Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասում «զանգվածային լրատվության միջոցներով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով, իսկ «լրատվություն» բառը փոխարինել «ծանուցում» բառով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ ենթակետում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում «զանգվածային լրատվության միջոցներում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: