Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀO-232 oրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունում «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասը «մամուլի միջոցներով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 97-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: