշի տեսառեժիսորի վահանակով, տեսահուշարարի համակարգով, նոր հնչյունային ռեժիսորի վահանակով BEHZINGER MX 602, երկու արբանյակային ընդունման համակարգերով: Վերազինվել է ԱՍԲ-3 տեղեկատվական սարքասրահի լուսային համակարգը ժամանակակից լուսային սարքերով:

Մեծ ձեռքբերում է նաեւ FORD մակնիշի մեքենայի վրա տեղակայված շարժական հեռուստակայանը, որը հագեցած է թվանշային համապատասխան հեռուստասարքավորումներով եւ հնարավորություն է տալիս աշխատել մինչեւ 6 հեռուստախցիկներով:

Տեխնիկական վերազինման արդյունքում հնարավորություններ է ստեղծվել Հանրային հեռուստաընկերության եթերում ապահովել հաղորդումների ժամանակից որակ, ավելացնել սեփական արտադրության հաղորդումների քանակը, կրճատել տեխնիկական միջոցների շահագործման ծախսերը եւ խնայված միջոցների հաշվին բարելավել աշխատակիցների սոցիալական վիճակը:

«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ռադիոհաղորդումների արտադրության եւ հեռարձակման գործունեությունն իրականացնում է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի միջոցով: 2003 թվականին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում Հանրային ռադիոընկերության կողմից իրականացվել է օրական 50 ժամ ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում ընկերությունն առաջնորդվել է Հանրային հեռուստառադիոընկերության կողմից ընդունված նպատակային ծրագրերով, որի հիմքում դրված էին հետեւյալ խնդիրները. հասարակությանն ապահովել օպերատիվ, հավաստի, անկողմնակալ տեղեկատվությամբ, իրազեկել ներքին եւ արտաքին քաղաքական իրադարձություններին, ծանոթացնել ազգային եւ համաշխարհային մշակութային արժեքներին, բարձրացնել հասարակության առջեւ ծառացած եւ հուզող խնդիրները, կազմակերպել հնարավոր լուծումների քննարկում՝ առաջնորդվելով ժողովրդավարության արժեքներով, ապահովելով բազմակարծություն:

Ռադիոհաղորդումները պատրաստվել են այնպես, որ ունենան ունկնդիրների լայն շրջանակ` առանց տարիքային սահմանափակման, բավարարելով բոլոր սոցիալական շերտերի, ազգային փոքրամասնությունների ռադիոպահանջմունքները:

Ռադիոհաղորդումներ են պատրաստվել եւ հեռարձակվել 13 լեզուներով (հայերեն, ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, եզդիերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, քրդերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն):

Միեւնույն ժամանակ, «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռնել ռադիոունկնդիրներին ուղիղ եթերում հետեւելու Ազգային Ժողովի նիստերի ընթացքին:

«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ն հիմնականում ֆինանսավորվում է պետական բյուջեից եւ 2003թ. գործունեության համար ընկերությանը հատկացվել էր 662275.5 հազ. դրամ սուբսիդիա, որից 203359.8 հազ. դրամ` հաղորդումների պատրաստման, 458915.7հազ. դրամ՝ հաղորդումների հեռարձակման համար:

Հեռարձակման 458915.7հազ. դրամ գումարից 55650.0 հազ. դրամը, որը նախատեսվել էր նոր կառուցվող FM ցանցի շահագործման համար չի օգտագործվել ցանցի շահագործման ժամկետների ձգձգման պատճառով: 55650.0 հազ. դրամ գումարը տեղափոխվել է «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագիր եւ ուղղվել Հանրային հեռուստաընկերության կանոնադիր կապիտալի ավելացմանը:

Ռադիոհաղորդումների պատրաստում

2003թ. պատրաստվել է 18250 ժամ ռադիոհաղորդում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից սահմանված 9 թեմատիկ ուղղություններով եւ համապատասխան ծավալներով:

2003թ ընթացքում, անցնելով շուրջօրյա հեռարձակման, էապես նորացվել է հանրային ռադիոհաղորդացանցը: Նոր հաղորդացանցը կազմելիս հաշվի են առնվել հանրության բոլոր շերտերի հետաքրքրություններն ու նախասիրությունները: Հանրային ռադիոյի առջեւ խնդիր էր դրված օպերատիվ տեղեկատվություն հաղորդել երկրում եւ արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ունկնդրին ծանոթացնել ազգային եւ համաշխարային մշակույթի նորություններին, ժառանգությանը, տեղեկացնել գիտության եւ տեխնիկայի բնագավառում, հասարակության կյանքում ընթացող անցուդարձերին, բարձրացնել հասարակությանը հուզող խնդիրներ, նաեւ երաժշտական ու գրական - գեղարվեստական հաղորդումներով բավարարել ունկնդրի մշակութային պահանջները, նպաստել մշակութային ճաշակի զարգացմանը:

Վերոհիշյալ բազմազան ողղությունները ներառող հաղորդացանցը մի ամբողջական տեսքի բերելու, ամբողջ հաղորդացանցը որպես մի ամբողջություն ներկայացնելու նպատակով կիրառվում է ծրագրավարների նոր համակարգ: Ներկայումս նրանք ոչ թե կարդում են նախապես գրված տեքստեր, այլ կատարում են հաղորդումից հաղորդում անցումները, տվյալ հաղորդումից առաջ համառոտ գովազդում են այն` ունկնդրի մոտ հետաքրքրություն առաջացնելու համար, վարում են ուղիղ եթեր (ուղիղ հեռախոսակապ ունկնդիրների հետ), որոնց ընթացքում արծարծվում են ունկնդիրներին հետաքրքրող, հուզող հարցեր, հնչում են տարբեր տեսակետներ, մոտեցումներ, գնահատականներ: Սա արդյունավետ միջոց է` ընդլայնելու համար ռադիոունկնդիրների լսարանը:

Լրատվական "Ռադիոլուր" ծրագիրը դարձել է ամենժամյա (5-15 րոպե) ներքաղաքական, արտասահմանյան եւ մշակութային թեմաներով հագեցած ծրագիր, իսկ ամեն օր ժամը 18.00-ից մինչեւ 19.00` օրվա լրահավաքի առավել ընդգրկուն թողարկմամբ: Հիմնական փոփոխության ենթարկվեցին արտասահմանի համար տասներեք լեզուներով տրվող հաղորդումները: Զուտ թարգմանական բաժնից դրանք դարձան սեփական հեղինակային հաղորդումներ պատրաստող բաժիններ: Դրա արդյունքում ավելացան ունկնդիրների նամակները եւ հեռախոսազանգերը: Արտասահմանի համար տասներեք լեզուներով տրվող հաղորդումների նպատակը Հայաստանի պատմությունը, ներկան, ինչպես նաեւ Հայաստանի հարկային եւ մաքսային դաշտը, Հայաստանը ներդրումների համար որպես շահավետ եւ հրապուրիչ երկիր եւ նոր զարգացող շուկան ներկայացնելն է: Արտասահմանի համար տրվող հաղորդումները նպաստում են արտաքին քարոզչությանը` արծարծելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ղարաբաղի խնդրի կարգավորումը, հայ դատի եւ ցեղասպանության ճանաչման հարցերը: Հարյուր հազարավոր ունկնդիրներ մեր հաղորդումների միջոցով, մատչելի լեզվով ծանոթանում են վերոհիշյալ խնդիրներին:

Միաժամանակ սփյուռքում ապրող շատ հայեր, չտիրապետելով մայրենի լեզվին, հայրենիքից ինֆորմացիա են ստանում իրենց հարմար լեզուներով, որը եւս մի քայլ է սփյուռքի եւ հայրենիքի միջեւ կապերի ամրապնդման գործում:

Վերոհիշյալ ձեռքբերումների թվին կարելի է դասել նաեւ ինտերնետային 24 ժամյա հեռարձակումը ( www.armradio.am հասցեով), որն ունի բավական մեծ լսարան եւ աշխարհի այն հատվածները, որ գոյություն ունեցող կայաններով հնարավոր չէ ծածկել, լրացվում է ինտերնետային հեռարձակմամբ:

Բացի հիմնական ինտերնետային էջից, հարակից գործում են եւս երկու էջեր. "Արեգպրես" եւ «Երիտասարդական»: Նախապատրաստական փուլում են երաժշտական եւ լրատվական խմբագրությունների առանձնացված էջերը:

2003թ. ռադիոհաղորդումների ցանցն առանձնահատուկ էր այն առումով, որ տարին ընտրական էր: Տեղի ունեցան երկրի նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները: Եվ Հանրային ռադիոն, ելնելով օրենքի պահանջներից, իր հաղորդացանցում ներառել էր նաեւ քաղաքական գովազդի անվճար եւ վճարովի եթեր` ԿԸՀ-ի կողմից սահմանված կարգին համապատասխան:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացնում ենք պատրաստված ռադիոհաղորդումների 2003թ. թեմատիկ ուղղությունները եւ դրանց ծավալները.
 
Հ/Հ
Հաղորդումների անվանումը եւ թեմատիկ ուղղվածությունը
Հաղորդումների պատրաստման ծավալը (ժամ)
Սուբսիդիայի ընդհանուր գումար (հազ. դրամ) 
1
Ռադիոլրատվական
1161.3
12940.4
2
Քաղաքական-տնտեսական
399.6
4452.7
3
Մշակութային
529.4
5899.2
4
Երիտասարդական
350.3
3903.4
5
Մանկապատանեկան
257.4
2868.2
6
Հոգեւոր
450.9
5024.4
7
Երաժշտական 
8987.4
100146.0
8
Ստերեո-ստուդիա
4045.4
45078.1
9
Արտասահմանի հաղորդումներ
2068.3
23047.4
  ԸՆԴԱՄԵՆԸ
18250.0
203359.8

Հարկ է նշել, որ մեկ ժամ ռադիոհաղորդման պատրաստման արժեքը կազմում է 15.9 հազ. դրամ, որի դիմաց հատկացվող սուբսիդիան կազմել է 11.1 հազ. դրամ: Այդ պատճառով ընկերությունն իր առեւտրային եկամուտների զգալի մասը` 87640.1 հազ. դրամ, ուղղել է հաղորդումների պատրաստման աշխատանքներին:

Ռադիոհաղորդումների հեռարձակում

2003թ. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ն իր կողմից պատրաստված հաղորդումները հեռարձակել է Հայաստանի Հանրապետության տարածքում, ԱՊՀ երկրներում, Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում: Հաղորդումները հեռարձակվել են երկար, միջին, կարճ եւ գերկարճ հաճախություններով:

2003թ. ավելացել է FM հաճախություններով հեռարձակման ծավալը` հաշվի առնելով այդ հաճախություններով ռադիոլսողների քանակը եւ այդ հաճախություններով հեռարձակման բարձր որակը:

Հեռարձակման աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով, սահմանված որակական եւ տեխնիկական չափանիշերին համապատասխան:

2003թ. ընթացքում ռադիոհաղորդումների հեռարձակման ծավալները ըստ ժամերի եւ հաճախականությունների ներկայացված են հետեւյալ աղյուսակում.
 
Հեռարձակման տրվող հաղորդումների ժամերի քանակը
Ծրագիրը
ժամ
րոպե
Հաճախական

ությունը

Հաղորդակը
Հաղորդ. 1ժ.-ի արժեք
Հաղորդակի աշխատած ժամերը
Տարեկան սուբսիդիայի գումար (հազ. դրամ)
Հեռարձակում ՀՀ տարածքում            
18 ժ 06 րոպե
1 ծրագիր
10
45
234
601
15270
3756
57350
18,0
20,0
1395
164
11451,6
6608
75668
1,0
0,0
4810
578
7634,9
365
2787
18,0
0
69,7 
"Դոժդ"-4
1944
6471
12579
14,0
0
101,6 
TBA CC-MITTER
504,0
4984
2512
14,0
0
107,6 
TESLA
504,0
5110
2575
14,0
0
ՌՌԳ
762,1
5110
3894
6ժ 55 րոպե
2 ծրագիր
6,0
55,0
234
601
15270
2525
38550
4ժ 00 րոպե
Համերգային ծր.
4,0
0,0
4810
578
7634,9
1460
11146
5ժ 47 րոպե
Դասական ալիք
5,0
47,0
102,0 
CrownFM2500
1260
2111
2660
5,0
47,0
104,4 
Elie-TXS500
252
2111
532
5,0
47,0
103,2 
Crown FM 500
252
2111
532
5,0
47,0
107,2
Crown FM 500
252
2111
532
5,0
47,0
105,2 
Crown FM 500
252
2111
532
5,0
47,0
103,6
ZEP 500
252
2111
532
5,0
47,0
104,6 
Elie-TXS500
252
2111
532
5,0
47,0
106,8 
Elie-TXS500
252
2111
532
5,0
47,0
103,9 
Elie-TXS500
252
2111
532
5,0
47,0
107,3 
Elie-TXS500
252
2111
532
5 ժ 52 րոպե
Դասական ալիք (գիշեր)
5,0
52,0
69,7 
"Դոժդ"-4
1944
2141
4161
5,0
52,0
101,6
TBA CC-MITTER
504,0
2088
1052
5,0
52,0
107,6
TESLA
504,0
2138
1078
5,0
52,0
ՌՌԳ
762,1
2140
1631
4 ժ 10 րոպե
Գիշերալիք
4
10
102,0 
CrownFM2500
1260
1521
1916
4
10
104,4 
Elie-TXS500
252
1521
383
4
10
103,2 
Crown FM 500
252
1521
383
4
10
107,2 
Crown FM 500
252
1521
383
4
10
105,2 
Crown FM 500
252
1521
383
4
10
103,6 
ZEP 500
252
1521
383
4
10
104,6 
Elie-TXS500
252
1521
383
4
10
106,8 
Elie-TXS500
252
1521
383
4
10
103,9 
Elie-TXS500
252
1521
383
4
10
107,3 
Elie-TXS500
252
1521
383
Ընդամենը հեռարձակում ՀՀ տարածքում 
227797,9
Հեռարձակում արտասահմանի համար
 
Մերձավոր Արեւելք
     
1 ծրագիր 45ր
Հայերեն հայրենիք- սփյուռք
0
45
9965
571
76348,8
335
25545
0
45
48,10 
578
7634,9
274
2090
1 ծրագիր 30ր
Ռուսերեն հայք
0
30
864
Պրիլիվ
76348,8
183
13934
պարսկերեն 30ր
պարսկերեն
0
30
864
Պրիլիվ
76348,8
183
13934
0
30
48,10 
578
7634,9
183
1393
վրացերեն 10ր
վրացերեն
0
10
234
601
38174,4
61
2322
եզդիերեն 30ր
եզդիերեն
0
30
234
601
38174,4
183
6967
ադրբեջաներեն 30ր
ադրբեջաներեն
0
30
48,10 
578
7634,9
183
1393
0
30
864
Պրիլիվ
76348,8
183
13934
թուրքերեն 15ր
թուրքերեն
0
15
48,10
578
7634,9
91
697
0
15
864
Պրիլիվ
76348,8
91
6967
քրդերեն 30ր
քրդերեն
0
30
864
Պրիլիվ
76348,8
183
13934
0
30
48,10 
578
7634,9
183
1393
արաբերեն 30ր
արաբերեն
0
30
48,10
578
7634,9
183
1393
ֆրանսերեն 20ր
ֆրանսերեն
0
20
48,10
578
7634,9
122
929
գերմաներեն 20ր
գերմաներեն 
0
20
48,10 
578
7634,9
122
929
անգլերեն 20ր
անգլերեն
0
20
48,10 
578
7634,9
122
929
Եվրոպական երկրներ
 
հայերեն 30ր
հայերեն
0
30
9965
571
76348,8
183
13934
ֆրանսերեն 20ր
ֆրանսերեն
0
20
9965
571
76348,8
122
9289
գերմաներեն 20ր
գերմաներեն 
0
20
9965
571
76348,8
122
9289
անգլերեն 20ր
անգլերեն
0
20
9965
571
76348,8
122
9289
Լատինական Ամերիկա
հայերեն 30ր
հայերեն
0
30
9965
571
76348,8
183
13934
իսպաներեն 15ր
իսպաներեն
0
15
9965
571
76348,8
91
6967
Ընդամենը հեռարձակում արտասահման
310
171383,4
Ինտեռնետային հեռարձակում
24
4084,4
Ընդամենը հեռարձակում
403265,7

Օրենքով ամրագրված ռադիոհաղորդումների հեռարձակման ծավալներից դուրս, Հանրային ռադիոընկերությունն իրականացրել է նաեւ «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հաղորդումների օրական 1.5 ժամ ծավալով վերահեռարձակման աշխատանքներ:

Ռադիոհաղորդումների արխիվացում

Պատմական եւ մշակութային արժեք ներկայացնող ռադիոհաղորդումների պահպանման նպատակով 2003թ. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ն, համաձայն ՀՀ կառավարության թիվ 633 որոշման, պետական պատվերի շրջանակում կատարել է 1725.0 ժամ ռադիոհաղորդումների արխիվացում եւ ձայնադարանում պահպանվող ֆոնդերի անցկացում թվային կուտակիչների վրա:

Ռադիոյի ձայնադարանում կան 13000 ժամ ֆոնդային ձայնագրություններ (երաժշտական կատարումներ, համերգներ` հայ եւ արտասահմանյան անվանի, աշխարհահոչակ կատարողների, երգիչ- երգչուհիների, դիրիժորների կատարմամբ): Կան նաեւ մեր մշակույթի մեծերի (գրողներ, դերասաններ), քաղաքական ու հասարակական գործիչների ձայնագրություններ: Այդ հարուստ եւ արժեքավոր ֆոնդը ձայնագրված էր մագնիսական ժապավենի վրա: Եվ այդ ֆոնդը պարբերաբար (մի քանի տարին մեկ) վերաձայնագրվում էր, որպեսզի այն չփչանա: Դա էր պարտադրում մագնիսական ժապավենի տեխնիկական հնարավորությունը: 2003թ. ձայնադարանի այդ ֆոնդը վերաձայնագրվել է CD սկավառակների վրա: Սա հնարավորություն ընձեռեց ոչ միայն կրճատել ծախսերը, այլեւ էապես երկարաձգել այդ հարստությունը անվնաս պահելու հնարավորությունը. այն փաստորեն ապահովագրվեց հնարավոր տեխնիկական ոչնչացումից, որակի անկումից:

Մեկ ժամ ռադիոհաղորդման արխիվացման համար ՀՀ Կառավարության կողմից սահմանված սակագինը կազմել է 5800 դրամ:

Արխիվացման աշխատանքները, ըստ թեմատիկ ուղղությունների, ներկայացվում են ստորեւ բերված աղյուսակում.
 
Հ/Հ
Հաղորդումների թեմատիկ ուղղությունները
Քանակը 

(ժամ)

Գումարը

(հազ. դրամ)

1
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
75.0
435.0
այդ թվում`
Ռադիոթատրոն
5.8
33.6
Ձայն մեծաց
35.0
203.0
Պոեզիայի ժամ
6.2
36.0
Կուլիսներ
12.0
69.6
Ասուպ
16.0
92.8
2
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ
50.0
290.0
Օլիմպոսից Աթենք
5.8
33.6
Ապրելու բանաձեւ
6.2
36.0
Արեգ, Մուշմուշիկ
38.0
220.4
3
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ
1600.0
9280.0
3.1
2003թ. պատրաստված հաղորդումներ
300.0
1740.0
այդ թվում`
Հայ կատարողական արվեստ
6.0
34.8
Հայ քնար
20.0
116.1
Կոմպոզիտորին հյուր
6.0
34.8
Մտորում են երաժիշտները
12.0
69.6
Ռետրո
15.0
87.0
Այլ երաժշտական ծրագրեր
241.0
1397.8
3.2
Ձայնադարանում պահվող ֆոնդերի անցկացում թվանշային կրիչների վրա
1300.0
7540.0
այդ թվում`
Արտասահմանյան երաժշտություն
61.0
353.8
Դասական երաժշտություն
217.0
1258.6
Հայ կոմպոզիտորներ
307.2
1781.8
Հայկական խմբեր (համույթներ)
90.5
524.9
Օպերա, բալետ
21.2
123.0
Գործիքային կատարումներ
72.0
417.6
Հայ գուսաններ
35.7
207.0
Հայ կատարողներ (վոկալ)
101.7
589.9
Հայ ժող. երգիչներ
176.0
1020.8
Դիրիժորներ
141.6
821.3
Հայկական էստրադա
76.1
441.4
Ընդամենը
1725.0
10 005.0

Այլ առեւտրային գործունեություն

2003թ. ընթացքում «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ն իրականացրել է նաեւ այլ առեւտրային գործունեություն: Ստորեւ ներկայացվում է այլ գործունեությունից ստացված եկամուտներն ըստ առանձին տեսակների.
 
N
Գործունեության տեսակը
Գումարը

(հազ. դրամ)

1
Առեւտրային գովազդի տեղադրում
4974.2
2
Քաղաքական գովազդի տեղադրում
3984.4
3
«Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ծրագրերի վերահեռարձակում 
99707.7
4
Վարձավճարներ
10183.2
5
Այլ ոչ գործառնական գործունեություն
8693.7
Ընդամենը 
127543.3

2003թ գործունեության արդյունքում ընկերությունն աշխատել է շահույթով, որն արդյունք է հեռարձակման նոր տեխնիկական միջոցների շահագործման հետեւանքով հեռարձակման ծախսերի կրճատման եւ այլ առեւտրային գործունեությունից եկամուտների ավելացման:

«Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը Շիրակի մարզում ռադիոհաղորդումների արտադրության եւ հեռարձակման գործունեություն է իրականացնում նաեւ «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի միջոցով: 2003թ. «Շիրակի հանրային հեռուստառադիո»ՓԲԸ-ի սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում Շիրակի հանրային հեռուստառադիոյի կողմից իրականացվել է օրական 0.5 ժամ հեռուստահաղորդումներ եւ 0.5 ժամ ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքներ:

«Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի հաղորդումների հեռարձակումն իրականացվել է Շիրակի մարզի տարածքում մետրային տիրույթի 6-րդ կապուղիով, օրական 0.5 ժամ ծավալով:

Շիրակի հանրային հեռուստառադիոն իր կողմից պատրաստած հաղորդումներում հեռուստադիտողին եւ ռադիոունկնդիրներին ներկայացրել է մարզի առօրյան, անդրադարձել է մարզի հանրության բոլոր շերտերին հուզող հարցերին եւ արտացոլել է մարզի մշակութային կյանքը: Հեռուստադիտողին են ներկայացվել հետեւալ հաղորդումները եւ հեռուստահաղորդաշարերը. «Լուրեր», «Շիրակի համայնապատկեր», «Պանորամա», «Հյուրասրահ», «Համագործակցություն», «Ես եւ դու», «Մշակութային օրագիր», «01-09», «Առողջությունը եւ մենք», «Քո իրավունքները», «Օազիս», «Մանկական աշխարհ», «Շիրակ աշխարհի սպորտ», «Աշուղական երգարվեստ», «Դասական էջեր», «Վերածնունդ»:

2003թ. հեռուստառադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքներն իրականացվել են հետեւյալ թեմատիկ ուղղություններով եւ ծավալներով.
 
N
Հաղորդումների անվանումը եւ թեմատիկ ուղղվածությունը
Հեռուստահաղորդումների պատրաստման ծավալը (ժամ)
Ռադիոհաղորդումների պատրաստման ծավալը (ժամ)
Սուբսիդիայի ընդհանուր գումար (հազ. դրամ)
1
Լրատվական-վերլուծական
126.0
80.0
9989.2
2
Սոցիալ-տնտեսական, հասարակական- քաղաքական
6.96
4.8
555.6
3
Մշակութային
7.2
6.0
584.8
4
Իրավական
7.44
6.72
609.5
5
Առողջապահական
3.6
7.2
333.8
6
Գիտահանրամատչելի, ճանաչողական
3.2
7.4
306.4
7
Մանկապատանեկան, երիտասարդական, կրթական, մարզական
15.94
11.5
1277.3
8
Երաժշտական
8.2
54.68
1135.7
9
Հոգեւոր
3.96
4.2
330.4
10
Ընդամենը
182.5
182.5
15122.7

Մեկ ժամ հեռուստահաղորդման պատրաստման համար հատկացվել է 73044 դրամ` սուբսիդիա, իսկ ռադիոհաղորդման մեկ ժամի համար՝ 9820 դրամ սուբսիդիա: Հեռուստահաղորդումների հեռարձակման համար հատկացված սուբսիդիան կազմել է 800.0 հազ. դրամ:

Ռադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվել է առանձնացված հեռախոսագծի ձայնային ազդանշանների միջոցով:

Պատրաստված հաղորդում-հաղորդաշարերի ընդհանուր ծավալի երկու երրորդը կազմել են սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումներ:

2003թ. գործունեության արդյունքում ընկերությունն այլ առեւտրային գործունեությունից ստացել է 757.5 հազ. դրամ եկամուտներ:

Շիրակի հանրային հեռուստառադիոյի տեխնիկական բազան վերազինման կարիք ունի: Երկարատեւ շահագործման ընթացքում տեխնիկական միջոցների գերակշռող մասը ենթարկվել են ֆիզիկական եւ բարոյական մաշվածության: Դրա պատճառով անհնարին էր դարձել ժամանակակից տեխնիկական չափանիշերով հեռուստահաղորդումների ապահովումը: Այս նպատակի համար, չունենալով պետական բյուջեից հատկացումներ, ընկերությունը 2003թ. ընթացքում իրականացրել է որոշ ներդրումային գործունեություն:

Միջազգային համագործակցության եւ զարգացման ծրագրերի շրջանակներում ձեռք են բերվել մի շարք անհրաժեշտ տեխնիակական միջոցներ, որոնք ընկերությանը հնարավորություն են ընձեռել ապահովել որակյալ հեռուստաեթեր:

«Երեւան ստուդիա» ՓԲԸ

ՀՀ կառավարության 10.04.2003թ. N 380-Ն որոշման համաձայն, «Երեւան ստուդիա» ՓԲԸ-ն անցել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ենթակայության, նույն որոշմամբ խորհրդին է վերապահվել «Հեռուստաֆիլմերի արտադրության պետական պատվեր» ծրագրի իրականացումը: Հարկ է նշել, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ենթակայությանն անցման պահին «Երեւան ստուդիա» ՓԲԸ-ն գտնվում էր ֆինանսական ծանր վիճակում: Ընկերությունն ուներ նախորդ տարիներից կուտակված դեբիտորական եւ կրեդիտորական պարտքեր: Միեւնույն ժամանակ, ընկերության հաշվապահական հաշվառումը գտնվում էր անմխիթար վիճակում եւ առկա էին բազմաթիվ խնդիրներ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը միջոցներ է ձեռնարկում վերոնշյալ բացթողումները շտկելու եւ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու համար:

2003թ. ՀՀ պետական բյուջեի «Հեռուստաֆիլմերի արտադրության պետական պատվեր» ծրագրով նախատեսվել է 29878.4 հազար դրամ: Համաձայն կառավարության 15.05.2003թ. N 716-Ն որոշման` այդ ծրագրի շրջանակներում պետք է նկարահանվեին «Annօ Domini» խաղարկային կինոնկարը, «37 րոպե Փելեշյանի մասին» եւ «Ժիրայր Ավետիսյան. դիմանկար» հեռուստաֆիլմերը:

Համաձայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի եւ «Երեւան ստուդիա» ՓԲԸ-ի միջեւ կնքված հեռուստաֆիլմերի արտադրության պայմանագրի` «Հեռուստաֆիլմերի արտադրության պետական պատվեր» ծրագրով նախատեսված ֆիլմերի արտադրությունը պետք է իրականացներ «Երեւան ստուդիա» ՓԲԸ-ն: 2003թ. ընթացքում ընկերությունն ավարտել է «37 րոպե Փելեշյանի մասին» եւ «Ժիրայր Ավետիսյան. դիմանկար» հեռուստաֆիլմերի նկարահանման աշխատանքները եւ դրանք եթեր են հեռարձակվել Հանրային հեռուստաընկերության կողմից: Իսկ «Annօ Domini» խաղարկային ֆիլմի նկարահանումը, հաշվի առնելով ֆիլմի նկարահանման յուրահատկությունները, կավարտվեն 2004թ. մայիս ամսին:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, համաձայն կնքված պայմանգրի, «37 րոպե Փելեշյանի մասին» եւ «Ժիրայր Ավետիսյան. դիմանկար» հեռուստաֆիլմերի դիմաց կատարել է վճարում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գումարի չափով` 8500.0 հազ. դրամ եւ միաժամանակ 21378.4 հազ. դրամ կանխավճար է վճարել «Annօ Domini» խաղարկային կինոնկարի համար:

«Anno Domini» կամ հին հայերենով` «Յամի Տեարս» ֆիլմում ներկայացվում է ժամանակակից երիտասարդության հոգեւոր եւ սոցիալական խնդիրները, հավերժական վեճը չար ու բարի ուժերի միջեւ:

«37 րոպե Փելեշյանի մասին» տեսաֆիլմը նվիրված է հայ մեծանուն ռեժիսորի 65-ամյակին: Ֆիլմում ներկայացվում են համաշխարհային կինոյի վարպետների հետ հարցազրույցներ Փելեշյանի մասին` Տոնինո Գուեռռա եւ Միշել Պիկկոլի, Նիկիտա Միխալկով ու Անդրոն Կոնչալովսկի, այլ հռչակավոր արվեստագետներ:

«Ժիրայր Ավետիսյան. Դիմանկար». եւս մի հոբելյանական տեսաֆիլմ է, թեեւ մի քիչ ուշացած: «Ձորի Միրոն», «Շրթներկ համար 4», «Ժայռապատկերներ» ֆիլմերի հեղինակը, Հայաստանի առաջին հեռուստառեժիսորը բոլորեց իր 75-ամյակը համարյա աննկատ: Նրա սաներից մեկի, Գ. Ղազարյանի դեբյուտային ֆիլմը ներկայացնում է վարպետի մենախոսությունն իր կյանքի ու արվեստի մասին:

ՀՀ ռադիոհեռուստատեսության պահուստային բազայի պահպանում

ՀՀ կառավարության 10.04.2003թ. N 381-Ն որոշման համաձայն` «Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ն անցել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ենթակայության, նույն որոշմամբ խորհրդին է վերապահվել «ՀՀ ռադիոհեռուստատեսության պահուստային բազայի սուբսիդավորում» ծրագրի իրականացումը:

Հայաստանի Հանրապետության ռադիոհեռուստատեսության պահուստային բազան նախատեսված է արտակարգ իրավիճակներում ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման համար:

2003թ. ՀՀ պետական բյուջեի «ՀՀ ռադիոհեռուստատեսության պահուստային բազայի պահպանման սուբսիդավորում» ծրագրով նախատեսված 5571.8 հազար դրամ գումարն օգտագործվել է բազայի պահպանման նպատակներով:

Հասարակական կարծիքի ուսումնասիրում

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխատանքներն իրականացնում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: 2003թ. «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում ընկերությանը աշխատանքների համար հատկացվել է 2490.0 հազար դրամ սուբսիդիա:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխատանքներըենթադրում են հանրության վերաբերմունքի պարզումը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» եւ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ների կողմից պատրաստված եւ հեռարձակված հաղորդումների նկատմամբ: Այդ աշխատանքները նպատակ ունեն մշտապես ունենալ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» եւ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ների վարկանիշի որոշման հնարավորություն` երկրի հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների համակարգում, ինչպես նաեւ հաղորդումների տեղը եւ դերը հեռուստառադիոեթերում:

Կենտրոնի հիմնական նպատակն է` ուսումնասիրել Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի լսարանը, հաղորդաշարերի եւ ծրագրերի ընդհանուր դիտելիությունը, նրանց վարկանիշը Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոշուկայում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից տարվա ընթացքում անցկացվել են 6 սոցիոլոգիական հետազոտություն Երեւան քաղաքում, վերջին եռամսյակում` նաեւ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում:

Ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքները մեծ դեր ունեն Հանրային հեռուստառադիոհաղորդումների տարեկան ծրագրերի կազմման գործընթացում: