Հոդված 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Պատվիրատուն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայտարարությունը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում հրապարակում է նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը «տեղեկագրում» բառից հետո լրացնել «եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: