Հոդված 1. «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի «ա» կետում «հրատարակում է մամուլում» բառերը փոխարինել «հրապարակում է մամուլում եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի «գ» կետում «հրատարակվում է տեղական մամուլում» բառերը փոխարինել «հրապարակվում է տեղական մամուլում եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: