Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-134441-27.02.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածի 4-րդ մասում «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունից հանել «՝գրությանը կից ներկայացնելով հաշվետվությունը հրապարակած մամուլի միջոցի օրինակը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել ?http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գյուտերի, օգտակար մոդելների եւ  արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հակագնագցման (հակադեմփինգային) եւ  փոխհատուցման միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան  քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի  ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ըստ ներկայիս գործող «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ սահմանվում է, որ «Oրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով uահմանված այն դեպքերում, երբ նախատեuվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաեւ http://www.azdarar.am հաuցեով գտնվող Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում»:

Ներկայումս, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր քաղաքականությունը  տանում է այնպիսի ուղղությամբ, որպեսզի գործընթացները կատարվեն ավելի մատչելի: Այդ իսկ պատճառով նախատեսված դեպքերում պարտադիր կարգով պետք է տեղեկատվություն պարունակող հայտարարությունը տեղադրվի ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքում, որպեսզի ապահովվի տեղեկատվության հասանելիությունը եւ մատչելիությունը:

Քանի որ ներկայիս իրավիճակում հայտարարությունները ոչ միշտ են հրապարակվում (ԶԼՄ-ներում եւ այլ տեղեկատվական միջոցներով), եւ տեղեկատվության հասանելիությունը աշխատում է ոչ արդյունավետ, այդ իսկ պատճառով հրապարակային ծանուցումները պետք է հրապարակվեն http://azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

2. Առաջարկվող  կարգավորման  բնույթը

1) Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի կարեւորությունը Հաշվի առնելով տեղեկատվության առաջընթացը՝ առաջարկվում է այն բոլոր դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում՝ տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, այն անհրաժեշտ է տեղադրել հրապարակային ծանուցումների համար նախատեսված http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Այսպիսով, հրապարակող անձանց իրավունք է վերապահվում հրապարակային ծանուցումները հրապարակել նաեւ թերթերում, սակայն հրապարակային ծանուցումների համար նախատեսված կայքում այն տեղադրելը պարտադիր է:

2) Վճարման կարգը  եւ հրապարակային ծանուցման սակագնի հաշվարկումը

Հրապարակային ծանուցումն իրականացվում է վճարովի հիմունքներով: Հաշվարկը կատարվում է տպագրական նիշերով, այսինքն` վճարման կարգը սահմանվում է ըստ նիշերի, եւ ոչ թե ըստ քառակուսի սանտիմետրի:

Վճարումը կատարվում է դրամական արժույթով` դրամով:

Տպագրական նիշ են համարվում տառերը, թվերը, կետադրական այլ նշանները: Բացատը տպագրական նիշ չի համարվում, հետեւաբար` բացատի համար հայտատուն չի պարտավորվում վճար կատարել:

Այսպիսով, յուրաքանչյուր նիշի համար վճարվում է մեկ տպագրական նիշին համարժեք գումար, օրինակ, «գ» տառի համար վճարվում է մեկ տպագրական նիշին համարժեք գումար, կամ «:»(վերջակետ) կետադրական նշանի համար նույնպես վճարվում է մեկ տպագրական նիշին համարժեք գումար, սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ 2 տպագրական նիշից բաղկացած տառը, օրինակ, «ու» տառը համարվում է 2 տպագրական նիշ, այսինքն՝ հրապարակման գործընթացում «ու» տառի հրապարակման արժեքը կլինի 2 տպագրական նիշին համարժեք գումար:

Սակագնի հաշվարկման մեջ կիրառվել է հետեւյալ սկզբունքը. հաշվարկը կատարվել է ըստ շուկայական գնի: Այսինքն՝ ուսումնասիրվել է պրակտիկան, թե միջին հաշվարկով զանգվածային լրատվամիջոցներում ինչպես է հաշվարկվում հայտարարության սակագինը,այսինքն՝ մի քանի թերթերում ուսումնասիրվել են սակագնները:

Պրակտիկայում  վճարման կարգը սահմանվում է ըստ քառակուսի սանտիմետրի, միջին շուկայական գին է համարվում 1 (մեկ) քառակուսի սանտիմետրի համար 200 դրամ, հետեւաբար, կատարված հաշվարկումների արդյունքում մեկ տպագրական նիշը համարժեք է 17 դրամ, սակայն մատչելիություն ապահովելու նպատակով հրապարակային ծանուցումների համար նախատեսված կայքում հրապարակային ծանուցում հրապարակելու համար կիրառվելու է ավելի մատչելի սակագին, այն է՝ 10 դրամ մեկ տպագրական նիշի համար:

Որպեսզի նվազագույնի հասցնենք այն երեւույթը, որ հրապարակող անձը չկատարի կրճատումներ տեքստի խմբագրման գործընթացում զերծ մնալու համար առավելագույն վճարումներից, այդ իսկ պատճառով սահմանվել է առավելագույն սակագին, այն է՝ 100.000դրամ: Այսինքն, եթե նույնիսկ տպագրական նիշերի հաշվարկման արդյունքում վճարման գումարը կլինի ավելին, քան 100.000 դրամ, հայտատուն չի վճարելու 100.000 դրամից ավել: Այս սակագինը սահմանվել է, որպեսզի հրապարակողը զերծ մնա բառերի եւ նախադասությունների ոչ պատշաճ կրճատումներից: Նվազագույն եւ առավելագույն սակագինը հաշվարկելիս նույնպես կատարվել է շուկայական գնի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ 4 էջից բաղկացած հրապարակային ծանուցումը, որն ունի 26 սմ լայնություն եւ 36 սմ բարձրություն, կարժենա 187.200դրամ. սա համարժեք է մամուլի մեկ էջի: Մեկ էջի համար կսահմանվի 31.150 դրամ: Արդյունքում, ապահովելով սակագնի մատչելիությունը, միջին հաշվով 5-րդ էջից կգործի 100.000 դրամից ոչ ավել վճարման սկզբունքը:

3)Հրապարակային ծանուցման խմբագրման կանոններ

Ինչպես արդեն նշվել է անհրաժեշտ է զերծ մնալ ավելորդ եւ ոչ պատշաճ կրճատումներից, այդ իսկ պատճառով սահմանվում են հրապարակման խմբագրական կանոններ:

Բառերը պետք է լինեն ամբողջական, ոչ կրճատումներով, թույլատրվում է օգտագործել ընդհանուր օգտագործման հապավումներ, օրինակ, ՀՀ, ՊՈԱԿ եւ այլն:

Անհրաժեշտ է ապահովել լեզվի անաղարտությունը: Հրապարակային ծանուցման շարադրանքը պետք է ապահովի գրական հայերենի անաղարտությունը, պահպանի ամրագրված լեզվական կանոնները

3. Ակնկալվող արդյունքը

Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում հասարակությունը հնարավորություն կունենա ավելի տեղեկացված լինելու, քանի որ տեղեկատվությունը համախմբված կլինի մեկ կայքում, այն է՝ հրապարակային ծանուցումների համար նախատեսված http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության պաշտոնական ինտերնետային կայքում:

Նշված բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ապահովել տեղեկատվության հասանելիությունը, մատչելիությունը եւ թափանցիկությունը, որն էլ մեծ անհրաժեշտություն է ժողովրդավար հասարակության համար: Ակնկալվում է բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը:

Նշված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ նվազում է եւ տեղեկատվության տրամադրման եւ այն ստացման վճարը` քանի որ տեղեկատվություն ստացողն այլեւս ստիպված չէ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար վճարել մամուլի (թերթ, ամսագիր) համար, իսկ տեղեկատվություն տրամադրողի համար էլ սահմանվում են տեղեկատվության տրամադրման մոտ 2 անգամ ցածր գներ:

«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաեւ դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է ընդունել հետեւյալ իրավական ակտերը.

1. «ՀՀ կառավարության 06.03.2006թ թիվ 411-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում.

2.  «ՀՀ կառավարության 17.02.2011թ թիվ 174-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում:

3.  «Պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում: