Հոդված 1. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՊՓԲԸ-ին եւ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՊՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-298)`
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին եւ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքերի գծով արտոնություններ տալու մասին».
2) 1-ին հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը տալ հետեւյալ արտոնությունները՝
ա) 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բյուջեի հանդեպ ունեցած 139885,7 հազար դրամ ժամկետանց պարտավորությունների (այդ թվում` շահութահարկի գծով 94266,3 հազար դրամի, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների գծով 27496,1 հազար դրամի, գույքահարկի գծով 9492,6 հազար դրամի, հողի հարկի գծով 8226,9 հազար դրամի, ճանապարհների մասհանումների գծով 403,8 հազար դրամի չափով) եւ 187,3 միլիոն դրամ ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը.
բ) ազատել 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բյուջեի հանդեպ ունեցած 25490,7 հազար դրամ պարտավորությունների գծով տուգանքներից (այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով 13786,3 հազար դրամի, շահութահարկի գծով 9481,8 հազար դրամի, բնապահպանական եւ բնօգտագործման վճարի գծով 2222,6 հազար դրամի չափով), բյուջեի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների գծով հաշվարկված եւ չվճարված 289145,86 հազար դրամ տույժերից (այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով 20351,46 հազար դրամի, շահութահարկի գծով 100108,3 հազար դրամի, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների գծով 151663,2 հազար դրամի, գույքահարկի գծով 6350,0 հազար դրամի, հողի հարկի գծով 7182,7 հազար դրամի, ճանապարհների մասհանումների գծով 3490,2 հազար դրամի չափով), ինչպես նաեւ ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված եւ չվճարված 1447,5 միլիոն դրամ տույժերից:».
3) 2-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը տալ հետեւյալ արտոնությունները`
ա) 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բյուջեի հանդեպ ունեցած 240928,4 հազար դրամի ժամկետանց պարտավորությունների (այդ թվում` շահութահարկի գծով 249,7 հազար դրամի, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների գծով 66368,0 հազար դրամի, եկամտահարկի գծով 133854,3 հազար դրամի, գույքահարկի գծով 13216,3 հազար դրամի, հողի հարկի գծով 15400,6 հազար դրամի, ճանապարհների մասհանումների գծով 9554,4 հազար դրամի եւ ժամկետանց կրեդիտորական պարտքերի գծով 2285,1 հազար դրամի չափով), ինչպես նաեւ 88625,0 հազար դրամի ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2003 թվականի նոյեմբերի 30-ը, իսկ 202475,0 հազար դրամի ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը.
բ) ազատել 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բյուջեի հանդեպ ունեցած 5897,1 հազար դրամ պարտավորությունների գծով տուգանքներից (այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով 3355,8 հազար դրամի, շահութահարկի գծով 134,8 հազար դրամի, եկամտահարկի գծով 2056,1 հազար դրամի եւ ժամկետանց կրեդիտորական պարտքերի գծով 350,4 հազար դրամի չափով), բյուջեի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների գծով հաշվարկված եւ չվճարված 329417,0 հազար դրամ տույժերից (այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով 30488,7 հազար դրամի, շահութահարկի գծով 327,9 հազար դրամի, եկամտահարկի գծով 153536,0 հազար դրամի, գույքահարկի գծով 11590,1 հազար դրամի, հողի հարկի գծով 8532,5 հազար դրամի, բնավճարի գծով 67571,8 հազար դրամի եւ ճանապարհների մասհանումների գծով 41868,9 հազար դրամի եւ ժամկետանց կրեդիտորական պարտքերի գծով 15501,1 հազար դրամի չափով), ինչպես նաեւ ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված եւ չվճարված 2482,0 միլիոն դրամ տույժերից:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից եւ տարածվում է 2002 թվականի նոյեմբերի 21-ից հետո ծագած հարաբերությունների վրա: