Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասում «պետք է կատարվի զանգվածային լրատվության միջոցով կամ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ» բառերը փոխարինել «հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով եւ http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը «ծանուցում» բառից հետո լրացնել «այդ թվում նաեւ` http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) երկրորդ պարբերության 1-ին նախադասությունը «մրցույթով ընտրված լրատվամիջոցով» բառերից հետո լրացնել «եւ http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
2) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պարտադիր հրապարակման ենթակա գույքի տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սահմանված ցանկում չներառված եւ աճուրդի ներկայացված գույքի տեսակների ցանկը հրապարակվում է առնվազն հարկադիր կատարման վայրում ցանկը փակցնելու միջոցով, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, իսկ Երեւան քաղաքում իրականացվող աճուրդների դեպքում` նաեւ հարկադիր կատարման ծառայության Ինտերնետ կայքում ցանկը տեղադրելու միջոցով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: